FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը` գրքում] Դերենիկ Դեմիրճյան. Քաջ

[Շարունակությունը` գրքում] Դերենիկ Դեմիրճյան. Քաջ Նազար

ԱՐԱՐ ԱՌԱՋԻՆ ՔԱՋ ՆԱԶԱՐԻ ՏԱՆԸ


Տեսարանը ներկայացնում է Նազարի տան բակը: Ձախակողմը չար­ դախավոր2 խրճիթ է՝ մի պատուհանով և դռնով: Դիմացը բակի պա­ րիսպն է, որ դեպի աջ ձգվելով՝ առաջ է ծռվում, և հենց այդ անկյու­ նում բակի դուռն է: Այնուհետև պատը դեպի առաջ է գալիս և վեր­ ջանում այնպես, որ աջակողմը մի փոքրիկ հրապարակ է գոյանում: Խրճիթի ձախ անկյունից մուտք է բացվում դեպի նրա հետևը: Դիմացի պարսպի հետևը և աջակողմը անտառ է: Պարսպի դիմաց պատին լվացքի գույնզգույն շորեր են փռված:
Ձախակողմը՝ տան դռան և չարդախի անկյունում, մի կամ3 է դրած, որի հետևը ծակուռ4 է գոյանում:
Օրը թեքվում է դեպի երեկո: Արևը ցոլում է բակի մեջ, ուր մի չինարի ստվեր է անում: Շների հեռու հաչոց է լսվում:
ՆԱԶԱՐ — (Ծույլ շարժումներով, գզգզված մազերով, խոշոր, հասակավոր մարդ, երկար բեղեր ունի, կզակը խուզ­ ված է: Մորթին գցել է դռանը և վրան թեք ընկած՝ կիսա­ քուն երազում է: Սթափվելով և առանց ներս նայելու)… Ուստիա՛ն:
ՈՒՍՏԻԱՆ — (Չարադեմ, կոպիտ և հաստլիկ կին, կերակուր է խառնում թոնրի մեջ) Հրամայի՛, աղա՛:
ՆԱԶԱՐ — Ուստիա՛ն, ի՞նչ եմ ասում, օրը թեքվեց, հը՞: ՈՒՍՏԻԱՆ — Քո՞ռ ես, մտի՛կ արա:
ՆԱԶԱՐ — Ես էլ էդ եմ ասում:
ՈՒՍՏԻԱՆ — Թե որ էդ ես ասում, էլ ի՞նչ ես խոսում: ՆԱԶԱՐ — Ասում եմ՝ գնամ գեղամեջ, թալանը բերեմ: ՈՒՍՏԻԱՆ — (Հետաքրքիր) Թալա՞նը, հա, ո՞ւր է, բե՛ր:
ՆԱԶԱՐ — (Ծոծրակը քորելով) Ասում եմ՝ վեր կենամ մի գնամ: (Վեր է կենում և մորթին քարշ տալով՝ բերում գցում է թոնրի կողքին և վեր ընկնում վրան) Գնամ, ասում եմ, էն իքը5՝ գեղամեջ…
ՈՒՍՏԻԱՆ — Բը ե՜… էլ ո՞ւր վեր ընկար: ՆԱԶԱՐ — Հա՛, էդ եմ ասում ես էլ…
ՈՒՍՏԻԱՆ — Բա գնում էիր գեղամեջ՝ թալան բերես:
ՆԱԶԱՐ — Ես էլ էդ եմ ասում: Տեսնեմ՝ տղերքը գեղամիջումն են՝ մի ղարկեմ սարը, քարվան բան անց կենալիս կլինի… ՈՒՍՏԻԱՆ — Չեմ իմանում՝ ինչ ես ասում: Բա ասում էիր՝ թա­լանը եկել է: ՆԱԶԱՐ — Ի՞նչ թալան:
ՈՒՍՏԻԱՆ — Կրեմ գլուխդ, բա ո՞ւր էիր ասում:
ՆԱԶԱՐ — Էդ չէ. ասում են՝ Քյոռօղլու իգիթներն են եկել գեղը: Գնամ՝ մի տեսնեմ՝ էդ ո՞նց են սիրտ արել:
ՈՒՍՏԻԱՆ — Ի՞նչ… էլի գնում ես՝ գեղամիջում շնթռես: Ի՞նչ գործ ունիս գեղամիջում:
ՆԱԶԱՐ — Իգիթ եմ, պիտի գեղամիջում երևամ:
ՈՒՍՏԻԱՆ — Դու ման ծակը հազար թումանի ես առնում, ասում ես՝ իգի՞թ եմ:
ՆԱԶԱՐ — Կարգի՛ն խոսի:
ՈՒՍՏԻԱՆ — (Մեծաբերան ու սպառնագին) Բա ո՞նց չէ՝ «կարգին խոսի»: Գեղի իշխա՜ն ես: Գլո՛ւխդ թաղեմ: Էդ ո՞նց է, որ կարգին չեմ խոսում:
ՆԱԶԱՐ — Չեմ հասկանում՝ դու ինձ ինչի տեղ ես դրել, որ ասում ես՝ «իշխան եմ»: Ապա ի՞նչ եմ: Էդպես մի՛ խոսի, թե չէ վեր կացա, հա՜…
ՈՒՍՏԻԱՆ — Բո՛յդ թաղեմ, դու ո՞վ ես, որ վրադ չխոսեմ: Մի թալան ես բերում տո՞ւն, թե՞ մի հունար ունիս: Էդ էլ ինձ պահելու տե՞ղն է:
ՆԱԶԱՐ — Ի՞նչ ես դուրս տալիս, ե՞ս պիտի քեզ պահեմ, թե՞ դու ինձ:
ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց թե: Ինչո՞ւ չես աշխատում:
ՆԱԶԱՐ — (Սպառնանքով) Էդ ի՞նչ իմացա, էդ ի՞նչ համարձա­ կություն էր…
ՈՒՍՏԻԱՆ — (Ակամա զարմացած) Ի՞նչ եղավ:ՆԱԶԱՐ — Էդ ո՞նց բերնից թռցրիր: Նազարն աշխատի՜: Գիտե՞ս՝ աշխարհք իմանա, ինչ կանի քեզ:
ՈՒՍՏԻԱՆ — Բո–ո՜… թագավոր ես գլխիս, որ չաշխատե՞ս: ՆԱԶԱՐ — Իմացի՛ր, որ ես չպիտի աշխատեմ, դու պիտի աշխատես: ՈՒՍՏԻԱՆ — Ինչո՞ւ, հողեմ գլուխդ, դու ի՞նչ ես:
ՆԱԶԱՐ — Էնդուր6, որ ես ազնիվ եմ:
ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց թե ազնիվ ես: Էդ էլ նո՞ր հնարեցիր:
ՆԱԶԱՐ — Ի՞նչ պիտի հնարեմ: Գրքերի մեջ գրած է: Պապիս ապուպապը թագավոր էր: Մենք ցեղով ազնիվ ենք: ՈՒՍՏԻԱՆ — Ցխեմ պապիդ գլուխը: Ցեղով ազնիվը դու դա­ռար, հա՞: Չես աշխատում, հերիք չի, հիմի էլ իմ ազնվու­ թյունն ուզում ես ձեռիցս խլես: Ազնիվը դո՞ւ ես, թե՞ ես:
ՆԱԶԱՐ — Պո՜, դո՞ւ էլ ազնիվ դուրս եկար: Դու ի՞նչ ազնիվ ես: ՈՒՍՏԻԱՆ — Ազնիվը ես եմ: Դու որ չես իմանում, աշխարհք չի՞ իմանում:
ՆԱԶԱՐ — Էդ ո՞նց եղար ազնիվ, խելքի՛ տոպրակ: ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց թե: Ազնիվ որ չէի, էլ իմ հերը ո՞ւր կասեր:
ՆԱԶԱՐ — Ոտներդ քե՜զ քաշի: «Ազնի՜վ»: Չհամարձակվե՛ս Նազարի մոտ էդ խոսքերն ասես, մին էլ աշխատանքի անուն տաս: Սովոր ես վրաս բերան պատռես: Անունս աշխարհք է դմբդմբացնում: Մի տես՝ իմ ահից Քյոռօղ­ լին մոտենո՞ւմ է գեղին: Էդ ո՞ւմ շնորհքն է: Ա՜յ իմ գործը: Դու իգիթի պատիվն ի՞նչ ես իմանում: Իի՜… Խոսեցրիր ու գործից գցեցիր: Ո՞վ է իմանում՝ գեղամիջում ինչ կռիվ է: Մի գնամ՝ էդ Դաղստանի ավազակների աչքին երևամ՝ գեղին վնաս չտան: (Վերցնում է մորթին ու քարշ տալիս դռան հետև, վեր է ընկնում վրան):
ՈՒՍՏԻԱՆ — Հավերին քը՛շ արա՝ բակը չմտնեն, թե չէ (ցույց տալով պուճախը7) տեսե՞լ ես պապական դագանակը: Կարկաժդ8 կճղեմ:
ՆԱԶԱՐ — (Ներս մտիկ տալով) Կա՛ց՝ մի էս կռիվը վերջանա, տե՛ս, թե ինչ հարսանիք եմ սարքում գլխիդ:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (Ներս մտնելով տան հետևի մուտքից) Ուստիա՞ն:
ՈՒՍՏԻԱՆ — Ո՞վ է: Գյուլլզա՞ր: Արի՛:
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — Ի՞նչ ես շինում, ա՛յ կնիկ: Էս ո՞նց է, որ մարդդ տունը չի:
ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց տանը չի: Հրեն շնթռել է՝ դռան հետև: ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ — (Մի փոքր ցած) Էլի բանի չի՞:
ՈՒՍՏԻԱՆ — Ո՞նց կլինի, որ բանի լինի: Էսքան կնկա մարդ, գնաց աշխարհք թալանեց բերեց տուն, սա ընկած է գլխիս պարապ հացակեր: Ձեռիցը ո՛չ թալան է գալիս, ո՛չ աշխա­ տանք:

Տարածել