Հայաստանի համայնքներից՝ աշխարհին. «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի բացառիկ նախաձեռնությունը
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու Վանանդ համայնքի երիտասարդները մի քանի ամսվա ընթացքում կծանոթանան հայկական մշակույթի հնագույն արհեստներից մեկին՝ գորգագործությանը։ Վանանդ համայնքի երիտասարդները «Մեգերյան կարպետ» ընկերության պրոֆեսիոնալ գորգագործների օգնությամբ կաշխատեն հոբելյանական գորգի ստեղծման վրա, որը կցուցադրվի ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում անցկացվող COAF-ի ամենամյա դրամահավաք-երեկոյի ընթացքում, դեկտեմբեր ամսին։ Գորգը կվաճառվի բարեգործական միջոցառման աճուրդի ժամանակ, և հասույթն ամբողջովին կծառայի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերին:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մասին
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տընտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 44 համայնքների ավելի քան 67000 բնակիչները:
2015 թ. սկսած՝ COAF-ը մշակել և իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել և կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:
«Մեգերյան Կարպետ» ընկերության մասին
[caption id="attachment_43643" align="aligncenter" width="677"]«Մեգերյան կարպետ» ընկերությունը հիմնադրվել է 1917 թ. Նյու Յորքում ներկայիս սեփականատերերի պապիկի կողմից։ Մեգերյանների առաջին գործարանը բացվել է Եգիպտոսում, որին հաջորդել են Պակիստանի, Աֆղանստանի, Ռումինիայի, Չինաստանի և Հնդկաստանի գործարանները։ 1990-ին Մեգերյանները վերադարձել են Հայաստան՝ հայկական գորգարվեստի ավանդույթները վերականգնելու, աշխատատեղեր ստեղծելու և կորած մշակույթը պահպանելու համար։ Հայաստանում գործված «Մեգերյան» գորգերը միակ հայկական գորգերն են՝ գործված հայկական կրկնակի հանգույցով, իսկ թելերը՝ ներկված բնական ներկանյութերով։