Ինչպես և երբ ձերբակալվեց Արցախի պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը (տեսանյութ)
10/22/2024
Օրերս Բաքվի դատարանը երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։ Արդեն մեկ տարի նա ապօրինի գտնվում է Բաքվի բանտում։
Ադրբեջանը Վարդանյանին ձերբակալեց 2023 թվականի սեպտեմբերի 27-ին` Հակարիի կամուրջն անցնելիս։ Վարդանյանը ԼՂ մյուս ղեկավարների հետ Արցախի օկուպացումից հետո վերադառնում էր Հայաստան։
2000 տարեկան խորը ու ամուր արմատներով հնամենի տնջրիի մոտ Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ տեղափոխվում է Արցախ՝ ապրելու ու աշխատելու։ 2022 թվականին սեպտեմբերին նա հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից գնաց Արցախ։ Նոյեմբերին նշանակվեց Արցախի պետնախարար։
Պետնախարարի պաշտոնը Ռուբեն Վարդանյանը զբաղեցրեց երեք ամիս։ Բայց պաշտոնը թողնելուց հետո էլ մնաց Արցախում։ Սեպտեմբերի 19-ին ձերբակալությունից մի քանի օր առաջ, աշխարհին ու Հայաստանին Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց, թե ինչպես է Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել խաղաղ բնակչության դեմ։
Ձերբակալությունից մի քանի ամիս անց՝ Վարդանյանը հացադուլ հայտարարեց։ Արցախի նախկին պետնախարարը պահանջում էր անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ապրիլի 25-ին կնոջ հետ հեռախոսազրույցից հետո՝ Ռուբեն Վարդանյանը համաձայնեց դադարեցնել հացադուլը։
Հունիսի 13-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում ներկայացրեց ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցով հատուկ զեկուցողին՝ հայտնելով, որ Ադրբեջանի կառավարությունը նրա նկատմամբ իրականացնում է խոշտանգումներ և դաժան վերաբերմունք։ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարեց, որ նախաքննությունն ավարտված է և գործը շուտով կուղարկվի դատարան: Ճիշտ նմանատիպ հայտարարություն նա արել էր նաև երկու ամիս առաջ՝ հունիսի 24-ին:
«Ռուբենը» գրքի հեղինակներ հայր և դուստր Գասումյանովները հավաքել են տարբեր ոլորտների հայ և ռուս գործիչների, բարձրակարգ մասնագետների գնահատականներն ու անկեղծ կարծիքները Ռուբեն Վարդանյանի մասին, նրանք նաև անդրադառնում են բարերարի ու ձեռներցի բազմակողմանի տաղանդին և մարդկության համար նշանակալի ձեռքբերումներին։
«Ռուբենը» գրքի գլխավոր գործընկերն Արդշինբանկն է:
Կարդացեք նաև
- Newmag-ը հրատարակել է Ռուբեն Վարդանյանի մասին գիրքը՝ «Ռուբենը» (թրեյլեր)
- Սա արդարության կոչ է. Newmag-ը ներկայացրեց «Ռուբենը» գիրքը հայերենով (լուսանկարներ)
Ալինա Գասումյանովա
Վլադիսլավ Գասումյանով
10800 ֏
Նկարագրություն
Բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչներ, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, հասարակական կարծիքի առաջնորդներ և ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրա, հեռատես, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։
Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։ Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական արժեքներն առաջ մղելուգործին: