BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ես ինտերնետի մասին էն հոդվածն եմ, որ դու ռեփոսթ ես

Ես ինտերնետի մասին էն հոդվածն եմ, որ դու ռեփոսթ ես անում քո էջում

Հայտնի սոցցանց «Թամբլերը» գրողների և խմբագիրների է վարձում «Թամբլերի» աշխարհը լուսաբանելու համար:

«Թայմզ»

Պարզվում է` «Ֆեյսբուքն» ու «Թվիթերը» կարող են դրական ազդեցություն ունենալ ուղեղի վրա: Սա են վկայում նոր հետազոտության արդյունքները: 

«ՎերՓրոՆյուզ»

Հեյ դու: Հա հենց դու, որ սքրոլ ես անում աստղերի մասին նորություններ` չգիտեմ ինչեր ման գալով: Չե՞ս հասկանում ինչի մասին եմ խոսում. Հենց էն միջոցների, որոնցով հոդվածներ ես ցրում ընկերներիդ, հարազատներիդ ու կյանքումդ չհանդիպած մարդկանց:
Նախ` ես «Ֆեյսբուքի» մասին նոր բաներ եմ ասելու, ինչը կնշանակի, որ դու ինձ ֆեյսբուքում փոսթինգ ես անելու: «Թվիթերն» էլ հետը, էնպես որ հաստատ էնտեղ էլ ես գցելու ինձ: Շատ-շատ մի հատիկ քոմենթ անես տակը. «Երկար էր, բայց արժի կարդալ»: Իսկ էնտեղից «Google +»-ում, կամ, ինչ էր անտերի անունը, հա, «Circles»-ում հայտնվելն երկու քայլ չէ՞: Ու չեմ էլ ուզում հատուկ խնդրել դրա համար:
Մի բան պիտի ասեմ. պիտի մի քիչ ինքնաքննդատություն ցփնեմ էն տեխնոլոգիաների մասին, որոնք դուք բոլորդ օգտագործում եք: Ու դրանից հետո «Contagion»-ի վիրուսի պես կբազմապատկվեմ: Ու եթե էդ կինոն էլ նայող հայտնվի, ինձ մի հատ էլ փոսթինգ կանեն Ֆեյսբուքի էջում: Տես «The Hunger Games», «The Smurfs», «The Smurfs Meets Shame», ու շատ բան կպարզվի:
Հըմմմմ… Չբռնե՞մ, մռայլ, գիտականոտ վիճակագրություն գրեմ: Օրինակ` գիտեի՞ր, որ «Ֆեյսբուքի» օգտատերերի 24 տոկոսը սեփական բանկային քարտերի տվյալները, առանց իմանալու, տվեց երրորդ անձին:  Կամ` iPhone օգտագործողների բութ մատը միշտ պետք է լարված լինի, մատի տերն էլ ` դեպրեսիվ: Կամ` եթե «անդրոիդ» ունես, ուրեմն ռասիզմի գեն կա մեջդ: Կապ չունի` ճիշտ էր, թե չէ. Դու սա փոսթ ես անելու ու ընկերներիցդ մի տասնչորս հոգի մեկնաբանություն կգրի ու ռեփոսթ կանի ու ձևեր կթափի, իբր` ախ ,գաղտնիությու˜ն, ախ, անվտանգությու˜ն…Կամ էլ գլուխը կբռնի, թե վայ, ուրեմն ռասիստ եմ, էն էլ կարպալային կանալի սինդրոմով: Բայց ոչինչ, նրանք օնլայն կմնան, որովհետև կախվածության մեջ են ու էն աստիճան միապաղաղ կյանքով են ապրում, որ չեն էլ մտածում անձնական ինֆորմացիայի անվտանգության մասին:
«Թվիթեր»: Օգտատերերն անընդհատ նոր բաներ են մուտքագրում: Թվիթներում հեշթեգներ, բիթլիներ, մարմնամարզիկներ, աստղեր…. Դե, տես` վերջին վեց ամսվա ընթացքում ինչքան բան փոխվեց. Միկրոաստղեր, կրտսեր լիգայի սպորսմեններ, Քոնի (մի հատ նոր բան մուտքագրելու համար):
Ո՞րը կլինի Մարկ Ցուկենբերգի հաջորդ քայլը: Ի՞նչ տարբերություն: Ո՞նց թե: Քեզ պետք չի՞: Ախր, քեզնից անկախ Պավլովի շան պես ռեֆլեքսներով ես ապրում: Դու պիտի հիմա դրսում լինեիր ընկերներիդ, սիրած մարդու հետ խոսեիր, իսկական երաժշտություն լսեիր, մի բան գործեիր, շատ իմանամ, մի բան անեիր: Բայց դու լացելով կբողոքես, որ այս տեխնոլոգիաների գերին ես, ու էլի կշարունակես:
«Հետաքրքիր հոդված էր»` դեռ չե՞ս հասկանում` ես իմ մասին եմ ասում: Էն, որ գրախանութների ու տպագրվող լրատվամիջոցների մահվան մասին նոր փոսթ էիր արել: Անխուսափելի ավարտից խուսափելու լավ փորձ չի՞ , որի իրոնիան ինքդ հազիվ ես հասկանում: Կուզես` սա նույնիսկ կգցես «Ես գիտեմ իրոնիայի ու սարկազմի տարբերությունը» էջ: Էդ էջին կպած այլ էջեր էլ կլինեն, օրինակ` «Պատահական բառը սխալ մի օգտագործեք» անունով:
«Շատ հուզիչ պատմություն ( նորից ես եմ, միանգամից չհասկացա՞ր) մի աղջկա մասին, որն իր Թվիթերն օգտագործել էր սկաոււտական խմբի համար 5000 դոլար հավաքելու համար….. և այլն, և այլն»:
Դե, փոսթ արա ինձ ու ձևացրու, թե ինչ որ օգտակար բան ես արել: Ե՞րբ ես վերջին անգամ կամավորական աշխատանք արել կամ անտուն մարդուն փող տվել: Աստված, ահավոր չի՞ մեր վիճակը.....Ընկերներիդ չե՞ս ուղարկի: Նրանց, ովքեր սենց բաներ կարդալու սեր ունեն:Թու, ես ժամանակին երազում էի Պուլիցերի մրցանակին արժանի հոդվածների շարք գրել Կոնգոյի մասին: Ո՞նց եղավ, որ սենց ապուշ ինտերնետային հոդվածների մակարդակի իջա:
Սենտիմենտալ հոդված էն մասին, թե սոցցանցերն ինչպես են ազդում մայրերի ու աղջիկների, պապերի ու տատերի, թոռների, քեռիների ու ատամնատեխնիկների հարաբերություների վրա, կամ էլ պատանեկան հավաքականի նախկին մարզիչների ու սաների վրա, որոնք մեծացել դառել են նևրոլոգ և հազիվ են հիշում ջահելության թիմակիցներին ու զարմանում են, թե մի ժամանակ ինչքան մոտ են եղել: Շներ-կատուներն ու քաղաքական գործիչները ` քարոզարշավների ֆեյսբուքյան էջերով, իվենթներին պատասխանելու էթիկետ ու մարդկանց ծնունդներն արագ ու առանց քաշվելու շնորհավորելու առիթ: Սեփական խնդիրները մոռանալու փորձ ու մի քանի օր հետո կսպառի իրեն:
Կարևոր չի, թե ես էստեղ ինչ եմ ասում (կումկվատներ), դու ինձ տարածելու ես (իմ A.T.M., փինը`5724) ու կտարածես (Էրիկ Շտոլցը Մայքլ Ջ. Ֆոքսով փոխարինվելուց առաջ հասցրել էր «Back to the Future»-ի մի քանի սցենայում նկարվել): Տեսնու՞մ ես` չես կարողանում կանգ առնել: Մեկ ուրիշի միջոցով շեյր արա ինձ: Տեսնո՞ւմ ես: Չես կարողանում կանգ առնել: Ո՞նց էիր առաջ ապրում առանց ինձ կարդալու ու առանց ընկերներիդ ստիպելու, որ կարդան ինձ: Ընկերացավով տառապող:

Տարածել