Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Մեզ շրջապատող ծանոթ մեղեդիները. 13 ռինգթոն միահյու

Մեզ շրջապատող ծանոթ մեղեդիները. 13 ռինգթոն միահյուսված մեր կյանքին

Օդակայանի սպասասրահում մեղմ տարածվում է ծանոթ մեղեդաալիքը, և հասկանում եք, որ կնոջ հանդարտ ձայնը հիմա կհրավիրի թռիչքի: Հյուրանոցի միջանցքում սպասում եք վերելակի, և ծանոթ ծլնգոցը հուշում է, որ վերելակը հիմա կբացվի: Էկրանին տեսնում եք «ծաղկեպսակի» մեջ մռնչացող առյուծին` առույգ շեփորների ծանոթ մեղեդիով, և պատրաստվում եք կինո նայել: Ֆուտբոլից առաջ հնչող հարազատ մեղեդին մարշի ռիթմով մեզ անմիջապես մտովի տեղափոխում է մարզադաշտ: Միացնում եք համակարգիչը, և ծանոթ մեղեդաակկորդն ուժգին ազդարարում է, որ կարող եք սկսել: Միկրոալիքային վառարանի «պիկպիկպիկ» կանչը տարածվում է խոհանոցից էլ դուրս, և վազքով մոտենում եք ձեր տաքացրած ուտեստին: Երթուղային տաքսու մեջ հնչում է հանրահայտ մեղեդածլնգոցը, և վարորդն ու բոլոր ուղևորները գլխի են ընկնում, որ ինչ-որ մեկը բջջայինով հաղորդագրություն ստացավ...
Զգացի՞ք, որ մեզ շրջապատող աշխարհն իր ազդանշանները միահյուսել է մեր կյանքին, մեզ գցել է դրանցից ռեֆլեքսային կախվածության մեջ, մեր առօրյան դարձրել է սոսկ ենթագիտակցական ռեակցիա` հանրահայտ դարձած մեղեդիներին ու երաժշտական ֆրագմենտներին: Դրանք` այդ մեղեդիները, ծլնգոցները, երաժշտական ֆրազներն ու պոլիֆոնիաներն ունեն հեղինակներ, ունեն աղբյուրներ, ունեն պատմություն ու կենսագրություն:

Նոկիայի ռինգթոն


Անվանում. «Գրան Վալս»
Հեղինակ. Ֆրանսիսկո Տարրեգա
Ստեղծվել է 1902թ.


Ժամանակակից դասական կիթառի դպրոցի հիմնադիր Ֆրանսիսկո Տարրեգան իր ամբողջ կյանքի ընթացքում ապացուցում էր, որ իր վեցլարանի գործիքը հարմար է ակադեմիական կոմպոզիցիաների համար: Իսպանացի կիթառահար էր, կիսով չափ կույր: Նա առաջինն էր, որ սկսեց կարճ եղունգներով նվազել իր կիթառը: 1902 թվականին նա գրեց «Գրան Վալսը» և իր համար էլ աննկատ դարձավ զանգվածային մշակույթի պատմության մասնիկ: 91 տարի անց Nokia ընկերությունը գնեց ստեղծագործությունը` դրա մի ֆրազը վերածելով իր բազային ռինգթոնի: Տարրեգայի այդ գործը բազմիցս համարել են աշխարհում ամենահաճախ հնչող մեղեդին: Այն օգտագործվել է ջազային իմպրովիզներում: Այն կատարել են սիմֆոնիկ նվագախմբեր: Այդ ռինգթոնի շնորհիվ է, որ «Սպանել Բիլլին» ֆիլմի հերոսուհին ճանաչում էր իր զոհերից մեկին, իսկ «Իրական սեր» ֆիլմում Սառան հասկանում է, որ իր եղբայրը կրկին պրոբլեմների մեջ է:

Տվյալ. «Գրան Վալսի» ամբողջական տարբերակը տևում է 200 վայրկյան:


http://www.youtube.com/watch?v=uSQzUx3QW2Y

«Ինչ, որտեղ, երբ» խաղում «սև արկղը» ներս բերելու մեղեդին


Անվանում. «Ռա-տա-տա»
Հեղինակ. Քրիս Յուվենս և Քրիստիան Հայլբուրգ
Ստեղծվել է 1970թ.


Կարմիր բաճկոնով մարդը «սև արկղը» բերում է այն աշխույժ մեղեդու ներքո, որը գերմանական "Rotation" խմբի սեփականությունն է: «Ռա-տա-տա» երգն առաջին անգամ հրապարկվել է 1970-ին: Այն գրել են հենց խմբի անդամները` Քրիս Յուվենսը և Քրիստիան Հայլբուրգը: Նույն թվականին այն ձայնագրեց Ջեյմս Լաստի նվագախումբը, այն ժամանակ նրանք ձայնագրում էին բոլոր հայտնի մեղեդիները: «Ռա- տա-տան» հայտնվեց նրանց "Non Stop DancingH" ալբոմում, և հենց այդ տարբերակն է հնչում հեռուստատեսային եթերում: Սև արկղը ներս բերելու արարողությունն առաջին անգամ կայացավ 1983թ. դեկտեմբերի 6-ին: Տուփում հակաալկոհոլային ըմպանակ էր: Բյուրեղապակու գործարանի տեր, սեկունդ-մայոր Բախմետևը 1764 թվականին այն ստեղծել էր իր հարբեցող որդու համար: Անդրեյ Կամորինի թիմը ենթադրեց, թե տուփի մեջ այնպիսի գավաթ է, որը թեքելիս հեղուկը չի թափվում: Բայց իրականում ըմպանակն օպտիկական խաբկանքով էր. այն թեքելիս թվում էր` մեջը 3 ճանճ կա:

Տվյալ. Ջեյմս Լաստի 52 ալբոմներ տարբեր ժամանակներում հայտնվել են բրիտանական հիթ-շքերթներում. նվագախումբն այս ցուցանիշով զիջում է միայն էլվիս Փրեսլիին:


http://www.youtube.com/watch?v=7v_MhILjJXw

Մեքենայի տագնապի ազդանշան


Անվանում. անհայտ
Հեղինակ. անհայտ
Ստեղծվել է. անհայտ


Մեքենայի տագնապի ազդանշանն առաջին անգամ հայտնվել է 1920-ականներին: Նեբրասկայում (ԱՄՆ) մի անհայտ գյուտարար զանգակներ էր ամրացնում մեքենաներին: Այս տիպի սիրենաներն ԱՄՆ-ում տարածվեցին 80-ականներին, երբ կոնգրեսն ընդունեց մեքենաները պարտադիր ապահովագրելու օրենքը: Այսօրվա ամենաճանաչելի ձայնի («ուի-ի՜-իու-ո՜ւ-ու») ծագումը մինչև վերջ հայտնի չէ: Հավանաբար այն մեղեդիներից է, որ "General Motors"-ի ինժեներները հնարել էին նույն 80-ականներին: Երբ նրանք մշակում էին համակարգչային մեղեդիների համադրումներ` «թեմաների» բազմազան փոփոխությամբ, չէին էլ պատկերացնում, որ այդ բոցաշունչ տագնապաշչակները շուտով խանգարելու են միլիոնավոր մռայլ հարկատուների քունը:

Windows-ի մեղեդին


Անվանում. "The Microsoft Sound"
Հեղինակ. Բրայան Ինո
Ստեղծվել է 1994թ.


«Մեզ պետք է երաժշտական ստեղծագործություն, որը կլինի ոգեշնչող, ունիվերսալ, ֆուտուրիստական, լավատեսական, սենտիմենտալ, էմոցիոնալ, այն պիտի տևի 3.4 վայրկյան»: Microsoft ընկերությունն այսպես էր ձևակերպել իր նոր Windows 95 օպերացիոն համակարգի երաժշտական ձևավորման պատվերը: Բրայան Ինոն` էմբիենթ ոճը ստեղծողը, Ս2 խմբի գլխավոր ալբոմների պրոդյուսերը և ունկնդրի համար աննկատ երաժշտության գաղափարախոսը, գրեց գլխավոր արպեջիոն, որը տևում էր 2 անգամ երկար: Բայց Microsoft-ին դուր եկավ: Ինոյի ստեղծած մեղեդու վարիացիաներն այս կամ այն կերպ հայտնվում էին Windows-ի բոլոր օպերացիոն համակարգերում: Արվեստի շատ նվիրյալներ, որոնք ատում են այն ամենը, ինչը կապ ունի Microsoft-ի հետ, անուշադրության չմատնեցին նաև Ինոյի ստեղծագործությունը: "Trans Am" խումբը (ԱՄՆ) 2001թ. թողարկեց երգ, որում "The Microsoft Sound"-ը ձգված է 51 վայրկյան:

Տվյալ. Բրայան Ինոն իր «ակնթարթային» ստեղծագործության համար վաստակել է 35.000 դոլար:


http://www.youtube.com/watch?v=fNIfbdi41ho

ICQ հաղորդագրություն


Անվանում. անհայտ
Հեղինակ. DMA Design
Ստեղծվել է 1995թ.


Իսրայելական "Mirabilis" ընկերությունը, որը 1996 թվականին ստեղծել է ICQ-ն, իր ծրագրի հնչյունային ձևավորման մեծ մասը վերցրել է ուրիշներից: Օրինակ՝ ավտորիզացիայի հարցման ձայնը վերցված է բամբասանքների և աստղերի մասին պատմող ամերիկյան "A Current Affair" հեռուստահաղորդման սկզբնամեղեդուց, որը հեռարձակվում էր "Fox" հեռուստաալիքով: Իսկ հայտնի «օ-օու» կարելի է լսել 3D Lemmings համակարգչային խաղի մեջ, որը մշակել է շոտլանդական DMA Design ընկերությունը: Այդ խաղի մեջ պետք է օգնել, որ փոքրիկ, ծիծաղելի էակների խումբը հաղթահարի խոչընդոտները: ICQ-ում օգտագործված ձայնը հնչում էր այն ժամանակ, երբ լեմինգն ընկնում էր անդունդը: Հետաքրքիր է, որ հետագայում DMA Design-ը վերանվանվեց Rockstar Games և մշակեց մասնավորապես Grand Theft Auto-ի ամբողջ շարքը:

Տվյալ. ICQ-ի գոյության առաջին տարում այդ ցանցում գրանցվեց 7.500.000 մարդ:


http://www.youtube.com/watch?v=PA0x60xhusQ

Վուդի Վուդփեքերի ծիծաղը


Անվանում. անհայտ
Հեղինակ. Մել Բլանք
Ստեղծվել է 1940թ.


Մել Բլանքը հնչյունավորել է "Warner Bros." ստուդիայի գրեթե բոլոր հերոսներին` Բագս Բաննիին, Փորքի Փիգին, Դաֆֆի Դաքին և շատ ուրիշների: Վուդի Վուդփեքերի` "Universal" ընկերության մուլտֆիլմերի ծիծաղելի փայտփորիկի ձայնը նույնպես նրանն է: Նրա հռչակավոր ծիծաղով են սկսվում մուլտի բոլոր սերիաները (նախքան Վուդիի հայտնվելը Բլանքը նման ձևով ծիծաղում էր "Warner Bros."-ի շատ մուլտերի վերջում): Առաջին սերիաներում Վուդին ներկայանում էր որպես մի խենթ, անկառավարելի ու բավական չար թռչուն, բայց ետպատերազմյան մուլտֆիլմերի մեջ նրա բնավորությունը փափկեց, իր տիրոջ հետ փափկեց նաև ծիծաղը: 1942 թվականին Բլանքին փոխարինելու եկած դերասան Բեն Հարդևեյը հորինեց ծիծաղի` իր տարբերակը` քիչ ավելի խելագար: Ջորջ Թիբլսը և Ռեմի Իդրիսը 1947-ին գրեցին "The Woody Woodpecker Song" երգը, մեղեդի, որի հիմքում Վուդիի վարակիչ կչկչոցն էր: Մի տարի անց այն ձայնագրեց Քեյ Կայզերի «Բիգ բենդը» (Վուդիի ծիծաղը Կայզերի տարբերակով կատարում էր երգիչ Հարրի Բաբիթը): Այդ ձայնագրությամբ սկավառակը վաճառվեց աներևակայելի քանակով: Նույն թվականին մեղեդին ձայնագրեց "Universal" ընկերության հաստիքային նվագախումբը: Այդ ձայնագրությունն «Օսկարի» ներկայացվեց «Տարվա լավագույն երգ» անվանակարգում:

Տվյալ. 1940-ից 1972 թվականը հեռուստաեթերում է եղել Վուդիի մասին մուլտֆիլմի 196 սերիա:


http://www.youtube.com/watch?v=Jc0Uytp0R3c

"20th Century Fox"-ի մեղեդին


Անվանում. "20th Century Fox Fanfare"
Հեղինակ. Ալֆրեդ Նյուման
Ստեղծվել է 1933թ.


Փողայիններով գործիքավորված մեղեդու հանդիսավոր թեման, որի ներքո լուսարձակվում է "20th Century Fox" հսկայական քանդակը, հորինել է հայտնի կինոկոմպոզիտոր Ալֆրեդ Նյումանը (որը երաժշտություն է գրել «Ինչպես էր նվաճվել Արևմուտքը» և «Ամեն ինչ` Եվայի մասին» ֆիլմերի համար): Բայց Նյումանն այդ երաժշտությունը գրում էր մեկ այլ պատվիրատուի` "20th Century Pictures"-ի համար (այն ժամանակվա ամերիկյան ամենամեծ անկախ կինոստուդիան): Երկու տարի անց այն միացավ "Fox Film Corporation"-ին, ու ձևավորվեց "20th Century Fox"-ը: Բայց Նյումանի թեման մնաց: 20 տարի անց կոմպոզիտորը մի քիչ փոխեց մեղեդին, 10 վայրկյան տևողությունն էլ դարձրեց 18 վայրկյան: "20th Century Fox"-ի մի քանի ֆիլմերում մեղեդին հարմարեցնում էին սյուժեին: Օրինակ` լեգենդար «Ռոքի Հորրորի սարսափների շոուն» մյուզիքլում այն դարձրել են 70-ականների ռոք'ն'ռոլ, իսկ «Սպիտակամորթները չեն կարողանում ցատկել» կատակերգության մեջ հնչում է դրա հիփ-հոփ տարբերակը:
http://www.youtube.com/watch?v=vp4s6euXbnw

Super Mario Bros. խաղի գլխավոր թեման


Անվանում. "Super Mario Bros.Theme"
Հեղինակ. Քոձի Քոնդո
Ստեղծվել է 1985թ.


"Nintendo"-h հաստիքային կոմպոզիտոր Քոձի Քոնդոն Մարիոյի մասին առաջին խաղի համար (Super Mario Bros.) գրեց 8 տարբեր մեղեդիներ: Դրանցից յուրաքանչյուրը կկարողանա երգել ցանկացած ոք, ով երբևէ ձեռքերում պահել է «Դենդիի» ջոյսթիքը: Քոնդոյի ազդեցությունն է նաև այն, որ այսօր տարածված է 8-բիտանոց երաժշտությունը: Նրանք, ովքեր փոքր տարիքում բեղավոր ջրմուղագործին օգնում էին հասնել իր նպատակին, այսօր մեծացել են, վերամշակել փոքրուց ծանոթ հնչյունները և դրանք վերածել առաջատար փոփ-երգերի: Մարիոյի թեմաներից ամենահանրաճանաչը մնում է այն, որը հնչում է խաղի վերերկրյա մակարդակներում: YouTube կայքում կարելի է գտնել մարդկանց, որոնք այն կատարում են թերմենվոքսով, երգեհոնով և նույնիսկ սղոցով: Քոձի Քոնդոն հետագայում գրեց ևս մեկ էտալոնային մեղեդի` վիդեոխաղի համար. "The Legend Of Zelda" գլխավոր մեղեդին: Մինչև այսօր նա Մարիոյի խաղերի երաժշտության գլխավոր կոմպոզիտորն է:

Տվյալ. Ըստ "Billboard" ամսագրի` "Super Mario Bros." խաղի թեման ամենաշատ հնչող ռինգտոնների ցուցակում իր կայուն տեղն ունեցավ 210 շաբաթ:


http://www.youtube.com/watch?v=NTa6Xbzfq1U

«Օլե-օլե-օլե»


Անվանում. անհայտ
Հեղինակ. անհայտ
Ստեղծվել է. անհայտ


«Օլե-օլե-օլե» ֆուտբոլային գոչյունի ճշգրիտ ծագումն անհնար է որոշել: Հասկանալի է միայն, որ այն Իսպանիայից է եկել, այնտեղ հանդիստատեսն «օլե-օլե» է գոչում կորրիդայի ժամանակ` ոգևորելով ցլամարտիկին: Կարելի է ենթադրել, որ մյուս երկրպագուները «օլե-օլե» գոչյունը հնչեցրել են իսպանական թիմերի հետ հանդիպումների ժամանակ (հաճախ ասում են, որ առաջինը դա արել են իռլանդացիները): Հայտնի է միայն, որ 70-ականների սկզբին «օլե-օլեն» օգտագործվում էր գրեթե բոլոր ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: Իհարկե մեղեդին կարելի էր գտնել նաև փոփ երաժշտության մեջ: Իսպանիայում 80-ական թվականներին մի ահավոր սինթիփոփ խումբ կար, որն «Օլե-Օլե» էր կոչվում: Ահա 3 ամենահայտնի երգերը, որոնցում օգտագործվել է «Օլե-օլե-օլե»-ն. գերմանական "The Fans" դիսկո-կոլեկտիվի "Ole, Ole, Ole" (The Name Of The Game) երգը, որը պահանջարկ էր վայելում 80-ականների դիսկոտեկներում, "Chumbawamba" խմբի "Top Of The World" երգը, Րիքի Մարթինի 1998 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական "The Cup Of Life" երգը, Շակիրայից էլ "We are One":

Տվյալ. Ֆուտբոլային հանդիպումը տևում է 90 րոպե:


http://www.youtube.com/watch?v=o8_vxD_Yk2M

«Դե սպասիր» մուլտի տիտրերը


Անվանում. "Vizisi"
Հեղինակ. Թամաշ Դեաք
Ստեղծվել է 1967թ.


"Vizisi"-h («Ջրային դահուկներ») մեղեդին թողարկվել է 1967 թվականին, «Մելոդիա» ընկերության հունգարական էստրադային երաժշտության հավաքածուի մեջ: Գրել է հունգարացի կոմպոզիտոր Թամաշ Դեաքը: Հետագայում Դեաքը կազմեց իր սեփական նվագախումբը` "Deak Big Band"-g և երաժշտություններ գրեց անհամար ներկայացումների, ֆիլմերի ու մուլտերի համար: «Դե սպասիրում» Դեաքի մեղեդին հայտնվեց պետերբուրգյան կոմպոզիտոր Գեորգի Ֆիրտիչի շնորհիվ, առաջին սերիայի համար նա էր ընտրում երաժշտությունը: Հենց Ֆիրտիչի երաժշտությունն էլ է հայտնի բոլորին. 70-ականների վերջին նա գրեց «Նավապետ Վրունգելի արկածները» մուլտֆիլմի երաժշտությունը:

Տվյալ. Թամաշ Դետքը երաժշտություն է գրել 120 մուլտֆիլմի համար:


http://www.youtube.com/watch?v=IXrr1qRFnRQ

«Կենդանիների աշխարհում» հաղորդման մեղեդին


Անվանում. «La peregrinacion»/«Alouette»
Հեղինակ. Արիել Ռամիրես
Ստեղծվել է 1964թ.


Այս կպչուն թեման խորհրդային հեռուստատեսության աշխատողների ձեռքն է ընկել հավանաբար Փոլ Մորիայի նվագախմբի ձայնասկավառակների շնորհիվ, որոնք այդ ժամանակ վերաթողարկում էին «Մելոդիա» ընկերությունը: Այդտեղ երգը կոչվում էր "Alouette" (արտույտ): Իրականում դրա հայրենիքը Հարավային Ամերիկան է. արգենտինացի կոմպոզիտոր Արիել Ռամիրեսն է այն ստեղծել կամ պարզապես գործիքավորել հնդկացիական մեղեդին: Բնագրի անվանում էր "La peregrination" (ուխտագնացություն), իսկ Փոլ Մորիայի բերած անվանումն ըստ երևույթին ընտրված էր հնչողությամբ. երգի առաջին տողերը` "ha la huella", նման են ֆրանսիական "aluette"-ին:

Տվյալ. Ո՛ւթ: Ահա քանի ոտք ունի Տելեմաքոս թռչնակեր սարդը՝ Նիկոլայ Դրոզդոյի ընտանի կենդանին:


http://www.youtube.com/watch?v=b_9YzzwBUbg

Տարածել