Վտանգավոր ճշմարտություն. ինչու՞ վերակենդանացավ Mr. Freeman-ը և բոլորին ստիպեց մտածել կյանքի իմաստի մասին
Վերջերս «Ռունետի» լեգենդ Mr. Freeman-ը մի քանի տարվա դադարից հետո անսպասելիորեն թողարկեց առաջին անիմացիոն տեսանյութը։ Ստեղծման առաջին օրերից սկսած ծրագիրը մեծ աղմուկ է բարձրացրել, ստիպել է շատերին մտածել կյանքի իմաստի մասին և ծնել է բազմաթիվ թեորիաներ:
«Ես միշտ ասելու բան ունեմ»
Այն օրը, երբ Մայայի մարգարեությանը հավատացողները սպասում են աշխարհի վերջին և փորձում էին ապաստարաններում ավելի շատ սնունդ կուտակել, «Կոնտր ԹԻ-Վի»-ի եթերում պրոդյուսեր Պավել Մունտյանը, ռեժիսոր Վլադիմիր Պոնոմարևը և Անատոլի Դոբրոժանը, ինչպես նաև կերպարի ձայն, դերասան Վադիմ Դեմչոգը պաշտոնապես հայտարարեցին, որ հենց նրանք են փիլիսոփայական անիմացիոն ծրագրի՝ Mr. Freeman-ի հեղինակները։ Այդ ընթացքում Mr. Freeman կերպարը «Ռունետի» ամենահայտնի հերոսներից մեկն էր. 35 միլիոն դիտում, որը «Մաշան և արջը» մուլտֆիլմից հետո նրան դարձնում էր երկրորդ ամենադիտվածը։ Երկրորդը լինելը սպասելի էր, քանի որ երկու տարեկան երեխաներից երախտապարտ լսարանի չկա: Ֆրիմանի մոնոլոգները նախատեսված էին այլ լսարանի համար:
«Կոնտր Թի Վին» գործեց մի քանի տարի և փակվեց։ Մունտյանը թողարկված տեսանյութերը Մոսկվայի Toonbox ստուդիայից տեղափոխեց Կիպրոս։ Ավարտվեց նույնիսկ հավիտենական թվացող ТНТ-ի «Интерны» սերիալը, որտեղ Վադիմ Դեմչոգը գլխավոր դերակատարներից մեկն էր։ Հարցազրույցից հետո, որտեղ հեղինակները պատմում էին երկրորդ եթերաշրջանի մասին, թողարկվեց ընդամեն մեկ ամբողջական սերիա (2014 թվականի հունիսի 3-ին «Part 60» -ը): Հետո Mr.Freeman-ը լռեց։ Ասես՝ ընդմիշտ։
Mr.Freeman-ի երկրպագուները դեռ քննարկում էին լռելու պատճառները: Արդյոք շա՞տ խոսեց, թե պարզապես ասաց այն ամենն, ինչ ցանկանում էր։ Շշուկներ էին պտտվում, որ իշխանությունների պահանջով է ծրագիրը փակվել։ Ժամանակի ընթացքում կերպարի շուրջ բարձրացված աղմուկը մարեց։ Ստուդիան զբաղվում էր այլ ծրագրերի զարգացմամբ։ Մի քիչ տխրելուց հետո երկրպագուները տեղափոխվեցին այլ հարթակներ, որտեղ կարելի էր ավելի ակտուալ թեմաներ քննարկել։
2017-ի մայիսի 18-ին Mr.Freeman-ը վերակենդանացավ։ 4 րոպեանոց նոր սերիայի առաջին կադրերում սև-սպիտակ մարդն է՝ կարված բերանով։ Նա սթափվում է, բերանի կարերը քանդվում են և դիմում է բոլորին.
«Դուք նկատե՞լ եք, թե ի՞նչ է կատարվում բառերի հետ»։
«Ձեր կյանքը համատարած կեղծիք է»:
Այն լույս աշխարհ եկավ 2009-ին և միանգամից բազմաթիվ բանավեճերի առիթ տվեց։ Նրան պաշտում և ատում էին։ Լսարանին գրավելու համար, ծրագրի հեղինակներն օգտվում էին ոչ խորամանկ ձևերից. հերոսը հաճախ վիրավորում էր դիտողին, իր դիրքորոշումը ձևակերպում «չընդունված ճշմարտությամբ»։ Այսօր հարմարավետությունից դուրս գալու մասին անհամար խոսակցությունները թվում են անցյալի նստվածք, բայց 7 տարի առաջ շատերը համարում էին, որ Mr.Freeman-ի բառերում թաքնված է ինչ-որ բացահայտում։
Հետաքրքրությունն ավելի էր շատանում, երբ դեռ պարզ չէր, թե ով է կանգնած այս ծրագրի հետևում։ Վադիմ Դեմչոգը և Պավել Մունտյանը, որոնց անունները 2010-ին հրապարակվեցին, հավաստիացնում էին, որ մասնակցել են ծրագրի առաջին երեք էպիզոդների ստեղծմանը, իսկ հետո հեռացվել են։ «Студии трейлеров»-ի ղեկավար Ինոկենտի Սկիրնևսկին 2010-ի մայիսին թողարկված «Ռունետոլոգիա» պոդկաստում հաստատեց նրանց տարբերակը և մատնանշում էր «անհայտ պատվիրատուի», որը հետաքրքրված է սերիալ ստեղծմամբ։
Բայց կերպարի վիրտուալության այլ պատճառ կա. ծրագիրը հատկապես հիշեցնում էր ԱՐԳ: Յուրաքանչյուր սերիալ, թվում էր, պարունակում է 25-րդ կադր՝ հուշում կամ գլուխկոտրուկի ինչ-որ հատված: Կրկնվում էին թվերը, նշանները, սիմվոլները, և որ ամենակարևորն է, ինտերակտիվության զգացողություն էր ստեղծում. Հերոսը, ասես, պատասխանում էր մեկնաբանությունների և դիտողների վիճաբանություններին: Արդյունքում երկրպագուները լոգիկա էին փնտրում նույնիսկ տեսանյութի համարակալումների մեջ:
Սերիալն, իսկապես լցված էր ակնարկներով. «Փոքրիկ արքայազնի» մասին պարզ վիզուալ հղումներից մինչև ուղիղ և միջնորդավորված մեջբերումներ Նիցշեից, Ավետարանից, Գուստավից, Կլիմտից, պլաստինե համակարգչային «Небывальщина» խաղից, ակնարկներ բուդիզմի, բրենդների, «Մատրիցայի», «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմերի վերաբերյալ. յուրաքանչյուր սերիալ կարելի է անվերջ վերլուծել:
Ֆրիմանը ամեն ինչից մեջբերումներ էր անում, չզգուշանալով ինքնամեջբերումներից և շփոթեցնում էր երկրպագուներին ավելի ու ավելի շատ: Միավորեց բոլոր այդ հանելուկները և փիլիսոփայական խոսքերը հենց ինքը կերպարը՝ իր բնավորությամբ և խոսքային վարքով:
ՙՖրիմանի շփվելու ձևը հիմնված է շատ պարզ հիմքերի վրա. յուրաքանչյուր մարդ իր մակարդակում պետք է տեսնի և հասկանա այս մոնոլգները: «Յուրաքանչյուրին պետք է լինի ինչ-որ մոտիկ և հասկանալի, այսինքն խոսակցություն հավասարը հավասարի հետ, լինի հիմար, թե պրոֆեսոր, ոստիկան կամ ակտիվիստ», - ասում է Պավել Մունտյանը:
«Ես հենց իրադարձությունն եմ»:
Հեղինակները հմտորեն ստեղծում էին զգացողություն, որ ծրագիրը ապրում է իր կյանքով: Տեսանյութերում ոչ գովազդ կար, ոչ ագիտացիա: Եվ չնայած ՙԱզատ մարդու՚ քաղաքական հայացքները կարելի էր կռահել միանգամից, հիմնական քաղաքական մանիֆեստը նկարված կերպարn ասաց միայն 2 տարի անց: «Part-001» Էպիզոդը թողարկվեց 2011 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Բոլոտնայա հրապարակի ցույցերից մի քանի ամիս առաջ:
Ֆրիմանը առաջին անգամ անդրադարձավ ոչ թե հանդիսատեսին, այլ հանրային դեմքի. այն ժամանակ գործող նախագահ Մեդվեդեվին: Մեկ ամիս անց հետևեց շարունակություն, այս անգամ ավելի աբստրակտային: Փոխված ձայն, սովորաբար մեկնաբանվում էր որպես ՙժողովրդի ձայն՚, առաջարկում էր բոլորին համաձայնության գալ, որպեսզի փոխվեն խաղի կանոնները:
ՙՖրիմանը ընդհանրապես քաղաքականության մասին չէ: Ընդհանրապես: Բայց եթե մարդը "Совесть" մոնոլգում տեսնում է միայն քաղաքական նկարագիր, նշանակում է, որ նա արդեն հիվանդ է այդ թեմայով և ավելի հեռուն նա չի կարող տեսնել, - նշում է Պավել Մունտյանը:
Փողն աստվածն է
Խոսեք այն մասին, թե ով է վճարում Ֆրիմանի «հաղորդագրությունների» համար, որոնք հենց առաջին մոնոլոգներից քննարկումների առիթ էին դարձել: Հարցազրույցներից մեկում, Մունտյանը նշեց, որ տեսանյութի յուրաքանչյուր վայրկյանը 100 դոլար արժե: Գումարը միշտ բամբասանք է ծնում, իսկ կերպարին պատած շղարշը՝ խորհրդավորություն, որը տասն անգամ ուժեղացրել են: Ծրագրի պատվիրատուների մեջ էին կասկածում հենց իշխանություններին:
«Ֆրիմանին չեն գնում որպես բրենդ, վախենում են: Բիզնեսն ամբողջությանմբ վախեցած է: Այդ պատճառով սա ոչ կոմերցիոն ծրագիր է: Բայց այն երբեք էլ գումարի համար չի ստեղծվել: Սա մաքուր գաղափարախոսական պատմություն է: Սխալ կլինի ասել, որ Ֆրիմանը վնասներ է կրում: Ոչ: Նրան գումարով օգնում են ծրագրի ընկերները» - կարծում է Պավել Մունտյանը:
Եվ պետք չէ վախենալ պայծառ ապագայից
Այսօր Ֆրիմանի Յութուբյան էջն ունի 73 միլիոն դիտում և 638 հազար հետևորդ: Մունտյանի խոսքով, առաջին մասում ծրագրված է 65 տեսաուղերձ, մինչև հիմա թողարկվել է 21-ը: Սակայն հաճախակիության և հեռանկարների մասին խոսելը դժվար է:
«Ֆրիմանն ինքն է որոշում նոր սերիալի թողարկման ժամանակը: Հաճախ այլ բան ենք ցանկանում, սակայն իրականում այլ բան է ստացվում: Բայց երբեք չի եղել այնպես, որ էպիզոդը հայտնվի ոչ իր ժամանակում: Եվ ընդհանրապես, այս կերպարն ապրում է ինքնուրույն կյանքով: Մեզ թվում է, որ հասկանում ենք մտքերը, սակայն հետո պարզվում է, որ դրանք իրականում այլ բանի մասին էին: Ես մարդ եմ, որը հակված չէ միստիկային, բայց այստեղ աշխատում են այնպիսի էներգիաներ, որոնք ռացիոնալ ուղեղը կարող է անվանել միայն հերթական պատահականությունների համընկնում»,- պատմում է ծրագրի ստեղծողը:
«Հասարակությունն իրականում չի փոխվել: Ռուսաստանում մարդիկ պարզապես վախեցած են ուժայիններից: Սարսափելի է դարձել արտահայտել սեփական դիրքորոշումը, լինել ավելի պայծառ կամ ավելի ակտիվ, քան ուրիշները, քան զանգվածը:...Դատում են ամենուր: Ոչինչ չի կարելի, նույնիսկ մետրոյում պահանջում են թույլատվություն պայուսակի վրա պիտակ փակցնելու համար: Այս ամենը սարսափելի նշաններ են: Ասել, թե հասարակությունը հանգստացել է, որ նրան անհրաժեշտ է լռություն և նրբանկատ շփում կիսանկարկներով, չի կարելի: Այն շփոթված է, և նրան օգնություն է անհրաժեշտ» -: նշում է նա:
Գրառում, հավանում, մեկնաբանություն
Կոնտր Թիվիի «հարցազրույցում» Վադիմ Դեմչոգն ասաց, որ կերպարն արդեն «գոյություն ունի ժամանակից դուրս»: Ինքը՝ հերոսը, սերիալներից մեկում ինքն իրեն անվանել է ՙ վիրուսային գովազդներից ամենահայտնի երկարակյացը: Եվ սա իսկապես այդպես է: Երկու օրում նոր տեսանյութը դիտել են ավելի քան 1.7 միլին անգամ, այնպես որ ծրագրի հանդեպ հետաքրքրությունը չի մարում:
Ֆրիմանը վերջին էպիզոդում լսարանին կոչ է անում լռել և հիմնավորված կերպով մարդկանց մեղադրում է , որ իրենց ամբողջ կյանքը պտտվում է «գրառում, հավանում, մեկնաբանություն՚» երևույթի շուրջ: Բայց հենց ժամանակակից աշխարհը, տեխնոլոգիաները և հենց այդ գրառոմները և հավանանումները օժանդակում են նկարված կերպարի գոյությանը: Առանց նրանց այն պարզապես լինել չի կարող:
Անկասկած է մի բան. այսպես թե այնպես Ֆրիմանը ստիպում է մտածել, փորձել հասկանալ հաղորդագրությունները և ընդլայնել մտահորիզոնը: Աշխարհում, որտեղ մարդիկ ամեն օր փոխում են իդեալները, այդպիսի հերոսը հաստատակամության կերպարն է: Այս ամենին զուգընթաց, հեղինակների խոսքով, ինքը կերպարը պատրաստ է փոխվել: