BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում` ոչ] Հայկական հեռուստաընկերությունները

[Իրականում` ոչ] Հայկական հեռուստաընկերությունները պե՞տք է ցուցադրեն հնդկական սերիալներ

Վերջին 6 ամիսների ընթացքում հայկական մեդիա շուկայում հայտնվեցին հնդկական սերիալները և գրավեցին ամբողջ մեդիադաշտը: Դրանք փոխարինելու եկան բրազիլական սերիալներին և կարճ ժամանակում այնպիսի ռեյտինգային սանդղակներ զբաղեցրին, որ հայկական հեռուստաընկերությունները վաղուց չէին տեսել: Այս ամենին հետևեց հասարակական գործիչների հրապարակային ու սրճարանային քննադատությունը, թե հնդկական սերիալները վտանգավոր են Հայաստանի հասարակության համար, հետևաբար հեռուստաընկերությունները չպետք է ցուցադրեն դրանք:
Հնդկական սերիալները չպետք է ցուցադրվեն ամենից առաջ այն պատճառով, որ դրանք չափազանց անճաշակ են և փչացնում են հասարակության գեղագիտական պատկերացումները: Այս սերիալների ցուցադրմամբ հասարակությունը սկսում է չտարբերել լավ ու վատ մշակույթը: Ֆասթֆուդային մտածողությունը դառնում է դոմինանտ, զոմբիացնում հասարակությանը:
Այդ սերիալները պրիմիտիվ են ու ոչինչ չեն տալիս դիտողին: Միայն ևս մեկ անգամ ապացուցում են, որ արևը դուրս է գալիս արևելքից, մայր մտնում արևմուտքում: Այս հանրահայտ ճշմարտությունների մասին ֆիլմերը ուղեկցվում են դիտարժան ու էմոցիոնալ մի քանի դիրքից նկարահանումներով ու անտրամաբանական ընթացքով: Նույնիսկ 3 տարեկան երեխան չի կարող հավատալ դրանց: Սերիալների այս պարզունակությունը դիտողին նույնպես դարձնում է պարզունակ:

Հնդկական սերիալները չպետք է ցուցադրվեն, որոնհետև դրանք դեգրադացնում են հասարակությանը, դարձնում անճաշակ, պարզունակ ու կառավարելի:

Օրինակ` մի քանի տար առաջ, երբ Հայաստանում կրիմինալ սերիալների ոսկե դարն էր, երեխաների մեծ մասը ցանկություն էր հայտնել դառնալ կրիմինալ դեմք (մի հարցմամբ` 10 երեխայից 1-ն էր ցանկանում ոստիկան դառնալ): Հնդկական սերիալներն էլ բերում են իրենց հետևանքները. առանց առանձնահատուկ ցանկության մարդիկ դառնում են պարզունակ:

Բայց հայկական հեռուստաընկերությունները պե՞տք է ցուցադրեն հնդկական սերիալներ: Իրականում`ոչ


Բանն այն է, որ հնդկական սերիալներն` ի տարբերություն բրազիլական սերիալների ու հոլիվուդյան ֆիլմերի, չեն քարոզում բռնություն, պոռնոգրաֆիկ բնույթի կոնտենտ չեն պարունակում: Այս սերիալներում զույգերը նույնիսկ չեն էլ համբուրվում: Եթե նույնիսկ կա կրիմինալ տարր, այն ցուցադրվում է հպանցիկ, առանց մեծ քանակի արյունի, և անխուսափելիորեն պատժվում է: Հետևաբար այս սերիալները չեն փչացնում ամենախոցելի խավին` երեխաներին:
Բացի այդ` հնդկական սերիալներում չկա քաղաքական քարոզչություն, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում:

Այս սերիալներում չի պարզվի, որ Հնդկաստանը աշխարհի կենտրոնն է, դեմոկրատիայի հայրենիքը, որ աշխարհի փրկության բանալին Դելիում է: Այստեղ առավելագույնը, ինչ կարող ես գտնել` իրենց մշակութի ներկայացումն է, մարդկային փոխհարաբերությունները:
Բացի այդ` հնդկական սերիալների բարձր վարկանիշը Հայաստանում կարող է ստեղծել մրցակցություն, և դրդել արտադրել այնպիսի պրոդուկտ, որը կարող է մրցել անմրցելի հնդկական սերիալների հետ: Իհարկե այս փուլում  դժվար է, բայց հնարավոր: Եթե Հայաստանում հեռուստաարտադրողները կարողանան մրցել հնդկական սերիալների հետ, հնարավորություն կստանան մրցակցությունը տեղափոխել միջազգային շուկա: Այնպես, ինչպես արեցին թուրքերը` ստեղծելով բրազիլական ու հնդկական սերիալների հետ ամբողջ աշխարհում մրցող թուրքական արտադրանք:

Հիմա` հայկական հեռուստաընկերությունները պե՞տք է ցուցադրեն հնդկական սերիալներ


Հնդկական սերիալների անհավանական վարկանիշը ցույց տվեց, որ այո` հնդկական սերիալներ մարդիկ դիտում են: Եվ ոչ միայն հեռուստատեսությամբ են դիտում, այլև առցանց` ինտերնետում: Հետևաբար այդ սերիալների պահանջարկն ունի հասարակությունը: 21-րդ դարում մարդկանց չես կարող արգելել, առավել ևս պարտադրել, որ չդիտեն ինչ որ բան:
Իսկ դեգրադացիայի խնդիրը բոլորովին այլ տեղ է` եթե դիտում են հնդկական սերիալն ու լացում, ուրախանում, տխրում, նշանակում է, որ արդեն ուշ է: Ֆելինիի ցուցադրելով «չես փրկի» հնդկականից հուզվողին: Հետևաբար դեգրադացիայից, պարզունակությունից հասարակությունը փրկելու գործն ընտանիքի, մանկապարտեզի, դպրոցի, բուհի առաքելությունն է:

Տարածել