BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թարգմանչաց տոնին newmag-ը կանկացնի ֆրանկոֆոն բովան

Թարգմանչաց տոնին newmag-ը կանկացնի ֆրանկոֆոն բովանդակությամբ աննախադեպ փառատոն / Francofest 2024

09/16/2024

Արդեն 2-րդ անգամ newmag հրատարակչությունն աշնանն անցկացնում է ֆրանսիական բովանդակությամբ փառատոն։ Այս տարի FrancoFest-ը տեղի կունենա Թարգմանչաց տոնին՝ հոկտեմբերի 12-ին։

Գոնկուրի մրցանակն իր մեկդարյա պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գալիս է Հայաստան։ Այս մշակութային աննախադեպ իրադարձությունը հնարավոր է դարձել newmag-ի, Ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիական համալսարանի համատեղ ջանքերով։ «Արմենպրես» մամուլի համակազմակերպիչները ներկայացրեցին Գոնկուր Հայաստանի ստեղծման նախապատմությունը։

Ազգային ժյուրիի պաշտոնական բացումը տեղի կունենա FrancoFest-ին։ newmag հրատարակչության հիմնադիր-տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասաց, որ ֆրանկոֆոն աշխարհում շատ հեղինակավոր մրցանակաբաշխության մուտքը Հայաստան հնարավոր է եղել երկու տարվա քրտնաջան աշխատանքի ու բանակցությունների շնորհիվ «Գոնկուր Հայաստանի պաշտոնական մեկնարկը կլինի հոկտեմբերի 12-ին, newmag հրատարակչության ամենամյա FrankoFest ֆրանսիական գրքի ու արվեստի փառատոնին։ Ամեն տարի հոկտեմբերին Գոնկուր գրական մրցանակը հայտարում է ութ թեկնածուի անուն։ Ութ ստեղծագործություններից Գոնկուրի դափնեկիր դառնում է մեկը»։

Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիթ Տյուրսը կարծում է, որ այս տարին առանձնահատուկ է ֆրանկոֆոն աշխարհի, Հայաստանի համար. «Հայ ընթերցողը ծանոթ է ֆրանսագիրգրականությանը, բայց ավելի շատ դասական հեղինակներին ու ռուսերեն թարգմանությամբ։ Այսնախաձեռնության նպատակն է քաջալերել ֆրանկոֆոն ժամանակակից գրականության տարածումը. newmag հրատարակչությունն արդեն այս գործն անում է, թարգմանում ու հրատարակում է ֆրանսիականժամանակակից գրականություն։

Հոկտեմբերի 12-ին, Ֆրանկոֆետսին Գոնկուրի պաշտոնական մեկնարկը կլինի։ Հատուկ այդ առիթով Երևան են ժամանում Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող փիլիսոփա Պասկալ Բրուկները և Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն»։

Պաշտոնական մեկնարկից հետո ամեն տարի հայաստանը նույնպես կներկայացնի Գոնկուրի իր դափնեկրին։ Ութ հեղինակների ստեղծագործություններից մեկը, որը կդառնա հաղթող, newmag-ը կհրատարակի նաև հայերեն։ Ֆրանկոֆետսի համակազմակերպիչ, Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվան Նակուզին հայտնեց, որ հայաստանյան Գոնկուրի մրցանակակրին կընտրեն հայ ուսանողները.

«Երբեմն ազգային ժյուրիի երկրների ու գլխավոր Գոնկուր դափնեկրի անունները համըկնում են, բայց հիմնականում դրանք տարբեր հեղինակներ են լինում: Հայաստանյան Գոնկուրի ժյուրիի անդամները կլինեն ոչ թե մասնագետներ, այլ Ֆրանսիական համալսարանի, ԵՊՀ ու Բրյուսովի ուսանողները։ Ընտրությունըկլինի կամավորական սկզբունքով, հաշվի կառնենք ֆրանսերենի մակարդակը։

Ամեն համալսարանից կընտրվի տասը ուսանող։ Գոնկուրի մրցանակակրի ընտրությունը երկու փուլով է, Գոնկուր Ակադեմիան նախ տասը ստեղծագործություն է ընտրում, հետո ութին։ Այդ ութ մասնակիցների գրքերը կկարդան նաև հայ ուսանողները, նրանք գաղտնի քվերակությամբ կընտրեն հաղթողին»։

Ութ ստեղծագործությունները երեք բուհերի հայ ուսանողները կկարողանան կարդալ, ուսումնասիրել ամեն տարվա հոկտեմբերից, մինչև մարտն ընկած ժամանակահատվածը։ Այդ ընթացքում նրանք նաև կգրեն գրախոսականներ, կմասնակցեն քննարկումների։ Հաղթող հեղինակի գիրքը հայարեն կթարգմանի ու կհրատարկի newmag-ը։

newmag հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյանը ներկայացրեց, թե Գոնկուրի հայաստանյան մեկնարկից բացի էլ ինչ իրադարձություններ են սպասվում ֆրանսիական գրքի ու մշակույթի Frankofest 2024-ին.

«Կլինի հինգ ֆրանսագիր գրքի շնորհանդես. «Կյանքն ըստ Շառլի» շանսոնյեի անտիպները, որոնք կազմել է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրությունը, որը գրել է նրա կինը՝ Մելինե Մանուշյանը, Ամելի Նոտոմբի «Թշնամու հարդարանքը», Անյես Մարտեն Լյուգան «Թելից կախված երջանկություն» բեսթսելլերները և 2021 թվականի Գոնկուր մրցանակակիր սենեգալցի Մոհամեդ Մբուգար Սառի սենսացիոն վեպը` «Հիշողությունների թաքստոցում»։

FRANCFESt 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

Փառատոնի գործընկերներ  

Գլխավոր հովանավոր

Մեդիա գործընկերներ  

Տարածել