Newmag Winterfest 2025. Գրքի և արվեստի ձմեռային փառատոն
02/18/2025
Փետրվարի 16-ին Dvin Music Hall-ում կեսօրից մինչև ուշ երեկո, 12 ժամ անընդմեջ գրական և մշակութային մեծ տոն էր:
Երևանում անց է կացվել «Newmag Winterfest 2025» գրքի ամենամյա փառատոնը։
Փառատոնի ընթացքում տեղի է ունեցել հինգ հայ հեղինակների նոր գրքերի շնորհանդես, ինչպես նաև նարկայացվել նոր «Դյութէ»՝ Արևիկ Ուդումյանից:
Օրն իրենց ելույթներով զարդարել են Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը, Սյուզաննա Մելքոնյանը, Գոռ Սուջյանը, «Արցախի ձայներ» խումբը:
Իսկ օրվա ավարտին ամենից սպասվածը՝ պոեզիայի երեկո Նազենի Հովհաննիսյանի, Հրաչուհի Ութմազյանի, Վարշամ Գևորգյանի մասնակցությամբ: Նրանք ընթերցել են Ավետ Բարսեղյանի նոր՝ բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուից գործերը։ Նշենք, որ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը նույնպես տեղի է ունեցել «Newmag Winterfest 2025» փառատոնի ընթացքում։
Կարդա նաև
«Նոր գիրք»-22/26. Մոեմ, Պերո, Պալեան
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ