ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ֆրանկոֆեստին տեղի կունենա Մելինե Մանուշյանի «Միսաք

Ֆրանկոֆեստին տեղի կունենա Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրության շնորհանդեսը (թրեյլեր)

10/09/2024

newmag-y-n

Newmag-ը հայերեն է թարգմանել ու հրատարակել Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի հուշագրությունը՝ խիստ անձնական վկայություններով։ Գրքի գլխավոր գործընկերը «Ազնավուր հիմնադրամն» է։

Միսաք Մանուշյանի մասին նրա կնոջ՝ Մելինեի հուշերը կես դար առաջ նրանից լսել ու գրի է առել պոետ, թարգմանիչ Մարկ Դըլուզին։ Նրանք հանդիպում էին Մելինեի տանը՝ Փարիզի 9-րդ թաղամասում գտնվող նրա բնակարանում։

Միսաքի մասին Մելինեի հուշերն առաջին անգամ տպագրվել են 50 տարի առաջ։ Գիրքը կոչվում էր «Մանուշյան»։ Newmag֊ի վերահրատարակած գրքում, ընդգրկվել են նոր փաստաթղթեր, նոր փաստեր ու նոր բացահայտումներ Ֆրանսիայի հայ ազգային հերոսի մասին։

Գրքում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես Միսաք Մանուշյանը դարձավ դիմադրության շարժման գլխավոր դեմքերից մեկը։ Պատմական, հետաքննական ու լրագրողական այս հուշագրությունը կպատմի Միսաքի ու Մելինեի, նրանց ապրած ժամանակաշրջանի մասին։

Բանաստեղծի հոգով ազատության մարտիկը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական հակաֆաշիստական դիմադրության առաջնորդներից մեկն էր։ Նա փրկվել էր Ցեղասպանությունից, եղբոր հետ հայտնվել Ֆրանսիայում, մեծացել մանկատանը։ Միսաք Մանուշյանը խառատ էր «Citroen» գործարանում, հետո բնորդ։ Հիմնել է ամսագրեր, գրել հոդվածներ։ 


1935 թվականին՝ Միսաք Մանուշյանը ծանոթանում է ապագա կնոջ՝ Մելինեի հետ։ Նա նույնպես փրկվել էր ցեղասպանությունից և որբ էր։ Միսաքն ու Մելինեն հակաֆաշիստական Ֆրանսիական դիմադրությանշարժման մասնակիցներ էին, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության, Կոմունիստական դիմադրական շարժման և Ներգաղթյալների աշխատավորական ուժի անդամ։

Ընդհատակյա «Ֆրանսիացի հրաձիգներ և պարտիզաններ» շարժման կազմում Մանուշյանը գլխավորում էր Ֆրանսաբնակ այլազգիների խումբը։ Նրան մի քանի անգամ ձերբակալել են, սակայն նա փախել է բանտերից և շարունակել պայքարը։ Նրանց վարկաբեկելու, խանգարելու համար ֆաշիստները տպագրում են հայտնի «Կարմիր պլակատը»։ 15 հազար օրինակով տարածված քարոզչական պաստառները շեշտում էին Մանուշյանի ու նրա խմբի օտարազգի լինելը։

1943թ. նոյեմբերի 16-ի առավոտյան ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալում է Մանուշյանիխմբի անդամներին։ Մելինեն փախչում է, նրան մահվան են դատապարտում հեռակա: 1944թ. փետրվարի 21-ին Մանուշյանին ու նրա 23 թիմակիցներին մահապատժի են ենթարկում Փարիզի Սյուրեն արվարձանիՖորտ Մոն Վալերյեն ամրոցում:

Պատերազմի ավարտից հետո Մելինեն կատարեց Միսաքի վերջին ցանկությունը՝ տեղափոխվեց Խորհրդային Հայաստան։ Խորհրդային իշխանությունը նրան փակեց երևանյան մի փոքրիկ բնակարանում՝ զրկելով Փարիզում իրեն սպասող իր ընտանիքից։

Միսաքի մահից 30 տարի անց Մելինե Մանուշյանը հավաքեց իր բոլոր հուշերը, իր ամբողջ տխրությունը և ամենը հանձնեց գրքին։ 2024-ին՝ Մելինեի մահից 35 տարի անց, նրա աճյունը Միսաքի հետ վերահուղարկավորվեց Փարիզի Պանթեոնում։

 «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» գրքի շնորհանդեսը տեղի կունենա Ֆրանկոֆեստին / հոկտեմբերի 12-ին, 16:00։ Հուշագրությունն այդ օրը կվաճառվի զեղչով։

Տարածել

Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով
Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով

Մելինե Մանուշյան

7800 ֏

Նկարագրություն

1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր ու նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ ու ապրել արվեստով և երաժշտությամբ։ Միսաք Մանուշյանի գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն և զինամթերք տեղափոխող գնացքների խափանումներ, գերմանական ռազմական օբյեկտների աշխատանքի ձախողումներ։  Գիրքն օգնում է պատկերացնել «հայկական դիմադրությունը» ֆրանսիական շարժման ներսում՝ դրա արմատները, հոգեբանական ու մարդկային առանձնահատկությունները։ Մելինեն ու Միսաքը՝ Ցեղասպանությունից փրկված երկու որբերը, աշխարհի բոլոր ծայրերից Ֆրանսիայում հանգրվանած բազմաթիվ այլ հայերի՝ մտավորականների, արտիստների հետ մասնակցում էին իրենց ապաստան տված երկրի դիմադրությանը և իրենց պայքարն էին մղում չարիքի դեմ ու հանուն արժանապատվության։