Հենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներՀենրիխի Մխիթարյանի հետ հանդիպման լուսանկարներ
Գլխավոր Լուրեր

Ճապոնական գրականության երազողը. Հարուկի Մուրակամիի

Ճապոնական գրականության երազողը. Հարուկի Մուրակամիի մարաթոնյան վազքը

Վազք


33 տարեկանում Մուրակամին սկսեց վազքով զբաղվել: 1983 թվականին գրողը միայնակ հաղթահարեց Աթենական մարաթոնը` 42 կմ երկարությամբ վազք, և այդ ժամանակից էլ սկսեց կանոնավոր վազել: Նա տարվա ընթացքում մի քանի անգամ մասնակցում է տարբեր մարաթոնների ամբողջ աշխարհում: «Ի˚նչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքից» գրքում զուգահեռներ է տանում երկար տարածություններով վազքի ու գրողի ստեղծագործական աշխատանքի միջև: Երկու գործողությունն էլ պահանջում են հետևողականություն, դիմացկունություն և կամքի ուժ:
Երաժշտություն
1990-ականների սկզբին Մուրակամին կեսգիշերային երաժշտական շոու-ծրագիր էր վարում Տոկիոյի հեռուստաընկերություններից մեկում: Այն արևմտյան երաժշտության և ենթամշակույթի մասին էր: Հայտնի է Մուրակամիի 40 հազար ջազային ձայնասկավառակների հավաքածուն: Գրողը սիրում է ջազ և լսում է այն օրվա մեջ առնվազն տասը ժամ: Էսսեներից մեկում Մուրակամին գրել է. «Պարադոքսալ կթվա, բայց եթե ես այդչափ կլանված չլինեի երաժշտությամբ, գրող չէի դառնա: Նույնիսկ հիմա, 30 տարի անց ես շարունակում եմ կարևոր բան քաղել երաժշտությունից: Իմ գրական ոճը խորապես ազդված է Չարլի Փարքերի երաժշտության և Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի արձակի ռիթմերով: Եվ իմ գրական ստեղծագործությունները պարբերաբար հարստացնում եմ Մայլզ Դևիսի մեղեդիներով»:
http://www.youtube.com/watch?v=lGZH6Gs5L1o&list=PLH_w-YCZNRdOq12wPRVmuHyZxcv9u7SEK

Ճանապարհորդություն


2002 թվականին Հարուկի Մուրակամին ընկերների հետ հիմնել էր ճամփորդական ակումբ: Նրանք ուղևորվում էին ճապոնացիների համար աշխարհում անհայտ վայրեր, հետո այդ ճամփորդությունների մասին նոթեր հրապարակում հայտնի ամսագրերում:
«Տարբեր մարդիկ թափառում են տարբեր ուղղություններով. ոմանք ինչ-որ տեղ են գնում, մյուսները առանձնապես չեն շտապում: Ոմանք նպատակ ունեն, մյուսները` ոչ: Ոմանք աղաչում են ժամանակին մի քիչ երկար ձգվել, մյուսները հրում են մեջքից` միայն թե այն ավելի արագ անցնի»:

Դարձվածքների հորինում


2000-ականներին, գտնվելով Նյու Յորքում` գրողը երդվել էր առժամանակ դադարել աշխատել: Որպեսզի ժամանակ սպանի, սկսել էր պալինդրոմներ կամ դարձգրեր հորինել: Դրանք ֆրազեր էին, որոնք նույն ձևով էին կարդացվում երկու կողմից, օրինակ «Madam, I'm Adam»: Բնականաբար, Մուրակամին դրանք հորինում էր ճապոներեն: Ճապոնիայում այդ կառուցվածքը կոչվում է կայբուն և համարվում է ավարտված նախադասություն: Մուրակամին հանդգնեց կայբուններ ստեղծել ճապոնական ֆոնետիկ համակարգի յուրաքանչյուր վանկի համար: Դրանք, ընդհանուր առմամբ, 44-ն են: Այդ հորինվածքները հրապարակեց առանձին գրքով, որը կոչվում է «Մա-տա-տա-բի-ա-բի-տա-տա-մա»:
Ուտելիք
Մուրակամին սիրում է ավադույթները խախտել նաև խոհանոցում: Նա հաճույք է ստանում տարբեր համերի խառնուրդով ուտեստներից, որոնք սովորաբար ընդունելի չեն Ճապոնիայում: Մուրակամին մի շարք խոհարարական գրքույկներ է թողարկել եվրոպական խոհանցի մասին:
«Մեր իրականությունը հավերժական պայքար է եղածի և այն ամենի միջև, ինչը չենք ուզում հիշել»։

Տարածել