FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համար

Լավագույն տարիքը բիզնես սկսելու համար

Փորձառու հոգեբանները պնդում են՝ լավագույն տարիքը բիզնես սկսելու համար հենց ձեր այսօրվա տարիքն է: Այս մարդկանց փորձը այդ համոզմունքի վկայությունն է:

1-ԻՑ 10 ՏԱՐԵԿԱՆ


Երեխաները այս տարիքում բիզնես հմտություններ սովորելն ընկալում են խաղի տեսքով, և ճիշտ մոտեցման դեպքում ծնողները կարող են սովորեցնել նրանց կարողություններ, որոնք պետք կգան ողջ կյանքի ընթացքում: Անշուշտ, շատ կարևոր է, որ երեխան սովորի ﬕայն ազնիվ ճանապարհով գումար աշխատելու տարբերակները: Հոլանդացի Ռայան Ռոսսը դարձավ ﬕլիոնատեր ընդաﬔնը 8 տարեկանում, իսկ իր առաջին գումարը նա վաստակեց 3 տարեկանում՝ տան ետնաբակում փոքրիկ հավային ֆերմա հիﬓելով: Իր հիﬓական ֆինանսական ﬕջոցները Ռայանը աշխատեց ﬕ պարզ գաղափարի շնորհիվ: Հարևաններից վերցնելով 20 դոլար խոտածածկը հարդարելու համար՝ նա հասկացավ, որ դրանից 5 դոլարը կարող է պահել իրեն, իսկ մյուս 15-ը տալ նրան, ով հենց կանի այդ աշխատանքը իր փոխարեն: Այսօր այս երիտասարդը արդեն 4 ընկերության սեփականատեր է և զբաղված է՝ անշարժ գույքի ոլորտում ներդրուﬓեր կատարելով:

10-ԻՑ 20 ՏԱՐԵԿԱՆ


Այս տարիքային խմբի հիﬓական առավելությունն այն է, որ նրանց տարեկիցները պատրաստ են իրենց գրպանի գումարը ծախսել, ինչի վրա ասես: Այդ պատճառով այս խմբին աﬔնահարմար բիզնեսը համարվում է ինչ-որ բանի վերավաճառքը կամ պատրաստումը: Դրանք պարզապես պետք է լինեն ոչ շատ թանկ և անհրաժեշտ լինեն պոտենցիալ գնորդներին: Անշուշտ այս տարիքը հրաշալի հնարավորություն է նաև ինտերնետում գումար վաստակելու համար: Քևին Հեմ անունով ﬕ տղա, օրինակ, այդ տարիքում սկսեց հետաքրքրվել ինտերնետով ու շուտով հասկացավ, որ դոﬔյններ ձեռք բերելն ու դրանք վերավաճառելը կարող է մոտ ժամանակներում հրաշալի բիզնես դառնալ: 2000 թվականին ընդաﬔնը 3 ամսվա ընթացքում նա գնեց ու վերավաճառեց 10.000 դոﬔյն: Այսօր նրա ֆինանսական ﬕջոցների չափը հասնում է 320 ﬕլիոն դոլարի, բացի այդ ոչ ոքի հայտնի չէ, թե քանի դոﬔյն է այս պահին գտնվում նրա ձեռքaմ:

20-ԻՑ 30 ՏԱՐԵԿԱՆ


Այս տարիքի առավելությունն այն է, որ դուք արդեն տեղեկացված եք աﬔն ինչից, հասկանում եք, թե ուր է գնում աշխարհը, ինչ ﬕտուﬓեր կան շուկայում, ինչը մոտ ապագայում կդառնա ավելի եկամտաբեր: Բացի այդ այս տարիքում արդեն հնարավոր է համատեղել բիզնեսն ու ուսումը (աշխատանքը), քանի որ ձեր ուժն ու էներգիան գտնվում են իրենց առավելագույն մակարդակին: Այս տարիքում հաջողության հասած մարդկանց թիﬖ այնքան ﬔծ է, որ թերևս արժե հիշել ﬕայն Բիլլ Գեյթսին, ով այս տարիքում ոչ ﬕայն սկսել էր իր գործը, այլև դարձել աշխարհի աﬔնահարուստ մարդկանցից ﬔկը:

30-ԻՑ 40 ՏԱՐԵԿԱՆ


Այս տարիքում մարդկանց այցելում է հիասթափությունը՝ գործատուի մոտ կամ ինչ-որ համակարգում աշխատելուց: Բայց նրանք դեռ բավականաչափ ուժ ու էներգիա ունեն, որպեսզի կարողանան փոխել իրենց կյանքը ու աﬔն ինչ նորից սկսեն: Չմոռանանք նաև, որ այս շրջանում կարելի է համատեղել աշխատանքն ու բիզնեսը և առաջինը թողնել երկրորդը ամուր հիմքերի վրա դնելուց հետո ﬕայն: 30-40 տարեկան մարդիկ ավելի փորձառու են, ուշադիր, հաշվարկող, հետևաբար ավելի քիչ ձախողուﬓեր են ունենում: Նրանց հաջողության բանաձևը հետևյալն է՝ վճռականություն+գիտելիք+ աﬔն օր աճող փորձ + վախի բացակայություն = հաջողություն բիզնեսում:

40-ԻՑ 50 ՏԱՐԵԿԱՆ


Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհի հաջողակ մարդկանց 60%-ը հենց այս տարիքում է հիﬓել իր բիզնեսը և հաջողության հասել՝ դատողականության, փորձի ու կյանքի հանդեպ իր նոր վերաբերմունքի շնորհիվ: Գերմանուհի Մարթա Կաուֆֆը այս տարիքում թողեց իր աշխատանքը բանկում և որոշեց դառնալ անհատ ներդրող: Նրա ծանոթներն ու ընկերները սկզբում պարզապես նրան բարոյապես աջակցելու համար տալիս էին որոշակի գումար, որպեսզի նա ներդնի դրանք տարբեր ընկերությունների և նախագծերի ﬔջ: Սակայն որքան ﬔծ էր նրանց զարմանքը, երբ իրենց գումարները Մարթայի ճիշտ քայլերի շնորհիվ կարճ ժամանակ անց սկսեցին կրկնապատկվել ու եռապատկվել: Շուտով Մարթայի դռան առաջ հերթեր առաջացան: Մարդիկ ցանկանում էին օգտվել նրա ծառայություններից: Այսօր Մարթա Կաուֆֆին է պատկանում Եվրոպայի աﬔնաﬔծ ու արագ զարգացող ներդրումային ընկերaթյaններից ﬔկը:

50-ԻՑ 60 ՏԱՐԵԿԱՆ


Այս տարիքում բիզնես սկսող մարդկանց ստիպում են այդ քայլին գնալ կյանքի հանգամանքները: Աﬔնից հաճախ հանդիպող պատճառն աշխատանքից ազատուﬓ է: Քանի որ թոշակային տարիքի հասնելու համար դեռ բավական ժամանակ կա, շատերը կարողանaմ են կյանքի այս իրադարձությունն ընդունել ոչ թե որպես ողբերգություն, այլ ազատություն և նոր հնարավորություն: Այս տարիքում նրանք արդեն թույլ են տալիս իրենց փորձել ինչ-որ նոր ու անսովոր ﬕ բան: Ուկրաինացի պրոֆեսոր Ալեքսանդր Սիդորչուկը զրկվեց աշխատանքից այն բուհում, որտեղ աշխատել էր ավելի քան 20 տարի: Առանց գոյատևման ﬕջոցների ﬓալով՝ նա հասկացավ, որ իր աﬔնաարժեքավոր ունեցվածքը իր գիտելիքներն են: Կարողանալով ներդրողներ գտնել՝ նա հիﬓեց ﬕ փոքրիկ գործարան, որը սկսեց զբաղվել բազալտից տարբեր իրերի արտադրaթյամբ: 1 ու կես տարի անց պրոֆեսորն արդեն աշխատել էր իր առաջին ﬕլիոնը:

60-ԻՑ 70 ՏԱՐԵԿԱՆ


Հոգեբանները այս տարիքը համարում են մարդու աﬔնաերջանիկ ու անհոգ շրջանը, քանի որ ոչ ոք նրանց վրա պարտականություններ չի դնում, չի ստիպում աﬔն օր աշխատանքի գնալ: Շատ հնարավոր է նաև, որ կյանքի ընթացքում մարդը կարողացել է որոշակի խնայողություններ անել ու հիմա կարող է թեկուզ և փոքրիկ ﬕ գործ հիﬓել: Բացի այդ, այս տարիքում մարդիկ ունենում են շատ անսովոր գաղափարներ, որոնք գրեթե ﬕշտ հաջողություն են ունենում: Աննա Սենչուցկա անունով լեհուհին, օրինակ, որոշեց նկարել սկսել ﬕայն թոշակի անցնելaց հետո: 64 տարեկանում նա նկարեց իր առաջին կտավը՝ չնայած որ երազել էր նկարել ողջ կայնքի ընթացքում: Առանց մասնագիտական կրթության ընդաﬔնը ﬕ քանի շաբաթում նա նկարեց ավելի քան 30 նկար: Ի զարմանս Աննայի հարազատների՝ նկարները վաճառվեցին աննախադեպ հաջողությամբ՝ 150000 դոլար ընդհանուր արժեքով: Այսօր 72-ամյա կինը շարունակում է նկարել նույն ոգևորությամբ ու եռանդով, իսկ նրա նկարներն արժեն շատ ավելի թանկ, քան առաջին օրինակները:

70-ԻՑ 80 ՏԱՐԵԿԱՆ


Որքան էլ տարօրինակ հնչի, բայց այս տարիքը նույնպես հրաշալի ժամանակ է բիզնես սկսելու համար: Այս մարդիկ այն տարիքում չեն, որ սխալներ գործեն: Արդեն իմաստնացած՝ նրանք լավ են ճանաչում մարդկային էությունը, գիտեն, թե ինչ է մարդն ուզում ստանալ կամ գնել երջանիկ լինելու համար: Աﬔրիկացի Ջոն Ռեյթոնն, օրինակ, ﬕնչև 69 տարեկան աշխատում էր որպես բեռնատարի վարորդ: 7 տարի անգործ ﬓալով՝ նա հավաքեց իր պես թոշակառուների և հիﬓեց «կանչով տատիկների ու պապիկների» ընկերություն, որի հաճախորդները այն մարդկանց երեխաներն էին, ովքեր չունեին իրենց տատիկներն ու պապիկները: Գործն այնքան հաջող ընթացավ, որ 3 տարի անց Ջոն Ռեյթոնը դարձավ ﬕլիոնատեր, իսկ ընկերության մասնաճյուղեր բացվեցին ԱՄՆ-ի 12 նահանգներում:
Աղբյուրն` այստեղ 

Տարածել