BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

FrancoFest2024-ին հանդես կգան հայ և ֆրանսիացի կատա

FrancoFest2024-ին հանդես կգան հայ և ֆրանսիացի կատարողներ ու հեղինակավոր նվագախմբերը

09/23/2024

newmag-y-n

Ֆրանկոֆեստ2024-ը հագեցած է մշակութային իրադարձություններով։ Հրատարակչությունը կազմել է համերգային բազմաժանր ծրագիր։ Ֆրանսիական հնչյունները Ձեզ կուղեկցեն ամբողջ փառատոնի ընթացքում։

Հոկտեմբերի 12-ին, 12:00-22:00, Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես հյուրանոցում համերգային ծրագրով հանդես կգան հայ և ֆրանսիացի կատարողներ, ելույթ կունենան նաև նվագախմբեր։

Կոմիտասի անվան ազգային քառյակն աշխարհում գործող ամենահին քառյակներից է: Այս տարի նշում է հիմնադրման 100-ամյա հոբելյանն ու Կոմիտաս Վարդապետի 155-ամյակը։ Հոբելյանական տարվա համերգային կանգառներից մեկը Ֆրանկոֆեստն է։ Հոկտեմբերի 12-ին փառատոնի բացման տոնական ակորդները կհնչեցնի հենց Կոմիտասի անվան ազգային քառյակը, ծրագրում՝ Կոմիտաս-Ասլամազյան «Հայկական ժողովրդական մանրանվագներ»։

Արդեն երկրորդ անգամ հրատարակչության փառատոներին հանդես է գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ Այս անգամ յուրօրինակ  ծրագրով հանդես կգա լարային կվինտետը։ «Ազնավուր ռոք» խորագրով ծրագրում ընդգրկված են սիմֆոնիկ և ռոք կատարումներ։ Նվագախումբն այն նվիրել է մեծ շանսոնյեի 100-ամյակին։

Հեղինակային երկու ծրագիր են պատրաստել Լիլիթ Բլեյանն ու ֆրանսիացի կատարող Ուլիս Մանը։ Լիլիթ Բլեյանը կներկայացնի 7 երգ սիրո մասին, իսկ Ուլիսը կներկայացնի ֆրանսիական շանսոն, հեղինակային ու քավր գործեր։

Փառատոնի ընթացքում ֆրանսիակն հայտնի երգեր կներկայացնեն նաև երիտասրադ երիգիչներ Էդուարդ Սահակյանն ու Մերի Օհանյանը։

Բացահայտե՛ք ֆրանկոֆոն ժամանակակից արվեստի աշխարհը մեզ հետ։

FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

Փառատոնի գործընկերներ  

Գլխավոր հովանավոր

Մեդիա գործընկերներ 

Կարդացեք նաև

Տարածել