ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ֆրանսիայում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միս

Ֆրանսիայում Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով կոչել են դպրոց

10/15/2024

newmag-y-n

Մանուշյանի հիշատակն ու նրա կյանքի պատմությունը Հայաստանում և Ֆրանսիայում դարձել են պատմական խորհրդանիշ, իսկ նրա անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ։

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդը միաձայն որոշել ու ընդունել է  որոշում, համաձայն որի՝ փարիզամերձ Շատնե-Մալաբրի քաղաքի կենտրոնական ավագ դպրոցն կոչվել Միսաք և Մելինե Մանուշյանների անունով։ Սա Ֆրանսիայում առաջին դպրոցն է, որը կրում է Դիմադրության շարժման հայազգի հերոսի անունը: 

Տեղի է ունեցել անվանակոչման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում դպրոցի սաներն ընթերցել են Միսաք Մանուշյանի բանաստեղծությունները։


Ողջույնի խոսքերով հանդես են եկել դպրոցի տնօրենը, ինչպես նաև պատմության և փիլիսոփայության ուսուցիչները՝ ներկայացնելով մեծագույն գործիչների՝Մանուշյանի և նրա զինակիցների հերոսական կերպարները։ Սա Ֆրանսիայի նախագահի հատուկ որոշումն է, որ հարգանքի տուրք պետք է մատուցել ազգային հերոսներին։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև Իլ-դե-Ֆրանս ռեգիոնի խորհրդի անդամ և Շատնե-Մալաբրիի քաղաքապետ Կարլ Սեգոն, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, դեպարտամենտի պրեֆեկտ Բենուա Տրեվիզանին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Օ-դը-Սենի հանրային կրթության ծառայության ակադեմիական տնօրենը։


Ներկա էին նաև Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ազգային ժողովի և Սենատի անդամներ, ռեգիոնալ, դեպարտամենտային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Իր ելույթում դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծեց, որ հանուն Ֆրանսիայի ազատագրության մղած իր բացառիկ պայքարի ու անմոռանալի սխրանքի, ինչպես նաև համամարդկային արժեքներին իր անսահման նվիրվածության շնորհիվ՝ Միսաք Մանուշյանը դարձել է հայ-ֆրանսիական բարեկամության կարևորագույն խորհրդանիշ, ով իր հերոսական և անձուրաց պայքարով շարունակում է ոգեշնչել ֆրանսիացի երիտասարդ սերնդին։


Օրերս Newmag-ը հայերեն հրատարակեց Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի հուշագրությունը՝ խիստ անձնական վկայություններով։ Միսաքի մասին Մելինեի հուշերն առաջին անգամ տպագրվել էին 50 տարի առաջ։ Գիրքը կոչվում էր «Մանուշյան»։ Newmag֊ի վերահրատարակած գրքում, ընդգրկվել են նոր փաստաթղթեր, նոր փաստեր ու նոր բացահայտումներ Ֆրանսիայի հայ ազգային հերոսի մասին։


«Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գործը մանրամասն ներկայացվում է, թե ինչպես Միսաք Մանուշյանը դարձավ դիմադրության շարժման գլխավոր դեմքերից մեկը։ Պատմական, հետաքննական ու լրագրողական այս հուշագրությունը կպատմի Միսաքի ու Մելինեի, նրանց ապրած ժամանակաշրջանի մասին։

Կարդացեք նաև

Ֆրանկոֆեստին տեղի կունենա Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրության շնորհանդեսը (թրեյլեր)

Տարածել