BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Exclusive ] Թե ինչպես Այվազովսկին «փոթորկեց» Տրե

[ Exclusive ] Թե ինչպես Այվազովսկին «փոթորկեց» Տրետյակովյան պատկերասրահը

Այվազովսկու ծովային անծայրածիր ազատությունը Տրետյակովյանում սկսվում է նախամուտքից: Մեծադիր ցուցանակներն ու լուսաձայնային էֆեկտները հրավիրում են ճանապարհորդության դեպի 19-րդ դարի ջրերը: «Նրա արվեստը մարդու և մարդկայնության հաղթանակն է,- ասում էր Մարտիրոս Սարյանը,- ու նաև ազատության փառաբանում»: Տրետյակովյան պատկերասրահը ծովանկարչի 200-ամյակը սկսել է տոնել մեկ տարի շուտ: Էքսպոզիցիոն ծրագիրն աննախադեպ մասշտաբային է: 200 էքսպոնատ է Մոսկվա բերվել 17 թանգարաններից (նաև Հայաստանի ազգային պատկերասրահից) ու 6 մասնավոր հավաքածուներից:
Սրահը կիսամութ է: Առաջին հայացքից ամեն ինչ մռայլ է թվում: Բայց այդ տպավորությունը մի քանի վայրկյան է տևում: Հանկարծ նկատում ես, որ չորս կողմից ջրերի մեղմ շրշյուն է լսվում, մոսկովյան հեղձուկ օդը փոխարինվում է ծովային բույրերով: Հաջորդ րոպեին տեսնում ես, թե ինչպես է, հազիվ մի ալիքը դեռ հետ չքաշված, վրա հասնում մյուսը, ծածկում սպիտակաթույր փրփուրով ու միանգամից հալվում տխուր շաչյունով, որը կարծես հիշեցնում է՝ այս կյանքում ամեն ինչ վաղանցիկ է, ինչպես ծովի փրփուրը: Այվազովսկու ծովը փոխվում է յուրաքանչյուր քայլափոխի: Այն մեկ անսահման մեղմ է, մեկ՝ փրփրած, անհանգիստ, տեղ-տեղ՝ բարկացած ու սահմռկեցուցիչ:

Տարածել