Գլխավոր Լուրեր

Գրող Ռուսլան Սաղաբալյանի տարեդարձին Newmag & Frien

Գրող Ռուսլան Սաղաբալյանի տարեդարձին Newmag & Friends ծրագրով տեղի կունենա նրա նոր գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

01/14/2026

newmag-y-n

Արձակագիր, դրամատուրգ և լրագրող Ռուսլան Սաղաբալյանը ծննդյան օրը հանդիպում է իր ընթերցողների հետ։ Հունվարի 15-ին գրողը կպատմի նաև իր նոր գրքից։ Newmag & Friends նախագծի շրջանակում հրատարակչությունը ներկայացնում է հեղինակի պատմվածքների ժողովածուն՝ «Քաղաքային խենթը»։

«Городской сумасшедший» գրքի շնորհանդեսը կդառնա ոչ միայն գրական իրադարձություն, այլև ջերմ հանդիպում, որի ընթացքում կկենդանանան մարդու և քաղաքի մասին պատմությունները։ Ռուսլան Սաղաբալյանի գիրքը քաղաքային պատմությունների հավաքածու է՝ սիրո և կանանց, բարեկամության և լուռ քաջության, առանց կարգախոսի հայրենասիրության, ազգային ավանդույթների և այն ամենի մասին, ինչի մասին մենք իսկապես ուզում ենք խոսել և մտածել։ 

Սա արձակ գործերի Ժողովածու է, որտեղ հավաքված են Ռուսլան Սաղաբալյանի լավագույն գրական ակնարկները, ինքնակենսագրական «Մի ժամանակ» («Լինում է, չի լինում») ստեղծագործությունը և հուշագրություններ հայտնի ու սիրված մարդկանց մասին՝ նրանց, ովքեր հետք են թողել նրա հիշողությունների և քաղաքի վրա։ Պատմությունները վառ երևանյան շնչով են՝ ճշգրիտ դիտարկումներով, սուր գրչով։ 

Ռուսլան Սաղաբալյանը բազմաժանր ստեղծագործող է։ Նա հեղինակել է արձակ, դրամատուրգիա, գիտաֆանտաստիկ գործեր, ինչպես նաև ֆիլմերի, մուլտֆիլմերի և վավերագրական ֆիլմերի սցենարներ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետը և ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացները։ Եղել է «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի հրապարակախոսության և արվեստի բաժնի վարիչը, «Առագաստ» թերթի ռուսական հավելվածի և Մոսկվայի մի շարք պարբերականների գլխավոր խմբագիրը։ 

«Կյանքս անցնում էր Երևանի և Մոսկվայի միջև։ Չէի հրաժարվի երրորդ քաղաքից, չորրորդից, հինգերորդից, բայց ճակատագիրը քմահաճ է. ո՞վ է որոշում, թե մարդը որտեղ և երբ պիտի ծնվի»։

 

Սաղաբալյանը Հայաստանի և Մոսկվայի Գրողների միության անդամ է, ավելի քան 2000 հրապարակումների հեղինակ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 15 լեզվով։ Հեղինակը արժանացել է Կիևի միջազգային կինոփառատոնի «Գրան պրի» մրցանակին, Մոսկվայի Գրողների միության մեդալին և Մեդիա-միության միջազգային «Ոսկե բառ» մրցանակին։

«Իմ պատմվածքները թարգմանվել են 15 լեզուներով, որոշները ադապտացվել են ֆիլմերի համար և ընդգրկվել են օրացույցներում ու ժողովածուներում։ Ես արժանացել եմ մրցանակների, երբեմն՝ միջազգային։ Յոթ գրքի և պարբերական մամուլում շուրջ 2000 հրապարակումների հեղինակ եմ։ Արձակը խանդոտ տիկին է․ բազմակնություն չի հանդուրժում։ Բայց լրագրությունն էր ինձ կերակրում, և ես ինձ համար գտա ոսկե միջինը, որը կոչեցի «գրողական լրագրություն»»։

Newmag-ը մեկ տարի առաջ «Երազ» մատենաշարով ներկայացրեց հեղինակի «7 գալակտիկաների դպրոցը» գիրքը։ Մեկ տարի անց Newmag & Friends ծրագրով ներկայացնում ենք նաև Ռուսլան Սաղաբալյանի ռուսերեն ժողովածուն՝ «Городской сумасшедший», որը հիմք է դարձել նաև հայերեն նոր գրքի գաղափարական առանցքի համար։ 

Հունվարի 15-ին՝ գրողի ծննդյան օրը, J Space-ում տեղի կունենա հանդիպում ու գրքի շնորհանդես։ Հանդիպման ընթացքում ընթերցողներին սպասվում է հարց ու պատասխան հեղինակի հետ, գրքերի մակագրում, իսկ միջոցառման ավարտին՝ տորթի և գինու հյուրասիրություն։ 


Տարածել

Городской сумасшедший
Городской сумасшедший

Ռուսլան Սաղաբալյան

5800 ֏

Նկարագրություն

Городские истории о любви и женщинах, о дружбе и тихом мужестве, о патриотизме без лозунгов, о национальных традициях — и обо всём, о чём нам по-настоящему хочется говорить и думать.

 

В книге собраны лучшие литературные эссе прозаика и драматурга Руслана Сагабаляна, автобиографическая поэма «Жили-были» и мемуарные страницы о знаменитых и любимых людях — тех, кто оставляет след в памяти и в городе.

 

В рамках проекта «Newmag & Friends» представляем сборник рассказов Руслана Сагабаляна: истории с юмором и живым ереванским темпераментом, наблюдения — точные, тёплые, иногда колкие, но всегда человеческие. Это проза, где улыбка соседствует с размышлением, а будничное внезапно становится важным.

Յոթ գալակտիկաների դպրոցը
Յոթ գալակտիկաների դպրոցը

Ռուսլան Սաղաբալյան

5800 ֏

Նկարագրություն

Գրքի երազկոտ հերոսը հայտնվում է տիեզերական դպրոցում, որը նման է մեր երկրային դպրոցներին։ Սակայն այս դպրոցում սովորում են յոթ գալակտիկաների ներկայացուցիչներ՝ տարբեր արարածներ, որոնք օժտված են բացառիկ ունակություններով։ Նրանք ընկերանում են և միմյանց օգնում դժվար իրավիճակներից դուրս գալ։ Յոթ գալակտիկաների դպրոցի աշակերտները մշտապես հայտնվում են անհավատալի իրավիճակներում և ամեն անգամ հաղթահարում են արգելքները՝ խելամտության, համառության, հավատարմության, երևակայության և երազելու շնորհիվ։ Նրանց արկածներն ամփոփված են հեղինակի այս արտասովոր գրքում, որը նախատեսված է 9 տարեկանից բարձր երեխաների համար։