FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

FrancoFest2024-ին Հայաստան են ժամանելու Գոնկուր ակ

FrancoFest2024-ին Հայաստան են ժամանելու Գոնկուր ակադեմիայի պատվիրակները

09/26/2024

newmag-y-n

Հոկտեմբերի 12-ին կանցկացվի ֆրանկոֆոն բովանդակության փառատոնը։ Այս փառատոնին տեղի կունենա աննախադեպ իրադարձություն. Ֆրանկոֆոն աշխարհի ամենահեղինակավոր Գոնկուր ակադեմիան կհայտարարի Հայաստանում Գոնկուր մրցանակի ազգային ժյուրի ձևավորելու մասին։

«Գոնկուր Հայաստան» մրցանակը հիմնելու առիթով ու հատուկ փառատոնին մասնակցելու համար Երևան են ժամանում Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները։ Այս մշակութային աննախադեպ իրադարձությունը հնարավոր է դարձել newmag-ի, Ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիական համալսարանի համատեղ ջանքերով։ 


Փառատոնի հատուկ հյուրերը մեր երկրում կանկացնեն երկու օր։ Նրանք կհյուրընկալվեն հայաստանյան հեռուստաընկերություններում, կներկայացնեն Գունկուր մրցանակի կարևորությունն ու իրենց այցի նպատակը։ Հոկտեմբերի 12-ին՝ Ֆրանկոֆոն բովանդակության փառատոնին, հյուրերը հանդես կգան ելույթներով։ 

Ֆրանսուազ Ռոսինոն Գոնկուր ակադեմիայի գլխավոր դելեգատն է։ Նա մեծ ներդրում ունի ֆրանսիական գրականության զարգացման գործում: Գոնկուրի ակադեմիայի գլխավոր պատվիրակի պաշտոնը զբաղեցնում է 2015 թվականից։ Որպես այդ հեղինակավոր հաստատության ղեկավար՝ նա համակարգում է Գոնկուր մրցանակի ընտրության ողջ գործընթացը։ 

 

Ֆրանկոֆեստի հյուրերից Պասկալ Բրուկները ֆրանսիացի գրող է, մեր ժամանակների նշանավոր փիլիսոփաներից։ Նա հայտնի դարձավ 1970-ից 1980-ականներին՝ իր ֆրանսիական հասարակության և մշակույթի քննադատությանը նվիրված աշխատություններով: Բրուկները բազմաթիվ գրքերի հեղինակ է: Պարբերաբար գրում է Le Nouvel Observateur-ի համար։ 


Պատվիրակության մյուս անդամը գրող, երգիչ, երգահան Ուլիս Մանն է, որը հայտնի է Կենտրոնական Եվրոպայի մշակույթի և գրականության վերաբերյալ իր աշխատություններով։ Ֆրանսիայի մշակույթի մասին նրա Voix d'Europe centrale շոուն անդրադառնում է հեղինակներին և արվեստագետներին՝ ուսումնասիրելով նրանց ներդրումն ու ազդեցությունը եվրոպական մշակույթի վրա: Արվեստագետը նաև միաձուլում է իր գրական հմտությունները երաժշտության հետ։

FRANCFEST 2024 ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԷՋ

Փառատոնի գործընկերներ  

Գլխավոր հովանավոր

Մեդիա գործընկերներ 

Կարդացեք նաև

Տարածել