FrancoFest 2024 / GONCOURT մրցանակը ազգային ժյուրի է ստեղծում Հայաստանում (անոնս)
09/17/2024
Հոկտեմբերի 12-ին տեղի կունենա FrancoFest 2024-ը: Հենց այդ օրը պաշտոնապես Հայաստանը կմիանա գրական աննախադեպ իրադարձությանը, որի անունն է Գոնկուր։
Գոնկուրի մրցանակն իր մեկդարյա պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գալիս է Հայաստան։
Ֆրանկոֆոն աշխարհի ամենահայտնի ու հեղինակավոր գրական մրցանակն ունի նաև ազգային ժյուրիներ այն երկրներում, որոնք ռազմավարական, մշակութային և քաղաքակրթական մեծ նշանակություն ունեն։
Հայաստանն այսուհետև կընտրի իր թեկնածուին, որի անունը հայտնի կդառնա Գոնկուրի մրցանաբանշխության օրը։ Ընտրված թեկնածուն կհրավիրվի Հայաստան, իսկ գիրքը կթարգմանվի հայերեն։
Այս մշակութային աննախադեպ իրադարձությունը հնարավոր է դարձել newmag-ի, Ֆրանսիական ինստիտուտ-ի, Հայաստանում ֆրանսիական համալսարան-ի համատեղ ջանքի շնորհիվ։
Հայաստանը դառնում է ֆրանկոֆոն աշխարհի գրական քարտեզի կարևոր հանգրվաններից մեկը։ Ազգային ժյուրիի պաշտոնական բացումը տեղի կունենա newmag FrancoFest-ի ժամանակ։
Հատուկ այդ առիթով Երևան են ժամանում Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող փիլիսոփա Պասկալ Բրուկները և Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն։
Մասնակցեք ֆրանսիական ոգու, մտքի և երևակայության փառատոնին / հոկտեմբերի 12-ին, կեսօրից մինչև երեկո։
FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ
Փառատոնի գործընկերներ
- Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն,
- Ֆրանսիական ինստիտուտ,
- Հայաստանում ֆրանսիական համալսարան,
- Ազնավուր հիմնադրամ
Գլխավոր հովանավոր
Մեդիա գործընկերներ
Կարդացեք նաև
Կարդա նաև
Newmag-ը վերահրատարակել է հայ հոգևոր երաժշտության հիմնարար ստեղծագործությունը` Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» (թրեյլեր)
Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք «Հարություն Կալենց․ Գույնի ձևը». բացառիկ հրատարակությունը՝ հայ մեծ նկարչի մասին (թրեյլեր)
Տեղի ունեցավ համաշխարհային բեսթսելլեր` «Մարդը, որը նորից էր մահացել» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)
Տեղի ունեցավ Լուչիանո Վերնիկեի «Ինչու են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)