Newmag-ը հրատարակել է «Նոր սերնդի թոշակառուները» գիրքը հայերեն և անգլերեն (թրեյլեր)
09/25/2024

Երեք տասնյակից ավելի բացառիկ հարցազրույցներ, երբևէ չհանրայնացված պատմություններ, հաջողությունների և մերժումների իրարահաջորդ փուլեր. Լրագրող Նանե Մանուկյանը կենսաթոշակային մեծածավալ բարեփոխման ամբողջական քրոնիկոնն ամփոփել է մեկ գրքում։
Կուտակային կենսաթոշակային համակարգի հայկական մոդելը ձևավորվեց և կայացավ տասնամյակների ընթացքում, բայց չոր թվերից այն կողմ մնացած իրականությունն այդպես էլ չգաղտնազերծվեց։ Համակարգի կայացման գործում իր ներդրումն ունի Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը։
Ֆրանսիական արմատներով Ամունդին Հայաստան եկավ երկարաժամկետ ծրագրով, ռիսկերն ի գիտություն ընդունելով և համակարգի կայացմանը նպաստելու առաքելությամբ։ Այն դարձավ Հայաստանում ստեղծված փոքր, բայց պրոֆեսիոնալ ու մոտիվացված թիմի շարժիչ ուժն ու ավագ խորհրդատուն։
Ամունդի-Ակբան հիմնադրման հենց սկզբից որդեգրել է մայր ընկերության արժեքները։ Սա առավել ամուր հիմքերի վրա դրվեց 2019 թվականին՝ Ամունդի֊Ակբայի գործունեության հնգամյակին։
Ռեֆորմն առաջին հերթին փակ դռների հետևում մնացած ու որևէ կերպ չլուսաբանված` տարիների աշխատանքի մասին է։ Աշխարհում արդեն գործող նմանատիպ համակարգերը պատճենելու փոխարեն հայկական կողմը որոշեց տանը ձևավորված համակարգ ստեղծել, մանրամասն ուսումնասիրեց միջազգային փորձն ու հայաստանյան համատեքստը։
Լրագրող Նանե Մանուկյանը «Նոր սերնդի թոշակառուները» գրքում կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծման, գործարկման և զարգացման տարբեր փուլերում առանցքային ներդրում ունեցած գործիչները բացահայտում են ռեֆորմի հետնաբեմը, գնահատում գրանցած արդյունքները և ուրվագծում ապագայի մտապատկերը։ Հեղինակը ներկայացրել է միջազգային փորձի ուսումնասիրությունից մինչև հայկական մոդելի ձեւավորում, օրենսդրական փաթեթի մշակումից մինչև բանակցություններ միջազգային համբավ ունեցող ֆոնդերի կառավարիչների հետ, հանրային ընդվզումից մինչև սահմանադրական ճգնաժամ։
Կենսաթոշակային մեծածավալ բարեփոխման ամբողջական քրոնիկոնից բացի կան հարցեր, որոնք գտել են պատասխաններ՝ ինչպե՞ս ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ ֆրանսիական արմատներով Ամունդին կարողացավ հաջողել։
Գրքի գլխավոր գործընկերը Amundi-Acba Asset Management֊ն է, այն հրատարակվել է Ամունդի-Ակբայի 10-ամյակի կապակցությամբ։ Երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։ «Նոր սերնդի թոշակառուները» աշխատության շնորհանդեսը տեղի կունենա հոբելյանական միջոցառմանը՝ սեպտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։

Նանե Մանուկյան
5800 ֏
Նկարագրություն

Նանե Մանուկյան
5800 ֏
Նկարագրություն
Կուտակային կենսաթոշակային համակարգի հայկական մոդելը ձեւավորվեց, թրծվեց և կայացավ երկու տասնամյակ անընդմեջ: Միջազգային փորձի ուսումնասիրությունից մինչև հայկական մոդելի ձեւավորում, օրենսդրական փաթեթի մշակումից մինչև բանակցություններ միջազգային համբավ ունեցող ֆոնդերի կառավարիչների հետ, հանրային ընդվզումից մինչև սահմանադրական ճգնաժամ. կենսաթոշակային մեծածավալ բարեփոխման ամբողջական քրոնիկոնն ամփոփված է մեկ գրքում: Երեք տասնյակից ավելի բացառիկ հարցազրույցներով հագեցած գիրքը ներկայացնում է չոր թվերից այն կողմ մնացած իրականությունը, փակ դռների հետևում կայացած բանակցությունները, մերժումների ու հաջողությունների իրարահաջորդ շրջափուլերը և շատ ավելին:
Կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծման, գործարկման և զարգացման տարբեր փուլերում առանցքային ներդրում ունեցած գործիչները բացահայտում են ռեֆորմի հետնաբեմը, քննարկում համակարգի կենսունակությունն ապահովող գործոնները, գնահատում գրանցած արդյունքները և ուրվագծում ապագայի մտապատկերը: Գրքի գլխավոր գործընկեր՝ Amundi-Acba Asset Management։
Կարդա նաև

Տեղի ունեցավ Տիգրան Հայրապետյանի գրական ժառանգության վերջին հատորի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag-ը ներկայացնում է քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի 5-րդ հատորը՝ «Վերջին աշունը» (թրեյլեր)

ULTRAVIOLET. S01E02 / «Իմ ընկեր պոետ Աշոտը» (տեսանյութ)

Հայտնի է Գոնկուրի հայաստանյան ընտրության հաղթողը (լուսանկարներ)
