FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12FrancoFest 2024 / Հոկտեմբերի 12
Գլխավոր Հոդվածներ

Newmag-ը հրատարակել է Ռուբեն Վարդանյանի մասին գիրք

Newmag-ը հրատարակել է Ռուբեն Վարդանյանի մասին գիրքը՝ «Ռուբենը» (թրեյլեր)

09/27/2024

newmag-y-n

Վլադիսլավ Գասումյանովն ու Ալինա Գասումյանովան 2024-ին հրատարակեցին «Ռուբենը» գիրքը։ Ամիսներ անց Newmag-ն այն թարգմանեց ու հրատարակեց հայերեն։

Արդեն մեկ տարի Ռուբեն Վարդանյանն ապօրինի գտնվում է Բաքվի բանտում։ Ադրբեջանը Վարդանյանին ձերբակալեց 2023 թվականի սեպտեմբերի 27-ին` Հակարիի կամուրջն անցնելիս։ Վարդանյանը ԼՂ մյուս ղեկավարների հետ Արցախի օկուպացումից հետո վերադառնում էր Հայաստան։

2022 թվականին սեպտեմբերին նա հրաժարվեց Ռուսաստանի քաղաքացիությունից գնաց Արցախ։ Նոյեմբերին նշանակվեց Արցախի պետնախարար։ Պաշտոնը Ռուբեն Վարդանյանը զբաղեցրեց 3 ամիս։ Բայց պաշտոնը թողնելուց հետո էլ մնաց Արցախում։ Սեպտեմբերի տասնինին ՝ձերբակալությունից մի քանի օր առաջ, աշխարհին ու Հայաստանին Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց՝ ինչպես է Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսել խաղաղ բնակչության դեմ։

Եվգենի Վոդոլազկին, գրող. «Ես ոչ մի րոպե չեմ կասկածում, որ Ռուբեն Վարդանյանի՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելն անկեղծ մղում էր: Գուցեսա դրսևորումն է այն բանի, ինչի մասին գրել է Ախմատովան: Ռուբենը մեր սարսափելի աշխարհը մի քիչ ավելի բարի էդարձնում։ Անհնար է և՛ ընկալել, և՛ ընդունել այն, որ հիմա բանտում է։ Սա ընդհանրապես կապ չունի ողջամտության, մարդկայնության հետ։ Ռուբեն Վարդանյանը պետք է ազատության մեջ լինի»: 


Սա մի հատված է «Ռուբենը» գրքից։ Հայր և դուստր Գասումյանովները հավաել են բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչների, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետների, հասարակական կարծիքի առաջնորդների և ամբողջ աշխարհում հայտնի մարդկանց գնահատականներն ու անկեղծ կարծիքները ռահվիրա, հեռատես,սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի մասին, անդրադառնում բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումներին։ Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։

Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այնհարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական ​​արժեքներն առաջ մղելու գործին:

Ավելի քան յոթ հարյուր ծրագիր ու նախագիծ, որ վերածվել են յոթ հարյուր իրական գործի։ Մարդ-երազող, որի բոլոր համարձակ գաղափարները դարձել են իրականություն։ Ի՞նչ Հայաստան էր ցանկանում կառուցել, ինչպե՞ս էր համախմբում աշխարհի հայերին ու ոչ հայերին՝ հայկական երազանքի շուրջ։

Ռուբեն Վարդանյանն իր ընտանիքի և գործընկերների հետ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում անցած 20 տարում նախաձեռնել և իրականացրել է շուրջ

  • 700 միլիոն դոլարի
  • 700 նախագիծ
  • 202 միլիոն դոլար հատկացվել է կրթության ոլորտին
  • 68 միլիոն դոլար՝ մարդասիրական նախաձեռնություններին
  • 20 միլիոն դոլար մշակույթին և պատմամշակութային ժառանգության պահպանմանը
  • 108 միլիոն՝ զբոսաշրջային, քաղաքաշինական նախագծերին
  • 13 միլիոն գիտության, առողջապահության և ագրոէկոլոգիայի բնագավառին: 

«Ռուբենը» գրքի գլխավոր գործընկերն Արդշինբանկն է: Շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ի, 19:00, «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում. մուտքն ազատ է։

Տարածել

Ռուբենը
Ռուբենը

Ալինա Գասումյանովա

Վլադիսլավ Գասումյանով

10800 ֏

Նկարագրություն

Բիզնեսիգիտությանարվեստի ռուս և հայ գործիչներտարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներհասարակական կարծիքի առաջնորդներ և ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրահեռատեսսոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։ Այն մարդուորը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։

Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ էորպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերըորոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական ​​արժեքներն առաջ մղելուգործին: