Գրականություն, նորաձևություն, մշակույթ /Պանելային 3 քննարկում՝ Ֆրանկոֆեստին
09/24/2024
Հոկտեմբերի 12-ին Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես հյուրանոցը կվերածվի հայ-ֆրանսիական մշակույթների խաչմերուկի։ Մի ամբողջ օր newmag-ը նվիրելու է ֆրանսիական բովանդակության փառատոնին, որը կսկսվի 12:00 ու կշարունակվի մինչև 21:00։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
Հրատարակչությունն իր փառատոներին միաժամանակ տարբեր լոկացիաներում անցկացնում է բազմաժանր միջոցառումներ։ Բացի նոր գրքերի շնորհանդեսներից, արվեստի ու հասարակական դեմքերը մասնակցում են նաև պանելային քննարկումների։
FrancoFest2024-ին կանցկացվի երեք քննարկում, որտեղ ներկա կլինեն ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի բարձրաստիճան հյուրեր և փորձագետներ։
Հոկտեմբերի 12-ին Ֆրանկոֆեստի ընթացքում տեղի կունենա աննախադեպ իրադարձություն։ Ֆրանսիական հեղինակավոր Գոնկուրի մրցանակը պաշտոնապես գալիս է Հայաստան։ Այս մշակութային աննախադեպ իրադարձությունը հնարավոր է դարձել newmag-ի, Ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիական համալսարանի համատեղ ջանքերով։ Ազգային ժյուրիի պաշտոնական բացումը տեղի կունենա FrancoFest-ին։
Կազմակերպիչներն այս իրադարձության վերաբերյալ 13:20, Congress հյուրանոցի Սրահ 2 են հրավիրում ներկաներին՝ մասնակցելու «Գոնկուրի ոդիսականը / ֆրանսալեզու գրականության արկածները» խորագրով քննարկմանը։ Պանելին ներկա են գտնվելու հատուկ այդ առիթով Հայաստանում գտնվող Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող փիլիսոփա Պասկալ Բրուկները և Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն, newmag-ի հիմնադիր-տնօրեն Արտակ Ալեքսանյանը, գրականագետ Անուշ Սեդրակյանը։ Պանելային քննարկումն անցկացնելու է ֆրանսիացի հեղինակ, կոմպոզիտոր, հաղորդավար Ուլիսն Մանը։
15:30 Սրահ 2-ը կհիշեցնի «Էմիլին՝ Փարիզում» հայտնի սերիալը. «Ոճի, գեղեցկության ևգրականության ֆրանսիական know-how» խորագրով պանելային քննարկումը կանցկացնի «Ազգային Ցանց» Մեդիա Մշակութային Հիմնադրամի տնօրեն, դիզայներ Գայանե Մանուկյանը։ Քննարկմանը կմասնակցեն ոճաբան Արմեն Գալյանը, ԵԿԳ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, մենեջեր Զառա Սարիբեկյանը, Luxury Voyage֊ի ղեկավար Աննա Դավիդյանը։
Ֆրանկոֆեստի վերջին քննարկումը 18:00-ին է։ «Հայ-ֆրանսիական մշակութայիներկխոսություն» պանելը կանցկացնի newmag-ի ղեկավար Արտակ Ալեքսանյանը։ Քննարկմանը կմասնակցեն Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիթ Տյուրսը, արվեստաբան Նազենի Ղարբյանը, թարգմանիչ Սամվել Գասպարյանը, Զառա Նազարյանը։
FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ
Փառատոնի գործընկերներ
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն,
- Ֆրանսիական ինստիտուտ,
- Հայաստանում ֆրանսիական համալսարան,
- Ազնավուր հիմնադրամ
Գլխավոր հովանավոր
Մեդիա գործընկերներ
Կարդացեք նաև
- Թարգմանչաց տոնին newmag-ը կանկացնի ֆրանկոֆոն բովանդակությամբ աննախադեպ փառատոն / Francofest-2024
- FrancoFest 2024 / GONCOURT մրցանակը ազգային ժյուրի է ստեղծում Հայաստանում
- Ազնավուր, Մանուշյան, Սառ, Նոտոմբ ու Լյուգան. Ֆրանկոֆեստի 5 հեղինակները
- Ուշագրավ փաստեր Ֆրանսիական գրականության ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակի մասին (տեսանյութ)
- FrancoFest2024-ին հանդես կգան հայ և ֆրանսիացի կատարողներ ու հեղինակավոր նվագախմբերը