Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

7 սխալ պատկերացում փողի մասին

7 սխալ պատկերացում փողի մասին

Այդ պատկերացուﬓերը գալիս են վաղ մանկությունից, երբ ﬔր ծնողներից ﬔնք լսում ենք՝ «Լավ ապրելու համար պետք է լավ կրթություն ստանալ ու շատ աշխատել», «Փողը ձեռքի կեղտ է» և այլն, և այլն: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ Խորհրդային Միությունում, որտեղ ծնվել ու ﬔծացել են ﬔր ծնողները, գոյություն ուներ ﬕ հավասարեցնող համակարգ, երբ սովորական քաղաքացին իրավունք չուներ տարբերվելու իր շրջապատից և իրավունք չուներ ավելիին ձգտելու: Դե ինչ, առաջարկում ենք վեր հանել այդ սխալ պատկերացուﬓերն ու ﬔկընդﬕշտ ազատվել դրանցից:

1. ՄԵԾ ՓՈՂԵՐԸ ՏՐՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՆՈՎ


Եթե այս պատկերացուﬓ արմատացած է ձեր մտածողության ﬔջ, ապա ողջ կյանքում դուք կկատարեք ծանր աշխատանք և կստանաք ծիծաղելի աշխատավարձ դրա համար: Այս համոզմունքով դուք ինքներդ փակում եք ձեր առաջ ﬔծ գումար աշխատելու հնարավորությունը: Մեծ փողեր աշխատելը բոլորովին էլ դժվար չէ. պարզապես հարկավոր է թույլ տալ, որ այդ ﬕտքը մուտք գործի ձեր գիտակցություն, և իհարկե, ﬕացնել ուղեղը գումար աշխատելու համար:

2. ՓՈՂԸ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ ՉԷ


Այս արտահայտությունը թույլ չի տալիս ձեր կյանք մուտք գործել ոչ ﬕայն փողին, այլև երջանկությանը: Փողը գործիք է, արժեք, որի ﬕջոցով դուք կարող եք ձեռք բերել այն կյանքը, որի մասին երազում եք դուք ու ձեզ համար թանկ ու հարազատ մարդիկ: Փողի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել այն աﬔնը, ինչ ձեր կյանքը կդարձնի ավելի գունավոր, հետաքրքիր ու վառ: Ինչո՞ւ հրաժարվել այդ գործիքից և առողջ ու ջերմ մարդկային հարաբերություններին, բարձր արժեքներին ու նպատակներին չավելացնել նաև այդ հնարավորությունը:

3. ՓՈՂԸ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՄԱՐԴՈՒՆ


Փողը չի փչացնում մարդaուն: Այն տալիս է նրան ընտրության հնարավորություն, և եթե մարդուն իրականում առաջնորդում են բարի ու ազնիվ մտքերն ու մղուﬓերը, ապա դա չի փոխվի նաև շատ գումար վաստակելուց հետո, այլ ընդհակառակը՝ ավելի վառ կդրսևորվի: Հարուստ մարդկանց ﬔջ շատ են ինքնաբավ ու խելացի մարդիկ, ովքեր ոչ ﬕայն մտահոգվում են իրենց ընտանիքի բարեկեցության, այլև կյանքի առաջընթացի, կարևոր փոփոխությունների ու մարդկանց օգնելու մասին: Մինչդեռ աղքատությունն ու դժբախտությունները, որոնք հաճախ մարդն ինքն է իր գլխին փաթաթում, երբեﬓ կարող են էլ ավելի չարացնել նրան:

4. ԱԶՆԻՎ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ՓՈՂ ՉԵՍ ՎԱՍՏԱԿԻ


Իրականում մարդկանց աﬔնից շատ գումար է բերում այն գործը, որը իսկապես կարող է օգուտ տալ աշխարհին և անհրաժեշտ է ﬔծ թվով մարդկանց: Երբ առաջին հերթին մտածում ես ոչ թե գումարի մասին, այլ գործի կարևորության ու որակի մասին, աշխատանքի ֆինանսական գնահատանքը կարող է վրա հասնել բոլորովին անսպասելի:

5. ԱՄՈԹ Է ԼԻՆԵԼ ՀԱՐՈՒՍՏ, ԵՐԲ ՇՈՒՐՋԴ ԱՅԴՔԱՆ ՄԱՐԴ ԱՂՔԱՏ Է


Յaրաքանչյուր մարդ ինքն է որոշուﬓեր կայացնում իր կյանքի ընթացքում, իսկ եթե նա դրանք չի կարողանում կայացնել կամ թույլ է տալիս ուրիշներին անել դա իր փոխարեն, կրկին ինքն է ﬔղավոր: Ուրեﬓ ինչո՞ւ զրկել ինքդ քեզ այն կյանքից, որին հասել ես քո իսկ ճիշտ որոշուﬓերի արդյունքում: Ոչ ոք քեզ չի խանգարում ձեռք ﬔկնել այն մարդուն, ով նույնպես ցանկանում է վեր բարձրանալ (որովհետև որոշել է դա անել՝ անկախ աﬔն ինչից), իսկ նա, ով չի ուզում ոչինչ փոխել իր կյանքում, ստիպված կլինի բավարարվել իր իսկ կերտած կյանքով:

6. ՓՈՂԸ ՊԵՏՔ Է ՊԱՀԵԼ «ՍԵՎ ՕՐՎԱ» ՀԱՄԱՐ


Փողը ներքնակի տակ պահելն անիմաստ է: Որպեսզի այն չարժեզրկվի տարիների ընթացքում, հարկավոր է այն ներդնել ինչ-որ բանի ﬔջ, և արդյունքում գումարը ﬕայն ավելի շատ կդառնա, շրջանառության ﬔջ կլինի ու առաջ կտանի ձեր կյանքը, իսկ «սև օրը» այդպես էլ վրա չի հասնի:

7. ԱՂՔԱՏ ԾՆՎԵԼ ԵՍ, ԱՂՔԱՏ ԷԼ ԿՄԵՌՆԵՍ. ՃԱԿԱՏԱԳՐԻ ԴԵՄ ՈՉԻՆՉ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՆԵԼ


Սա թերևս աﬔնատարածված ու սխալ պատկերացուﬓերից ﬔկն է: Հրաշալի տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր չեն ցանականում պատասխանատվություն վերցնել իրենց վրա իրենց իսկ կյանքի համար, և ողջ ﬔղքն ուզում են գցել արտաքին պայմանների ու շրջապատի վրա: Այսպես մտածում են ﬕայն այն մարդիկ, ովքեր ոչինչ չեն ուզում անել: Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս փորձը, աշխարհի աﬔնահայտնի ﬕլիարդատերերը աղքատ ընտանիքների ծնունդ են և մանկությունից ու պատանեկությունից ստիպված են եղել հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ:
Աղբյուրն` այստեղ

Տարածել