BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Կյանք առանց արդարացումների. Նիք Վույչիչի 12 սխրանք

Կյանք առանց արդարացումների. Նիք Վույչիչի 12 սխրանքները

Նիք Վույչիչի կյանքն ավելի շատ լեգենդի է նման: Այսօր նա ամբողջ աշխարհում հայտնի հռետոր է, երջանիկ ամուսին և երկու երեխաների հայր: Նա շրջել է  աշխարհով մեկ, ելույթ ունեցել մարզադաշտում, որտեղ նրան լսելու համար հավաքվել էր 110 հազար մարդ: Մի՞թե այսպես հնարավոր է: Այո, եթե Նիքի պես աﬔն օր ﬕ փոքրիկ սխրանք գործես:
ԾՆՈՒՆԴԸ
1982-ի դեկտեմբերի 4-ին ծնվում էր Վույչիչների՝ սերբ գաղթականների առաջնեկը: Հայրը ներկա էր ծնունդին, և երբ տեսավ փոքրիկի գլուխը, իսկ հետո՝ ուսը, գունատվեց ու դուրս եկավ ծնարանից: Երբ նրան մոտեցավ բժիշկը, նա հարցրեց. «Բժիշկ, իմ որդին ձեռք չունի՞»: «Ոչ: Ձեր որդին չունի ոչ ձեռքեր, ոչ ոտքեր»: Նիքի ծնողները ոչինչ չգիտեին «Տետրա-Աﬔլիա» սինդրոﬕ մասին, չգիտեին՝ ինչպես վարվել առանց ձեռքերի ու ոտքերի ծնված նորածնի հետ: Մայրը 4 աﬕս չէր կարողանում նրան կրծքին մոտեցնել: Սակայն աստիճանաբար Նիքի ծնողներն ընտելացան, ընդունեցին և սիրեցին իրենց տղային այնպիսին, ինչպիսին նա կա:
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
«Փոքրիկ բդիկ». այսպես կոչեց Նիքն իր մարﬓի ﬕակ վերջույթը, որը ոտնաթաթ էր հիշեցնʡմ՝ երկու սերտաճած մատներով, որոնք հետագայում վիրաբուժական ճանապարհով բաժանվեցին իրարից: Սակայն այդ վերջույթի ﬕջոցով նա սովորեց գրել, տպել համակարգչի ստեղնաշարի վրա (43 բառ րոպեում), ղեկավարել էլեկտրական սայլակը, սքեյթ վարել և այլն: Աﬔն ինչ, իհարկե, ﬕանգաﬕց չստացվեց, բայց երբ ժամանակը եկավ, Նիքը գնաց դպրոց իր հասակակիցների հետ հավասարը հավասարի պես:
 

ՀՈՒՍԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ


«Եթե դուք ուզում եք թողնել ձեր երազանքը, ստիպեք ձեզ աշխատել ևս ﬔկ օր, ﬔկ շաբաթ, ﬔկ աﬕս, ﬔկ տարի: Դուք կապշեք՝ տեսնելով, թե ինչ կլինի, եթե դուք չհանձնվեք»:

«Դու ոչինչ չես կարող անել», «Մենք չենք ուզում քեզ հետ ընկերություն անել», «Դու ոչ ոք ես». այս խոսքերը Նիքը դպրոցում լսում էր աﬔն օր: Եվ ահա նա սկսեց ոչ թե հպարտանալ այն բաներով, որ սովորել էր անել, այլ կենտրոնացավ այն աﬔնի վրա, ինչ ինքը չէր կարողանում և երբեք չէր կարողանա անել: Մի անգամ 10-ամյա Նիքը խնդրեց մայրիկին իրեն լոգարան տանել և փորձեց ինքն իրեն խեղդել լոգարանում: Իսկ ավելի ուշ որոշեց, որ իր ծնողները դրան արժանի չեն, և որ ինքնասպանությունը անազնիվ քայլ է քեզ սիրող մարդկանց հանդեպ:
ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ
«Ուրիշների խոսքերն ու արարքները չեն կարող որոշել իմ անհատականությունը»:

«Ի՞նչ է քեզ հետ եղել». այս հարցն աﬔնից հաճախն էին Նիքին տալիս, քանի դեռ նա չէր դարձել հայտնի ամբողջ աշխարհում: Տեսնելով առանց ոտքերի ու ձեռքերի երիտասարդին՝ մարդիկ չէին թաքցնում իրենց զարմանքը: Ծածուկ հայացքներ, քչփչոց, քմծիծաղ. այս աﬔնին Նիքը պատասխանում էր ժպիտով ու հաճախ կատակում. «Աﬔն ինչ ծխախոտի պատճառով եղավ»: Իսկ փոքրիկ երեխաներին երբեﬓ ասում էր. «Ես պարզապես չէի հավաքում իմ սենյակը…»:

ՀՈՒՄՈՐԻ ԶԳԱՑՈՒՄ


«Ծիծաղեք, որքան հնարավոր է շատ: Յուրաքանչյուր մարդու կյանքում էլ լինում են օրեր, երբ անհաջողություններն ու հոգսերը թափվում են ասես առատության եղջյուրից: Բայց ﬕ անիծեք աﬔն ինչ, ﬕ բողոքեք: Շնորհակալ եղեք այն հնարավորության համար, որ կյանքը տալիս է ձեզ սովորելու և աճելու համար: Հումորի զգացումը ձեզ կօգնի այդ հարցում»:

Նիքը կատակասեր է. ասում է՝ իբր կյանքն էլ իր հետ է կատակել ու ստեղծել առանց ոտքերի ու ձեռքերի: Մի անգամ ավիաընկերության թույլտվությամբ նա հագել էր օդաչուի հագուստ և դիմավորում էր ուղևորներին ինքնաթիռի մուտքի մոտ՝ ասելով. «Այսօր ﬔնք փորձարկում ենք ինքնաթիռի կառավարման նոր համակարգ… Ես ձեր օդաչուն եմ»:
http://www.youtube.com/watch?v=GrV_ZvwZRvw

ՏԱՂԱՆԴ


«Եթե դուք խորապես դժբախտ եք, ուրեﬓ դուք ապրում եք ոչ ձեր կյանքով, և ձեր տաղանդներն օգտագործվում են ոչ իրենց նշանակությամբ»:

Նիքը երկու բարձրագույն կրթություն ունի՝ հաշվապահություն և ֆինանսական պլանավորում: Նա հաջողակ մոտիվացիոն հռետոր է և գործարար, բայց նրա աﬔնաﬔծ տաղանդը համոզելու կարողությունն է: Նա երկու գրքի հեղինակ է, ինչպես նաև հասցրել է նկարահանվել «Թիթեռնիկների կրկեսը» գեղարվեստական ֆիլմում, որը կյանքի իմաստը գտնելու մասին շատ գեղեցիկ պատմություն է:
ՍՊՈՐՏ
«Խելագար է»,- մտածում են շատերը՝ տեսնելով, թե ինչպես է Նիքը սերֆինգով զբաղվում ալիքոտ ծովում կամ թռչում պարաշյուտով: «Ես հասկացել եմ, որ ֆիզիկապես նման չլինելը ուրիշներին սահմանափակում է ինձ ﬕայն այն չափով, որ չափով, որ ես ինքս եմ դա թույլ տալիս», – խոստովանում է Նիքը և այլևս ոչ ﬕ բանով ինքն իրեն չի սահմանափակում. խաղում է նաև ֆուտբոլ, թենիս, գոլֆ և հրաշալի լողում է:

ՄՈՏԻՎԱՑԻԱ


«Կյանքի հանդեպ վերաբերմունքը հեռակառավարման վահանակ է: Եթե այն հաղորդումը, որը դիտում եք, ձեզ դուր չի գալիս, դուք պարզապես վերցնում եք վահանակն ու փոխում ալիքը: Այդպես է նաև կյանքում. երբ ձեզ դʡու չի գալիս արդյունքը, պարզապես փոխեք մոտեցումը անկախ այն բանից, թե ինչ խնդրի հետ եք բախվել»:

Երբ 19 տարեկանում Նիքին առաջարկեցին ելույթ ունենալ այն համալսարանում, որտեղ ինքը սովորում էր, նա բեմ բարձրացավ ու կարճ պատﬔց իր մասին: Հանդիսատեսի շարքում շատերը սկսեցին լաց լինել, իսկ ﬕ աղջիկ բեմ վազեց ու գրկեց նրան: Նիքը հասկացավ, որ հռետորությունը իր առաքելությունն է: Այսօր նա հասցրել է լինել ավելի քան 50 երկրում, հանդիպել 7 նախագահների հետ, ելույթ ունենալ հարյուր հազարավոր մարդկանց առջև: Աﬔն օր նա ստանում է հարցազրույցների ու ելույթների հրավերներ: Ինչո՞ւ են մարդիկ ցանկանում նրան լսել: Նիքը հասկանում է, որ տառապանքները չի կարելի հաﬔմատել, և որ յուրաքանչյուրն իր ցաﬖ ունի, նա չի փորձում մարդկանց ոգևորել՝ ասելով, թե իր հետ հաﬔմատած մարդկանց մոտ աﬔն ինչ այնքան էլ վատ չէ: Նիքը պարզապես զրուցում է մարդկանց հետ:

ԳՐԿԱԽԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ


«Ես չունեմ ձեռքեր, և երբ գրկում եմ ինչ-որ ﬔկին, սեղմվում եմ անﬕջապես սրտով: Դա հրաշալի է»:

Նիքը խոստովանում է՝ քանի որ ինքն առանց ձեռքերի է ծնվել, հետևաբար երբեք էլ չի կարոտել նրանց: Միակ բանը, որի պակասը նա զգում է, ձեքռսեղմուﬓ է և այն, որ ինքը չի կարող ոչ ոքի ձեռք ﬔկնել: Բայց նա այդ խնդրի լուծուﬓ էլ է գտել: Նա գրկում է մարդկանց… սրտով: Մի անգամ նույնիսկ գրկախառնությունների մարաթոն էր կազմակերպել: 1749 մարդ ﬔկ օրում, ում ինքը գրկել էր սրտով:
ՍԵՐ
«Եթե դուք բաց եք սիրո համար, այն կգա: Եթե ձեր սիրտը սահմանազատել եք պատով, ապա սերը այնտեղ բույն չի կարող դնել»:

Նրանք ծանոթացան 2010-ի ապրիլի 11-ին: Գեղեցկուհի Քանաեն ընկեր ուներ, Նիքը չուներ ոտքեր ու ձեռքեր, բայց ծնվեց իրական, խորը զգացմունքը: 2012-ի փետրվարի 12-ին Նիքն ու Քանաեն ամուսնացան. աﬔն ինչ՝ ինչպես հարկն էր՝ ճերմակ զգեստ, սմոքինգ, ﬔղրաﬕս Հավայան կղզիներում:

ԸՆՏԱՆԻՔ


«Անհնար է ապրել լիարժեք կյանքով, եթե ձեր աﬔն որոշումը պետք է որոշի վախը: Վախը ձեզ թույլ չի տա առաջ շարժվել և կխանգարի դառնալ այն, ինչ ցանկանում եք: Բայց վախն իրական չէ, այն ընդաﬔնը տրամադրություն է, զգացողություն և վերջ»: 

«Տետրա-Աﬔլիա» սինդրոմը ժառանգական է, սակայն Նիքը չվախեցավ: 2013-ի փետրվարի 14-ին ծնվեց Նիքի ու Քանաեի տղան՝ Կիյոշի Ջեյմս Վույչիչը, 2015-ի օգոստոսի 7-ին՝ երկրորդ տղան՝ Դեժան Լեվի Վույչիչը:
ՀՈՒՅՍ
«Ամենլավ բան կյանքում սկսվում է հույսից»:  

Նիք Վույչիչը մարդ է, ով չունի ոտքեր ու ձեռքեր: Նիք Վույչիչը մարդ է, ով հավատում է հրաշքներին: Նրա պահարանի ﬔջ ﬕշտ դրված է ﬕ զույգ կոշիկ: Հենց այնպես… Ուղղակի… Չէ՞որ կյանքում ﬕշտ պետք է տեղ լինի ավելի ﬔծ ու լավ ինչ-որ բանի համար…
Աղբյուրն` այստեղ

Տարածել