JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ներկուսակցական աննախադեպ գզվռտոց Թուրքիայի գորշ գա

Ներկուսակցական աննախադեպ գզվռտոց Թուրքիայի գորշ գայլերի թիմում

Թուրքիայում սպասվող հանրաքվեն դիվանագիտական սկանդալներին զուգահեռ ամեն ինչ խառնել է նաև երկրի ներսում: Սպառնալիքներ, վիրավորանքներ, հարձակումներ. ներկուսակցական գզվռտոցը գորշ գայլերի թիմում է: Ազգայնական շարժում կուսակցությունը խորհրդարանում ունեցած իր մանդատներով օգնեց էրդողանին՝ Սահմանադրության «նրա» փոփոխությունները հավանություն ստացած մեջլիսում ու հասան հանրաքվեի փուլին: Հիմա էլ Թուրքիայի նախագահի «այո»-ի քարոզարշավին են աջակցում: Բայց սա միայն կուսակցության առաջնորդն ու նրա աջակիցները:
Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեի դնելու համար Էրդողանին պետք էր խորհրդարանի համաձայնությունը՝ 330 պատգամավորների ձայներով: Նրա կուսակցությունը 317 մանդատ ունի: Ազգայնական շարժում կուսակցության  մանդատներն ու աջակցությունը որոշիչ եղան: Խնդիրն այն է, որ ազգայնականները ընդդիմադիր և Էրդողանի ընդդիմախոս էին ներկայանում:
Ազգայնականների մի խումբ ավելի ակտիվ ու ինտենսիվ Թուրքիայի քաղաքացիներն, ու հատկապես երիտասարդ ուսանողներին, համոզում են «ոչ» ասել երկրի նոր մայր օրենքին: Սա, իհարկե, ազգայնականների վերնախավը չէր կարող անարձագանք ու անհետևանք թողնել: Մեկ շաբաթում միանգամից երկու հարձակում է իրականացվել Էրդողանի ու ԱՇԿ-ի առաջնորդի դեմ քարոզող ու նրանց պայմանավորվածությանը հակառակ գործող պատգամավորների դեմ: Վերջինը Բահչեշեհիրի համալսարանում նրանց հավաքի ժամանակ էր, երբ 30 մարդ ագրեսիվ վարքով ու գոռգոռալով ներխուժեցին սրահ: Վանկարկում էին, թե կուսակցության միակ առաջնորդը Բահչելին է: Ոստիկանությունը միջամտեց: Պատգամավորները խուսափեցին մարմնական վնասվածքներից:
[embed]http://twitter.com/TurkishMinuteTM/status/839732825561706496[/embed]
Ազգայնական շարժում կուսակցությունը (Milliyetçi hareket partisi կամ MHP) գործում է 1965-ից: Թուրքիայի քաղաքական համակարգի աջ-ծայրահեղական մասում: Պանթյուրքիզմի և Թուրանի աջակիցն է: Կուսակցության անդամներն իրենց կոչում են նաև գորշ գայլեր: Գորշ գայլը թուրքական ազգայնականության խորհրդանիշն է: Գաղափարախոսության  «9 լույսեր» ունեն՝ ազգայնականություն, բարոյականություն, գյուղացիականություն, հասարակություն, իդեալիզմ, գիտություն, արդյունաբերություն և տեխնիկա, զարգացում և ժողովրդականություն: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված  4 քաղաքական ուժերից մեկն է՝ իշխող Արդարություն և զարգացում AKP, Ազգային հանրապետականCHP, Ժողովուրդների հանրապետականHDP կուսակցություններից հետո: Տեղեկություն կա, որ գործունեության առաջին օրից սպանել են մոտ 5000 քաղաքական հակառակորդների:
Կատարվածից հետո մեղադրանքներ հնչեցին ազգայնականների առաջնորդի հասցեին, ինչին նա պատասխանեց, թե պետք չէ իր համբերության սահմանը հատել, դա լավ չի վերջանա: «Այդ հարձակումը մեր կուսակցությանը վարկաբեկելու նպատակով կեղտոտ խաղ է, որ հենց տուժող կոչվածներն են կազմակերպել», - հավելեց Բահչելին:  Դրանից հետո կուսակցությունից հեռացվեցին 4 անդամներ, որոնցից երեքը պատգամավորներ են (Իսմաիլ Օք՝ ընտրված Բալըքեսիրից, Յուսուֆ Հալաչօղլու՝ընտրված Կայսերիից, Նուրի Օքութան՝ ընտրված Իսփարթայից, և Սինան Օաան):
Նրանք մեղադրվում են ԱՇԿ-ի կանոնակարգի մի քանի կետերով՝ կուսակցության միասնությանն ու գործունեությանը լրջորեն վնասող, կուսակցության առաջնորդի և հերարխիայի դեմ գործողությունների և մյուսներին նման քայլերի դրդելու մեջ:  Կուսակցությունից հեռացված պատգամավորները հայտարարեցին, որ այդ որոշումն է հենց կանոնակարգի խախտում և կանոնակարգն իր շահերի համար ապօրինի օգտագործում է հենց Բահչելին: Հետևաբար նրա հետ նույն կուսակցությունը չներկայացնելն արդեն պատիվ է:



Էրդողանը` կատաղած ու անկառավարելի. Թուրք-գերմանական նոր սկանդալը կարող է դառնալ համաեվրոպական ֆլեշմոբ ընդդեմ Անկարայի





Կուսակցությունից հեռացված պատգամավորները շարունակում են ակտիվ աշխատել խորհրդարանում ու նախընտրական քարոզարշավի ամբիոններում: Թուրքական մամուլում արդեն հրապարակումներ կան, որ գորշ գայլերի այս բախումը դեռ նոր զարգացումներ կունենա:
Իրականում Ազգայնական կուսակցության ներսում լարվածությունն սկսվել է 2015-ի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո: Ձայների ընդամենը 11 տոկոսով մեջլիսում 40 մանդատ ստացան (2011-ին ստացել էին 53 մանդատ, 2007-ին՝ 71), ինչը կուսակցության ներսում մի խումբ ընկալեց որպես ձախողում: Արդեն մոտ երկու տասնամյակ կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի ձախողումը: Բահչելիի ընդդիմադիրները նույնիսկ արտակարգ նիստ գումարեցին ու փորձեցին նրան զրկել առաջնորդի պաշտոնից, սակայն նրանց փորձը տապալվեց: Նաև դատարանի միջամտությամբ:
Այս ձախողումը ազգայնականները ցավոտ ընդունեցին, որովհետև նրանց հետ մեջլիսում հայտնվեց նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Այն էլ ավելի շատ ձայներով ու մանդատներով:

Տարածել