BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Վատ բան չկա, որ քեզ հարգում են ինչպես Դոնի». մահա

«Վատ բան չկա, որ քեզ հարգում են ինչպես Դոնի». մահափորձ Դոն Պիպոյի դեմ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը պարզել է, որ մի խումբ զինված անձինք սպանություն կատարելու նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածնում,  ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և նախապատրաստվել սպանության:
Ոստիկանությանը հաջողվել է   կանխել   ծանր հանցագործությունը՝ վարձակալած բնակարանից  բերման ենթարկելով 3 անձի: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ  մահափորձը ծրագրվել է  հայտնի հեղինակություններ «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանի և երկար տարիներ Իտալիայում բնակվող և վերջերս Հայաստան վերադարձած «Դոն Պիպո» մականվամբ գործարար Արթուր Ասատրյանի դեմ: Նշված անձիք չեն տուժել:
Մամուլի որոշ հրապարակումների համաձայն, թիրախում եղել է Արթուր Ասատրյանը, քանի որ Էջմիածնում, հենց նրա տան հարևանությամբ են  հանցագործները վարձել բնակարանը:  Ըստ նույն հրապարակումների, մահափորձի պատվիրատուն 2010 թվականին մահացած հայտնի «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի եղբայրն է՝ Արտյոմ Կանևսկոն:
Համացանցում Արամ Վարդանյանի՝  «Վստրեչի ապերի» տեղեկությունները կապված են տարբեր քրեական միջադեպերի հետ, իսկ լուսանկար ընդհանրապես չկա: Մամուլն ավելի շատ նրա մասին սկսեց գրել այն բանից հետո, երբ նա ամուսնացավ սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ: Ի տարբերություն Արամ Վարդանյանի, Արթուր Ասատրյանը այն եզակի հեղինակություններից է, որը հասանելի է մամուլի համար և շատ հարցազրույցներ է տալիս:

***


-Ինչո՞ւ եք մեկնել Հայաստանից և բնակություն հաստատել Իտալիայում:
 - 1993-ին տեղափոխվել եմ Ռուսաստան՝ Մոսկվա, այնուհետև երկու տարի այնտեղ բիզնես գործունեություն ծավալելուց հետո տեղափոխվել Հայաստան, 1998-ին բիզնես նպատակներով նորից տեղափոխվել եմ Մոսկվա, յոթ տարի Մոսկվայում բիզնես ծավալելուց հետո 2005-ին՝ բիզնեսը Եվրոպայում ընդլայնելու, ինչպես նաև երեխաներին կրթություն տալու նկատառումներով  տեղափոխվել եմ Եվրոպա և 2005-ից մինչև առ այսօր ես ընդլայնում եմ իմ բիզնեսը Եվրոպայում, ապրում եմ Իտալիայում, ինչպես նաև բավականին ժամանակ եմ անցկացնում Մոսկվայում: Երբ արդեն բիզնես ոլորտում բավականին կայացել էի, արդեն չէի կարող վերադառնալ Հայաստան մշտական բնակության նպատակով, քանզի բիզնեսի կայությունն ու հետագա զարգացումն ապահովելու համար պետք է մշտապես հետևել բիզնեսին: Աշխարհն այսօր շատ արագ է զարգանում, և չի կարելի նույն տեղում մնալ, իսկ հեռվից ինչքան էլ այսօր նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս կառավարել, միևնույն է գերազանց արդյունք հնարավոր չէ ստանալ: Սակայն, ես մշտապես գալիս եմ Հայաստան: Ինչքան էլ  հեռվում լինեմ, միևնույն է՝ հետևում եմ հայրենիքիս, ուրախանում նրա հաջողություններով և փորձում  իմ հնարավորությունների սահմաններում աջակցել Հայաստանի կայացմանը:
 -Ինչո՞ւ  Ձեզ կնքեցին Դոն Պիպո անունով:Կարծիքներ կան, թե իտալական մաֆիան է Ձեզ Դոն կնքել:
-…Այո, իրականում նման բան եղել է: Բայց առհասարակ, ամեն մարդ իր ձևով է ընկալում ցանկացած բան, որ լսում է: Հիշում ե՞ք Դոն Կոռլեոնեին. նրան հարգում էին ոչ թե որպես մաֆիոզի, այլ որպես հարգանք ու հեղինակություն ունեցող մարդու: Ի վերջո, ի՞նչ է նշանակում Դոն: Դոն՝ նշանակում է պարոն, իսկ այդպես դիմում են այն մարդկանց, ում հարգում են: Իհարկե ես չեմ թաքցնում, որ և՛ Իտալիայում, և՛ շատ այլ քաղաքներում ես մեծ կապեր ունեմ՝ պաշտոնական և իհարկե բիզնես շրջանակում, ( ու անշուշտ իմ խոսքն ունեմ), բայց և պետք է նշեմ, որ ցանկացած շփում, հարաբերություն, փոխադարձ հարգանքի դաշտում է ձևավորվում: Մենք ընկերություն ենք անում: Որևէ վատ բան չկա, որ քեզ հարգում են ինչպես Դոնին, եթե կարողանում ես քեզ այնպես դրսեւորել, որ բոլորը քեզ հարգեն, դա վատ բան չի: Այն էլ Իտալիայում, Հռոմում, ուր եթե քեզ սխալ պահես՝ չես կարող ոտքերիդ վրա ամուր կանգնել: 
Եթե դու կարողացել ես հասնել այդ հարգանքին, որ քո մասին Իտալիայում այդպես խոսեն՝ ընդունեն, Դոնի պես սիրեն-հարգեն, դրանում որևէ վատ բան պետք չի տեսնել: Դա դիմելաձև է, ոնց որ մեր պարոնը, ընդամենը դիմելու, հարգանքի նշան է: Իտալացիք պարզապես մարդկանց հարգել-սիրել ու գնահատել գիտեն: Իտալայիում առաջնահերթը՝ սեփական ժողովրդի, երկրի ու պետության շահն է, հետո նոր անձնականը: Իսկ Հայաստանում,  ցավոք սրտի առաջին պլանում անձնական շահն է, հետո նոր մնացածը: Տենց ճիշտ չի. մարդ պիտի կարողանա  ճիշտ ապրել, որ հետո իր արածների համար ոչ մի տեղ չամաչի: Մարդու արժեքը գիտե՞ք որն է՝ ճիշտ ապրելը:
Ի դեպ, Արթուր Ասատրյանը Հայաստանի ներդրողների ակումբի անդամ է:

Տարածել