Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Եթե խելագարվել, ուրեմն` հայտնիների պես. պարզեք` ի՞

Եթե խելագարվել, ուրեմն` հայտնիների պես. պարզեք` ի՞նչ համախտանիշ ունեք

Բժիշկ. «Ձեր բախտը բերեց»:

Հիվանդ. «Ես կապաքինվե՞մ»:

Բժիշկ. «Օ, ոչ, բայց հիվանդությունը կկոչեն Ձեր պատվին»:

Ստենդալի համախտանիշ


Շատ զվարճալի «հիվանդություն» է, թեև դրանով տառապողների համար ամենևին էլ այդպես չէ: Այս սինդրոմն արտահայտվում է գլխապտույտներով, ուշագնացություններով, սրտի զարկերի արագացմամբ, արվեստի գործերի կամ գեղեցիկ բնության գրկում` երբեմն նույնիսկ զգայապատրանքներով: Պատկերացնու՞մ եք՝ մտնում եք Էրմիտաժ և ուշագնաց լինում ամենազոր արվեստից:
Համախտանիշն անվանումը ստացել է Ստենդալի գրքերից մեկից, որտեղ գրողը նկարագրում էր իր զգացողությունները` Ֆլորենցիա այցի ժամանակ: «Երբ ես դուրս էի գալիս Սուրբ Խաչ եկեղեցուց, սիրտս սկսեց արագ խփել, ինձ թվաց՝ քայլելիս ուր որ է կընկնեմԵս տեսել էի կրքի էներգիայով ստեղծված արվեստի գլուխգործոցներ, որոնցից հետո ամեն ինչ անիմաստ էր թվում, փոքր, սահմանափակ», - գրում է նա:

Ալիսայի համախտանիշհրաշքների աշխարհից 


Այս համախտանիշով մարդկանց համար աշխարհը միայն առաջին հայացքից է հրաշքներով լի: Դժվար է ապրել, երբ միշտ թվում է, թե սեղանի վրա դրված խնձորն ահռելի չափի է, իսկ մարդիկ այնքան փոքր, կարծես լուցկու տուփի չափ լինեն: Նրանք չեն կարող տեսնել առարկան` իրական չափսերով, ամեն ինչ չափազանց մեծ կամ չափազանց փոքր է թվում:

Վան Գոգի համախտանիշ


Ձեզանից շատերն այժմ մտածեցին հայտնի նկարչի ականջի մասին: Եվ ճիշտ էլ արեցիք: Այս համախտանիշն արտահայտվում է վիրահատություն կատարելու համառությամբ: Երբեմն ավելի վատ է, երբ հիվանդն ինքն է իրեն վիրահատում:

Պիտեր Պենի համախտանիշ


Պատկերացրեք 25-ամյա մի երիտասարդի, ով անընդմեջ խուսափում է աշխատանքից, ապրում է ծնողների հետ և իր ամբողջ ժամանակն անց է կացնում իր ընկերների հետ, որոնց 18-ը հազիվ է լրացել: Ձեր առջև հավերժ երեխա է. ոչ մի պատասխանատվություն, միայն խրախճանքներ: Հետաքրքիր է՝ աղջիկների մոտ նման համախտանիշ չի նկատվում:

Դիոգենեսի համախտանիշ


Դիոգենեսը հայտնի է իր տակառով, որի մեջ մտավ` ապրելու: Նա դրսևորեց իրեն որպես սոցիոպատ և մարդատյաց: Այս սինդրոմը` որպես համախտանիշ գրանցվեց 1966 թվականին: Այն դրսևորվում է անձի՝ ինքն իր հանդեպ արհամարհանքով, շրջակա միջավայրից մեկուսացմամբ, անտարբերությամբ և ամոթի բացակայությամբ:

Դորիան Գրեյի համախտանիշ


Այս համախտանիշով տառապում են ակտիվորեն երիտասարդանալ փորձողները, ովքեր իրենց ամբողջ ջանքն ու եռանդն ուղղում են արտաքին տեսքը երիտասարդ պահելու վրա: Այս մարդիկ երիտասարդ տեսք ունենալուն վերաբերվում են որպես պաշտամունքի: Այն արտահայտվում է երիտասարդին հատուկ հագուստի, ոճի, կոսմետիկ միջոցների չարդարացված կիրառմամբ և պլաստիկ վիրահատությունների չարաշահմամբ: Այս համախտանիշի ավարտը դեպրեսիաներն են կամ ավելի վատ` ինքնասպանության փորձերը:

Ադելի համախտանիշ


Այսպես է կոչվում երկարատև, անպատասխան մնացած սիրո մոլուցքը: Համախտանիշն իր անունը ստացել է իրական պատմությունից: Վիկտոր Հյուգոյի դուստրը՝ Ադելը, ծանոթանում է անգլիացի մի սպայի՝ Ալբերտ Փինսոնի հետ: Ադելը սիրահարվում է նրան և ենթադրում, որ հենց Փինսոնն է իր կյանքի միակ տղամարդը: Դժվար է ասել՝ սպան անսիրտ և անզգա խաբեբա էր, թե կուրորեն սիրահարված աղջկա զոհ: Փաստն այն է, որ Փինսոնը չէր պատասխանում աղջկա զգացմունքներին. չօգնեցին ո՛չ աղջկա գեղեցկությունը, ո՛չ էլ նրա հոր խոսքերը: Ադելը հետապնդում էր նրան աշխարհով մեկ, ստում բոլորին, որ նրանք ամուսնացած են, մինչդեռ սպան ամուսնացած էր ուրիշ կնոջ հետ: Ի վերջո, Ադելը խելագարվում է և մահանում 1915 թվականին:

Մյունհաուզենի համախտանիշ


Այս համախտանիշի ժամանակ թվում է՝ ամեն ինչ ցավում է և ոչինչ չի օգնում: Այսպիսի խանգարման ժամանակ մարդ ձևացնում է կամ չափազանցնում, թե ցավ ունի, որպեսզի ենթարկվի բժշկական քննության, հոսպիտալացման և այլն: Մյունհաուզենի համախտանիշը բացատրվում է նրանով, որ հիվանդության սիմուլյացիայի շնորհիվ մարդիկ ուշադրություն են գրավում, և նրանց հանդեպ հոգատարություն, համակրանք և հոգեբանական աջակցություն են դրսևորում:

Երիտասարդ Վերթերի համախտանիշ


Մի անգամ Գյոթեն մինչև ականջների ծայրը սիրահարվում է մի աղջկա, ով մերժում է գրողին: Գրողն այնքան էր տառապում, որ նույնիսկ ինքնասպանություն էր ծրագրում, բայց փոխեց միտքն ու դրա փոխարեն սկսեց գրել «Երիտասարդ Վերթերի տառապանքները» վեպը: Վեպի հերոսն իրեն ստեղծողի պես կուրորեն սիրահարված էր մի աղջկա, ում անունը Լոտտե էր: Վերջինս մերժում է Վերթերին, և երիտասարդն ինքնասպան է լինում: Վեպը ավարտելուց հետո գրողն ազատվում է ինքնասպանության մտքից, սակայն գիրքը հրատարակվելուց հետո երիտասարդների շրջանում ինքնասպանությունների մեծ ալիք է բարձրանում: Մի շարք երկրներում վեպը նույնիսկ արգելվեց, իսկ հոգեբաններն այդպիսի վարքագիծը կոչեցին «Երիտասարդ Վերթերի» համախտանիշ:

Մերլին Մոնրոյի համախտանիշ


«Ո՞վ եմ ես: Ինչի՞ եմ ես ընդունակ: Ես դատարկություն եմ, ուրիշ ոչինչ: Հոգումս դատարկություն է», - ասում էր Մերլին Մոնրոն: Նա գեղեցիկ էր, հաջողակ, սեքսուալ: Բայց երբ հայելուն էր նայում, տեսնում էր տձև անհաջողակի, ով արժանի չէ երջանկության: Նման համախտանիշով մարդիկ երկարատև հարաբերությունների մեջ են մնում այն մարդկանց հետ, ովքեր իրենց չեն երջանկացնում: Նրանք չեն նկատում կամ բաց են թողնում իրենց հանդիպած հնարավորությունները:
 

Տարածել