Երազային գրքատոն` երեխաների համար ու նրանց մասնակցությամբ. տեղի ունեցավ «Երազի գիրք» մանկական փառատոնը
05/12/2026
5 գրքի շնորհանդես, բաց դաս, ինտերակտիվ խաղեր, երգեր ու երաժշտական կատարումներ: «Երազի գիրք» մանկական փառատոնն արդեն 5-րդ անգամ «Երազ» այգում էր հավաքել ընթերցասեր երեխաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին:
5 գրքի շնորհանդես, բաց դաս, ինտերակտիվ խաղեր, երգեր ու երաժշտական կատարումներ: «Երազի գիրք» մանկական փառատոնն արդեն 5-րդ անգամ «Երազ» այգում էր հավաքել ընթերցասեր երեխաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին:
«Երազ» մատենաշարը, որը նախաձեռնել են Newmag հրատարակչությունը և «Սոմնիում» ընկերությունների խմբի «Երազ Փրոջեքթսը», արդեն հրատարակել է 25 գիրք, որոնք հայ և արտասահմանյան մանկագիրների գրքերն են:
Ողջունելով հյուրերին, «Երազ Փրոջեքթսի» անդամ Նարե Հարությունյանը նշեց, որ «Երազի գիրք» փառատոնը բոլորին համախմբում է շատ կարևոր գաղափարի՝ գրքերի, կրթության և ընթերցանության շուրջ.«Ամեն անգամ թվում է, թե սա հերթական միջոցառումն է, բայց իրականում հիշեցնում է, թե որքան ուժեղ է գիրքը, երբ հանդիպում է ընթերցողին ճիշտ պահին»:
Նրա խոսքով «Երազ Փրոջեքթսի» նպատակներից մեկը հետաքրքիր ու տարբերվող գրքերի ուսուցողական բովանդակության նկատմամբ մանկուց երեխաների մոտ ընթերցանության, գքերի և գրագիտության հանդեպ սեր առաջացնելն է. « Շատ ուրախ ենք, որ Newmag-ի հետ գործակցությունն իրականացել է, քանի որ նրանք ունեն նույն տեսլականը: Որպես ընթերցող, ասում եմ, որ «Երազ» մատենաշարը նաև իմ մեջ է ամրապնդել սերը գրքերի հանդեպ, քանի որ ամեն ինչ արված է երեխաների համար` սկսած պատկերներից, վերջացրած բառերից։ «Երազի գիրք» փառատոնը փորձ է ևս մեկ անգամ հաստատելու, որ ընթերցանությունը սկսում է ոչ թե պարտադրանքից, այլ երեխաների սիրուց՝ գրքերի հանդեպ»:
«Երազ» մատենաշարի ղեկավար Գոհար Մանուկյանն ուրախությամբ ու հպարտությամբ նշեց, որ ուղիղ 3 տարի առաջ որոշեցին և իրականություն դարձրին բոլորի երազը. «Երազում էինք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երեխաները կցանկանան հաճույքով կարդալ, երևակայել, երազել, և այդ ամենը անել ոչ ծնողների պարտադրանքով»:
«Երազի գիրք» փառատոնի հատուկ հյուրը՝ «Մթության մեջ տեսնող տղան» գրքի լատվիացի հեղինակ Ռասա Բուգավիչուտե–Պեցեն էր։ Նա ընթերցողներին պատմեց իր գրքի կարևոր ուղերձների, իրական կերպարների, և իր հայկական արմատների մասին: Գիրքը 12+ տարեկանների համար է:
«Հայաստանում առաջին անգամ եմ: Մի քանի տարի առաջ ԴՆԹ-ի թեստ հանձնեցի, հետաքրքիր էր, թե ինչ արմատներ ունեմ։ Պարզվեց, որ ինձ մոտ 60 տոկոսը հայկական արմատներ են»,-հյուրեի հետ ծանոթանալուց անկեղծացավ լատվիացի հեղինակը: Նա պատմեց, որ Հայաստան գալուց առաջ փնտրել և կարդացել է լատվիերեն թարգմանությամբ հայ հեղիկաների գրքեր, որպեսզի ավելի շատ տեղեկություն ունենա հայերի ու Հայաստանի մասին:
Ինչ վերաբերում է գրքին, այն հիմնված է իրական պատմությա վրա, Ռասայի ամուսնու և նրա ծնողների պատմությունն է, չնայած կան նաև հերոսներ, որոնք մտացածին են, իրական չեն: «Եթե գիրքը կարդացողներ եղել են, նկատել են, որ հերոսն օժտված է մեծ ուժով ու կամքով: Եկաբը կույր ծնողների զավակ է, ուստի մեծ ընտրություն չունի. պետք է լինի պատասխանատու և հասկացող, արդարացնի ծնողների սպասելիքները: Ո՛չ, դա բնավ դժվար չէ, քանի որ գիտի, որ յուրահատուկ է. կույրերի աշխարհում միայն ինքն է տեսնում: Եկաբը միակն է, որ կարող է տեսնել մթության մեջ»,-ասաց հեղինակը:
Փառատոնին՝ գրքերի շնորհանդեսներին, ներգրավվել էին նաև դպրոցականները: Աննա Ստարոբինեցի կենդանական դետեկտիվը՝ «Գայլի որջը» ներկայացրեց Ալեքսը` Գնել Նալբանդյանի հետ: «Բրիոշն ու Տարտինը» ֆրանսիական կոմիքսը ներկայացրեց Ամելին, իսկ «Վտվտիկի» 3-րդ գիրքը` Արամը:
Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» վեպի շնորհանդեսը բաց դասի միջոցով ներկայացրեցին «Ուսում» դպրոցի աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիամ Սահակյանի գլխավորությամբ։
Բարության, մարդասիրության և ընկերության մասին հարց ու պատասխանով երեխաներն անդրադարձան կերպարներին և փորձեցին ընտրել ամենաբարի հերոսին։
Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ գրքի նոր տարբերակն ամբողջականն է, և ընթերցողները հաճելիորեն կզարմանան, երբ գրքում կարդան այն 14 պատումները, որոնք խորհրդային գրաքննությունը հանել ր գրքից։
Տարին մեկ անգամ «Երազ» մատենաշարը ներկայցնում է մեկ գիրք նաև ծնողների համար։ Այս տարի թարգմանել ու հրատարակել են Նոյել Ջենիս-Նորթոնի «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը, որի շնորհանդեսին հրավիրվել էին նաև մասնագետներ: Գրքի խմբագիր Գոհար Մանուկյանն ընդգծեց հեղինակի այն միտքը, որ ծնողավարումն ամենաբարդ գործերից մեկն է. «Այս գիրքը մի կարևոր միտք է առաջ քաշում՝ ծնողավարումը հմտություն է, և այն կարելի է սովորել։ Այս գրքի միջոցով ծնողները կսովորեն՝ ինչպես անցնել ավելի լարված, հոգնեցնող առօրյայից դեպի ավելի հանդարտ, ավելի հեշտ ու ավելի երջանիկ ծնողավարում»:
Ըստ գրքի թարգմանիչ Նաիրա Մուրադյանի, այս գիրքը պետք է լինի բոլոր ծնողների սեղանին, որպեսզի օգնի նրանց ցանկացած իրավիճակում: «Հեղինակն ընտանեկան քոուչ է, աշխատում է հազարավոր ընտանիքների հետ, ու նրա բերած օրինակները խիստ գործնական են: Դու կարդում ես օրինակ 8-ամյա Քեվինի մասին, որն ունի դպրոցական թեստերի վատ արդյունք, իրական պատմություն է, մտածում ես որ խնդիրը կրթական է, մինչդեռ մասնագետի հետ աշխատելուց հետո պարզվում է խնդիրը քնի խանգարումն է: Հեղինակը հստակ ճանապարհ է առաջարկում։
Պանելային քննարկման ձևաչափով անցկացվող շնորհանդեսի ընթացքում բանախոսներն անդրադարձան 45 տարվա փորձի վրա շարադրված գրքի հիմնական գաղափարների մասին՝ ընդգծելով, որ «երեխայի մոտ խնդրի բացակայությունը արդեն իսկ լավ լուր է», իսկ որպես հոգեբանական հիմնարար մոտեցում համարվեց «Լավագույն ծնողը երջանիկ ծնողն է» միտքը՝ շեշտելով, որ անհրաժեշտ է մեծացնել ոչ թե պարզապես լսող, այլ քննարկող երեխա։
Փառատոնին երաժշտական կատարումներով հանդես եկան Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի սաները:
«Երազի գիրք» փառատոնն ավարտվեց՝ խոստանալով վերադառնալ շատ շուտով ու նոր բեսթսելլերներով:
Նոյել Ջենիս-Նորթոն
7800 ֏
Նկարագրություն
Ծնողավարումը հմտություն է, որը կարելի է սովորել։ Այս գիրքը ցույց է տալիս հենց այդ ճանապարհը։ Վարքաբան Նոյել Ջենիս-Նորթոնը ծնողների հետ աշխատելու 40 տարվա փորձի հիման վրա ներկայացնում է հստակ գործիքներ, որոնք կօգնեն երեխաներին դարձնել ավելի կարգապահ, ինքնավստահ, նպատակամղված և պատասխանատու։
Գիրքը 3-13 տարեկան երեխաներ ունեցող ծնողների համար է, բայց ներկայացվող պրոակտիվ ռազմավարություններն օգտակար են նաև դեռահասների համար։
Գրքում կգտնեք՝
- ռազմավարություններ, որոնք կփոխեն ամենօրյա հոգնեցնող իրավիճակները
- քայլ առ քայլ գործնական մոտեցումներ
- անցանկալի վարքը կանխելու ուղիներ
- երեխայի հետ սիրալիր և հանգիստ շփվելու մեթոդներ
- իրական ընտանիքների պատմություններ և փորձ
Էդմոնդո դե Ամիչիս
6800 ֏
Նկարագրություն
Ուսումնական մեկ տարի, որը, թվում է անսահման երկար, բայց ավարտվում է մի ակնթարթում՝ ամառայինարձակուրդով։ Ի՞նչ կլիներ, եթե յուրաքանչյուր աշակերտ դպրոցական օրագիր վարեր ու ամեն օր գրեր իր սովորական, երբեմն էլ արտառոց պատմությունները։ «Սիրտը» վեպը հենց այդպիսի օրագրայինպատմություն է։ Դպրոցական Էնրիկոն սովորում է կարդալ ու գրել, օրագրում պատմում է կյանքիամենակարևոր արժեքների՝ ընկերության, ընտանիքի, հայրենիքի, սիրո, կորուստների և փոքրիկհաղթանակների մասին։ Ամիչիսը հիշեցնում է, որ կյանքի դասերը հաճախ դասագրքերում չեն, այլդպրոցական միջանցքներում, ընկերների հետ ճանապարհին, ուսուցիչների ու ծնողների խոսքերում։
«Երազ» մատենաշարը ներկայացնում է համաշխարհային դասական վեպը՝ առաջին անգամ հայերենամբողջական թարգմանությամբ և լրացված խմբագրությամբ։
Գիրքը նախատեսված է 12+ ընթերցողների համար:
Ջեֆ Քիննի
5800 ֏
Նկարագրություն
Գրեգ Հեֆլիի կյանքը նոր փուլ է մտնում․ հայրը որոշել է, որ որդուն «կոփելու» և նրան ավելի պինդ տղա դարձնելու ժամանակն է։ Աշխարհի ամենազվարճալի տղան փորձում է խուսափել բոլոր «տղամարդկային» փորձություններից՝ սպորտ, արշավներ։ Բայց խուսափելը հեշտ չի լինելու։ Հայրը սպառնում է ռազմական ուսումնարան ուղարկել նրան. Գրեգը կանգնած է ընտրության առաջ՝ փոխվե՞լ, թե՞ փախչել։
Հումորով, անսպասելի և զվարճալի իրավիճակներով լի այս պատմությունը «Վտվտիկի օրագիրը» համաշխարհային բեսթսելլեր շարքի 3-րդ գիրքն է։
Գիմ. Նախատեսված է 9-12 տարեկան երեխաների համար
Վիոլետ Վաիս
4800 ֏
Նկարագրություն
«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորինույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներ, օրինակ՝ այծերն ունե՞ն ատամներ, ապա թունդ վիճում են ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ է, քան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալիխաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։
Նախատեսված է մինչև 6 տարեկանների համար
Երազ ԱՅԲ
Աննա Ստարոբինեց
5800 ֏
Նկարագրություն
Կյանքը հեռավոր անտառում հանգիստ անվանել հնարավոր չէ. ոչ մի օր առանց հանցագործության, հետապնդումների, կասկածների ու գազանային ինտրիգների։ «Գազան դետեկտիվում» հետաքննությունը վարում են տարեց ու փորձառու քննիչ Ավագ Փորսուղը և նրահախուռն ու ճարպիկ օգնականը՝ Փորսուկատուն։
Գրքի բոլոր հերոսները կենդանիներ են, սակայն սիրել ու ատել, ստել ու ճշմարտությունն ասել ուղիղերեսին, վստահել ու հուսահատվել, դավաճանել ու փրկել նրանք կարողանում են ոչ պակաս, քան մենք՝ «մարդանման» ընթերցողներս։ «Գայլի որջը» Աննա Ստարոբինեցի «Գազան դետեկտիվ» շարքի առաջին գիրքն է։ Հեռավոր անտառում սպանություն է տեղի ունեցել։ Ով է ընկեր, ով՝ թշնամի, ով է անմեղ փափկամազ զոհը, ով՝ գիշատիչը. ըստ ժանրի կանոնների՝ հանցագործը հայտնի չէ մինչև վերջին էջը։
Նախատեսված է 9-12 տարեկան ընթերցողների համար։
Կարդա նաև
5 ՆՈՐ ԳԻՐՔ՝ NEWMAG-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ «ԵՐԱԶԻ ԳԻՐՔ» 5-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
«ԵՐԲ ԾԱՂԿՈՒՄ Է ԾԻՐԱՆԵՆԻՆ». NEWMAG-Ի ԵՎ «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՐՈԴՈՒԿՏԸ
«Նոր գիրք»-17/26. Հարությունյան, Լևի, Ամիչիս
5-րդ անգամ անցկացվում է «Երազի գիրք» մանկական փառատոնը