Սիրելը դեռ չի նշանակում լինել ծնող. նոր իրավական կատեգորիա` de-facto ծնող
2016-ին 40 ամյա անկախ լուսանկարիչ Ցիրցեա Համիլթոնը 20 տարի Նյու Յորքում ապրելուց հետո որոշում է վերադառնալ Լոնդոն: Համիլթոնի որդին` Աբուշը, ծնվել էր Եթովպիայում, Ցիրցեան որդեգրել էր երեխային 2011-ին: Մեկուկես տարի առաջ նա բաժանվել էր իր ընկերոջից: Քելլի Գանի հետ նրա սիրավեպը նոր չէր, նրանց համատեղ կյանքի վերջին տարվա ընթացքում Համիլթոնն ու Գանը սկսել էին արտերկրում որդեգրման գործընթացը: Բաժանումից հետո Համիլթոնը շարունակեց այդ գործընթացը: Երկու կանայք պահպանում էին սերտ կապը, մեկ տարի անց, երբ Աբուշը ժամանեց Գանը դարձավ նրա կնքամայրը Չնայած այդ դերի նշանակության վերաբերյալ կանանց միջև տարաձայնություններին, Գանն ու Աբուշը լավ լեզու գտան, տղան հաճախ էր գիշերում Գանի տանը, շատ էր սիրում նրա շներին: Այդ օրն էլ Գանն առաջարկեց տանել տղային իր տուն, քանի դեռ Համիլթոնը հավաքում էր իրերը:
Երբ ամեն բան պատրաստ էր մեկնելու համար, Համիլթոնին զանգահարում է Նենսի Չեմթոբը, ընտանեկան փաստաբան, որը վարել է Բոբի Ֆլեյի, Սթար Ջոնսի ու Մայքլ Դուգլասի նախկին կնոջ` Դիանդրա Դուգլասի ապահարզանի գործերը: Չեմթոբը Համիլթոնին ասաց, որ ներկայացբում է Քելլի Գանին, որը դիմել է դատարան իրեն որպես Աբուշի ծնող ճանաչելու և հավասար ծնողական իրավունք տալու պահանջով, Գանը նաև պահանջել էր արգելել Համիլթոնին տանել տղային երկրից: Դատարանում Գանն ու Համիլթոնը չխոսեցին: Չեմթոբն ասաց դատավորին, որ Գանը երեխայի համադաստիարակն է, և որ երեխան վստահ է, որ երկու մայր ունի: Գանն ու Համիլթոնը միասին են մեծացրել երեխային որպես հավասար ծնողներ: Նա տեղեկացրեց նաև, որ Աբուշը Քելի Գանին սովորաբար Քի էր ասում, բայց միայն այն պատճառով, որ Մա կամ Մամմի ասելը մի փոքր շփոթեցնող է: Չեմթոբն ասաց, որ Գանն անհանգստանում է տղայի համար, քանի որ թռիչքը կարող է վատ անդրադառնալ տղայի առողջական վիճակի վրա:
Դատավորը խոսքը փոխանցեց Համիլթոնին, որը միայն ասաց. «Ես եմ տղայի մայրը»: Դատավորը Գանի միջնորդությանն ընթացք տվեց: համիլթոնը հետաձգեց թռիչքը: Գանն ընդդեմ Համիլթոնի դատական գործընթացը սկսվեց պարզելու համար քանի ծնող ունի տղան` մեկ, թե երկու: Այս գործը Նյու Յորքում առաջինն էր իր տեսակի մեջ: «Սա նույնն է, ինչ Դուք ինձ տաք Ձեր տան բանալին, ու հանկարծ ես հայտարարում եմ, որ բնակարանը մերն է»:
Աբուշը վերադարձավ դպրոց, Համիլթոնն իրավունք չուներ տղային նահանգից դուրս բերել առանց թույտվության: Դատարանի որոշմամբ` Աբուշը կիրակի և հինգշաբթի օրերի կեսն անցկացնում էր Գանի հետ: Դատավոր Ֆրենկ Ներվոն լսումների ժամանակ հասկացավ, որ Գանի հայցը կարող է սահմանափակում մտցնել նման գործերի համար: Գանի հաղթանակը կարող էր նախատիպ ծառայել նմանատիպ վիճահարույց դեպքերի համար: Գանի կողմնակիցներն, նման դատավճիռն իհարկե կգոհացներ: Համիլթոնի կողմնակիցները այս ամենում կտեսնեին նոր տենդենցի խրախուսում, որի շնորհիվ յուրաքանչյուրը կարող է իրավական հիմքերով խնամակալության իրավունք պահանջել, կամ գոնե փոխհատուցում: Սա հատկապես ակտուալ կլինի Նյու Յորքում, որտեղ վերջին շրջանում այդքան լայն տարածում է գտել, այսպես կոչված, ընդլայնված ընտանիքների մոդելը: Գանի հաղթանակի դեպքում, յուրաքնաչյուրն, ով որոշ ժամանակ ապրել է Ձեզ հետ կդիմի դատարան, լինի դա հարևան, դայակ, երեխա չունեցող ընկեր, եղբայր կամ քույր:
Նյու Յորքի օրենսդրական ակտերում նկարագրվում են ծնողի պարտականություններն ու իրավունքները, բայց այնտեղ չի սահմանվում, թե ինչ է ծնողը:
Այդ սահմանումը սկիզբ է առնում 1991-ի Ալիսոնն ընդդեմ Վիրգինիայի դատական մի գործընթացից, որտեղ լեզբի զույգը պետք է որոշեր, թե ում մոտ է մնալու երեխան: Վերաքննիչ դատարանը սահմանման «հստակ գծի» պարզություն մտցրեց. Ծնողը կամ կենսաբանական ծնողն է, կամ որդեգրողը, այլ տարբերակ չկա: Այս ոլորտի իրավաբանները զգուշացնում էին, որ հնարավոր է երկբայելի, ենթադրալ ծնողների անկառավարելի հոսք սկսի: Շատերն այս որոշումը խտրական համարեցին միասեռ ամուսնությունների հանդեպ, որտեղ զույգը հնարավորություն ունի ընտրություն կատարել երեխային մեծացնելու հարցում, բայց չի կարող որոշել, թե ում հետ կմնա երեխան ապահարզանից հետո:
90-ակաների կեսից Միացյալ Նահանգների որոշ նահանգներում սկսեցին ճանաչել նոր իրավական կատեգորիա` de-facto ծնող: De-facto ծնողն այն մարդն է, ով իրավական ծնողի կողմից ծնողական պարտականությունները կիսելու թույլտվություն է ստացել, նա է, ով ապրել է, կապնվել է երեխայի հետ, ով իր վրա է վերցրել ֆինանսական բեռի մի մասը:
1995-ին պետությունը սկսեց թույլատրել չամուսնացած անձանց, այդ թվում ` նույնասեռ զուգընկերներին, որդեգրման միջոցով դառնալ երկրորդ ծնող: 2006-ին մեկ այլ դատարան որոշում ընդունեց, որով անձը, որն իրենց դրսևորել է որպես երեխայի հայր, երեխային սովորեցրել է, որ ինքն է նրա հայրը, ինչը որոշ դեպքերում նույնպես de-facto ծնող է համարվում, չի կարող փախչել երեխային աջակցություն ցուցաբերելու պարտականությունից, նույնիսկ եթե ապացուցի, որ երեխայի կենսաբանական հայրը չէ:
Դատարանում Չեմթոբը պնդում էր, որ «Ծնող»-ը բառ չէ, որը կարելի է սահմանել, ճիշտ այնպես ինչպես Աստված կամ Սեր բառերը: Դա զգացմունք է, որը հնարավոր չէ սահմանել, դու ուղղակի զգում ես և վերջ: Դատարանում Գանը հայտարարեց, որ Աբուշն իր որդին է:
Գանը սովորաբար երկարաթև վերնաշապիկ էր կրում, որը ծածկում էր նրա մարմնին դաջած պատկերների մի մասը: Չեմթոբը նկատել էր նրա աջ դաստակին ժամացույցի տակից երևացող դաջվածքի մի մասը: Դա Աբուշի անունն էր՝ Եթովպական ձեռագրով: Գանն ասաց, որ այն հիշեցնում է Աբուշի մասին, նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք միասին չեն:
Գանի և Համիլթոնի հարաբերությունները սկսվեցին 2004-ին, Սուրբ Վալենտինի օրվան նվաիրված երեկոյին: Գանը 39 տարեկան էր, Համիլթոնը՝ 31: 2007-ից սկսվեց նրանց համատեղ կյանքը: Երկուսն էլ կայացած, հաջողակ կարիերայի տեր կանայք էին: 2007-ին Գանը ամուսնության առաջարկություն արեց: Այդ ժամանակ Նյու Յորքում միասեռ ամուսնությունները պաշտոնապես թույլատրված չէին: Նա 2 ադամնդով մատանի գնեց: Համիլթոնի ծնեղները բաժանվել էին և նրա համար ամուսնությունն այդքան էլ ցանկալի չէր, նա միշտ ասում էր, որ նշանվելը կամ ամուսնանալն իր համար չէ: Նա նույնիսկ չէր արտաբերում «ես քեզ սիրում եմ» նախադասությունը: Համիլթոնին լավ ճանաչելով՝ Գանը զուգընկերոջ պահվածքից էր հասկանում նրա զգացմունքները:
Շուտով նրանք սկսեցին մտածել երեխա որդեգրելու մասին: Նախաձեռնությունը Համիլթոնինն էր: 2009-ին նրանք դիմեցին որդեգրման հարցերով զբաղվող գործակալին: Եթովպիայից կամ Նեպալից երեխա որդեգրելու հայտ ներկայացրին: Համիլթոնը կարծում էր, որ արտերկրից երեխա որդեգրելու դեպքում, գործընթացն ավելի արագ ու հեշտ կընթանար: Քանի որ այս երկրներից ոչ մեկը միասեռ ամուսիններին որդեգրելու իրավունք չէր տալիս, Համիլթոնը ներկայացավ որպես միայնակ, չամուսնացած կին: Գանը ներգրավված էր թղթաբանության ամբողջ գործընթացին, բայց միայն որպես ընկեր: Ռոմանտիկ սիրավեպը մեկ տարի էլ չդիամացավ: Համիլթոնը պատմում էր Գանի վախերի մասին: Ըստ նրա՝ Գանը մտահոգվում էր սպասվող անհարմարությունների, երեխայի հանդեպ պատասխանատվության համար: Նա միշտ ասում էր, որ ցանկանում է լողավազանի մոտ նստած վայելել կոկտեյլը: Կարճ ժամանակ անց նա վերականգնում է հարաբերությունները նախկին զուգընկերոջ՝ Մարիա Պինյերեսի հետ:
Համիլթոնն ու Գանը բաժանվեցին 2009-ին: Ու չնայած նրանք այլևս միասին չէին քնում, ընտանիքի զգացողությունը մնացել էր: Համիլթոնը շարունակում էր այցելել Գանին գրեթե ամեն օր, նրա համակարգիչը Գանի տանն էր: 2010-ին նրանք կնքեցին առանձին ապրելու վերաբերյալ համաձայնագիր: Բաժանումից հետո որդեգրման գործընթացը չդադարեցվեց: Համիլթոնը շարունակում էր ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, այցելում էր երեխաներ որդեգրած կամ որդեգրել պատրաստվող ծնողների համար նախատեսված դասընթացների: Գանը պնդում էր, թե չգիտեր, որ Համիլթոնը ներկայանում է որպես միայնակ մայր: 2010-ին Համիլթոնը 1 սենյականոց բնակարան գնեց, որից հետո գործընթացում չեղարկվեցին նաև որդեգրման դիմումի մեջ նշված՝ նրա և Գանի համատեղ բնակարանի վերաբերյալ բոլոր հիշատակումները: Գանը չէր ընդունում, որ դա ճիշտ է: Դատարանում նա պնդում էր,- «ըստ էության՝ մենք երկուսս էլ հղի էինք»: Նա ներկայանում էր, որպես որդեգրման գործընթացի մասնակից, որն ունի հավասար իրավունքներ: 2011-ին՝ բաժանման համաձայնքագրից մոտ 11 ամիս անց, որդեգրման հարցերով գործակալը Համիլթոնին ուղարկեց 15-ամսական Աբուշի նկարը: Տղայի մայրը լքել էր երեխային և ամուսնուն: Տղամարդը տղային հանձնել էր մանկատուն: Համիլթոնը նկարն ուղարկեց Գանին: Ավելի ուշ Գանը պատմեց, որ երկուսն էլ արտասվում էին, քանի որ դա շատ սպասված պահ էր: Ամռանը Համիլթոնը 2 անգամ մեկնեց Եթովպիա, որտեղ առաջին անգամ 10ը օր անցկացրեց Աբուշի հետ, իսկ երկրորդ անգամ վերադարձավ արդեն տղայի հետ: Նյու Յորքից նա մեկնեց Լոնդոն, որտեղ Հիթրոու օդակայանում Գանը դիմավորեց նրանց: Հանիպման պահը նկարագրելիս Գանը խոսքեր չէր գտնում: Ասում է` դա սեր էր առաջին հայացքից: Համիլթոնը, սակայն, պնբդում է, որ Գանը որդեգրման գործընթացի հանդեպ հետաքրքրությունը կորցրել էր դեռ 2009-ին: «Նա իր կյանքն էր վայելում, ժամանակ չուներ, նա Apple-ում էր աշխատում, անընդհատ գործուղումների էր մեկնում»:
Դատարանում շատ նամակներ ընթերցվեցին, որոնք փաստում էին, որ բաժանումից հետո Գանը դադարել էր հետաքրքրվել գործընթացով: Նա Համիլթոնին գրում էր, որ հպարտ է նրա կատարած հսկայական աշխատանքով, գրում էր, որ երեխան կարող էր նրանց երկուսինը լինել, բայց նա պատրաստ չէ:
Այդուհանդերձ, Աբուշին տեսնելուց հետո, Գանը մտափոխվեց: Նա ժամանակ էր անցկացնում երեխայի հետ, ինչը Համիլթոնի մոտ որևէ կասկածի տեղիք չէր տալիս: Նա դրանում որևէ ռիսկային բան չէր տեսնում: 2012-ին առաջին անգամ Աբուշը գիշերեց Գանի տանը: Գանը շնորհակալություն հայտնեց Համիլթոնին վստահության համար: Դրանից հետո Գանը հաճախ էր բողոքում, որ քիչ ժամանակ է անցկացնում տղայի հետ: Դատարանում Գանը պնդում էր, թե Համիլթոնը խանդում էր նրան, սառն էր ու չէր ցանկանում կիսել նրան, ցանկանում էր միակը լինել: Չեր ուրախանում, երբ տեսնում էր տղայի ու Գանի միջև ստեղծված կապը, ջերմությունը: Համիլթոնի խոսքով Գանի համար անունն էր կարևոր, այն, թե ինչպես է տղան դիմելու նրան՝ մորաքույր, կնքամայր…, նրանք շատ են խոսել այդ մասին: Ի վերջո նրանք եկան համաձայնության՝ կնքամայր: Համիլթոնի պաշտպանի կարծիքով` Գանի համար այդ ամենը խաղ էր: Նա շատ էր աշխատում, շատ պարտականություններ ուներ աշխատավայրում, իսկ Աբուշի հետ անցկացրած ժամանակը միայն ուրախ, անհոգ ժամերն էին: Նա չէր տանում տղային բժիշկի մոտ՝ հերթական ստուգման, չէր գնում դպրոց՝ ուսուցիչների հետ հանդիպման, տղայի հետ միայն հանգստի, զվարճանքի ժամերին էր լինում:
4 տարի անց Գանն ու Համիլթոնի հարաբերություններն ավելի լարվեցին: Գանն ավելի շատ ժամանակ էր պահանջում, ցանկանում էր շաբաթ և կիրակի օրերն անցկացնել տղայի հետ, վիրավորվեց, երբ Համիլթոնն ու Աբուշը միայնակ մեկնեցին Եթովպիա: Համիլթոնը սկսել էր մտածել Անգլիա վերադառնալու մասին, նա Աբուշի հետ 6 շաբաթով մեկնեց Միացյալ Թագավորություն Աբուշը մեկնեցին Անգլիա, տղային հարմար դպրոց ընտրելու համար: Մեկ շաբաթ անց Գանը նույնպե սեկավ, ասաց, որ եկել է անշարժ գույք նայելու, քանի որ եթե նրանք տեղափոխվեն Անգլիա, ինքը նույնպես գալու է: Համիլթոնին այս ամենը նյարդայնացնում էր: Առանց այդ էլ, նա շատ արտոնություններ էի տվել Գանին: Օգոստոսին նա տեղեկացրեց Գանին Անգլիա տեղափոխվելու մտադրության մասին ու ընդգծեց, որ Գանի ներկայությունը ցանկալի չէ: Մի քանի օր անց Գանը դիմեց Չեմթոբին: 2016-ի նոյեմբերից Չեմթոբը սկսեց գործընթացը: «Սերը մարդուն ծնող չի դարձնում», «Սիրելը դեռ չի նշանակում լինել ծնող»: Տարիների նամակգրությունն ընթերցելով` Չեմթոբը հաճախ էր հանդիպում Համիլթոնի նման պատասխաններին: Գանն անընդհատ գրում էր, որ շատ է սիրում տղային:
Դատավարության ընթացքում հաճախ էին քննարկվում Գանի ֆինանսկան առավելությունները Համիլթոնի հանդեպ: Գանը կարող էր տղային ապահովել լավագույն կրթությամբ, անհոգ կյանքով: Գանի պաշտպանն ընդգծում էր, որ իրական օրենքը երեխայի համար լավագույն պայմաններն են:
Ապրիլին Նենսի Չեմթոբը զանգահարեց Գանին ու հայտնեց, որ պարտվել է: Դատարանի որոշմամբ տղայի անձնագիրը պետք է վերադարձվեր Համիլթոնին, իսկ Գանի այցելություններն ընդհատվեին:
Չեմթոբը, սակայն, պատրաստվում էր բողոքարկել որոշումը՝ հիմք ընդունելով միասեռականների հանդեպ խտրականությունը: Այդպես էլ եղավ: Բողոքարկման դիմումը ներկայացվեց, իսկ դա նշանակում է, որ դատավարությունը կձգձգվի ևս մի քանի ամիս: Այդ ընթացքում Աբուշի անձնագիրը մնաց դատարանում, իսկ Գանը շարունակում էր այցելել տղային: