JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

#78. «Մեր փրկությունը թանգարանում է». Տրետյակովյան

#78. «Մեր փրկությունը թանգարանում է». Տրետյակովյան պատկերասրահի տնօրենի բացառիկ հարցազրույցը

Երևանյան զբոսանքից հետո տեղավորվում է հյուրանոցի հարմար թիկնաթոռում: Խոտաբույսերով թեյ է խնդրում: Խնամքով մաքրում է և՛ այն ակնոցը, որն աչքին է, և՛ մյուսը, որը պարանոցից է կախ: Խոսում է անշտապ, ցածր ձայնով, բայց է երկար ու հանգամանալից: Հարցազրույցի համար մեկ ժամ է հատկացրել: Անմիջապես մեկնելու է օդակայան:
Զելֆիրա Տրեգուլովայի հետ առաջին անգամ հանդիպել էի Մոսկվայում`Տրետյակովյան պատկերասրահի «Կրիմսկի վալ» ցուցասրահում`, Այվազովսկու 200-ամյակին նվիրաված ցուցադրության բացման ժամանակ: 2016-ի հուլիսի 27-ին էր: Այն ժամանակ տպավորիչ էր` ինչպես է աշխատում լրատվամիջոցների հետ (3 տասնյակից ավելին էին` «Euronews»-ից մինչև թուրքական TRT): Պատրաստ էր յուրաքանչյուր լրագրողի համար առանձին կրկնել նույն բանը, ինչ մյուսներին էր ասում: Միայն թե ցուցադրության էությունն ու նշանակությունը ճիշտ փոխանցվի (նա ասում է` «messaging»-ը ճշգրիտ ընկալվի): Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկուն ցուցադրեց հայկական կողմի`, մասնավորապես` Երևանի կոնյակի գործարանի հետ գործակցության շնորհիվ:
Տիկին Տրեգուլովան 2017-ի մարտի 9-ից 11-ը Հայաստանում էր` Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանի հրավերով: Տրետյակովյան պատկերասրահի տնօրենն ու իտալացի պորֆեսոր, արվեստաբան ու տեսաբան, Հռոմի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Դանիլո Էկկերը «ARARAT Speakers Night»-ի առաջին հյուրերն էին: «ARARAT»-ի հովանուն ներքո-ում սկսվում են է տարբեր ոլորտների վերաբերող զրույցների շարք` հայտնի հյուրերի մասնակցությամբ: Առաջինը թանգարանային աշխարհին էր վերաբերում: Կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանը փորձում է հասկանալ` ինչպես և որ ուղղությամբ է զարգանում թանգարանն այսօր: Այդպես Երևանում հանդիպեցին եվրոպական ու հետխորհրդային տարածաշրջանների ամենահայտնի թանգարանային գործիչները:
- 1974 թվականի ամռանն էր: Սովորում էի Մոսկվայի պետական համալսարանի արվեստաբանության ֆակուլտետում: Ամեն տարի ամռանը ուսանողներին ուղարկում էին միութենական որևէ երկիր` պրակտիկա անցնելու: Այդ տարի մենք ուղևորվեցինք Վրաստան և Հայաստան: Մեր ճամփորդությունը սկսվեց մի փոքր բարդություններով: Հասանք Երևան, ու պարզվեց, որ ԵՊՀ հանրակացարանում մեզ համար սենյակներ չեն առանձնացրել: Ուսանողական ծանոթությունների միջոցով անմիջապես հարթվեց խնդիրը: Մի սենյակ տվեցին, որտեղ մի քանի մահճակալ կար ընդամենը: Երբ մի կերպ տեղավորվեցինք՝, տեսա, որ ինձ տեղ էր հասել մեր դասախոսի ամուսնու ոտքերի տակ: (ծիծաղում է):  
Բայց ամեն ինչ մոռացվեց, երբ հայաստանյան բացահայտումները սկսեցինք ԵՊՀ մի ուսանողի հետ: Նա Լիբանանից եկած հայ էր: Նրա ուղեկցությամբ ոտքի տակ տվեցիքնք ամբողջ Հայաստանը: Մեր սփյուռքահայ ուղեկցորդը զբաղվում էր միջնադարյան հայկական երգերի վերծանմամբ: Շատ լավ էր հասկանում միջնանդարյան ճարատարապետությունը: Հիշում եմ,՝ ինչպես էր նա մեր ուղևորությունները համեմում հայկական ճարտարապետության մասին հետաքրքիր մեկնաբանություններով, նաև հիացնում էր` հայկական վանքերում հրաշալի երգեցողությամբ: Երբեք չեմ մոռանա սՍուրբ Հռիփսիմե եկեղեցում ստացած տպավորությունները, որտեղ իմ պնդամբ մեզ վիճակվեց լինել նաև այս այցի ժամանակ:
Այն ժամանակ շատ վայրերում եղանք՝ վանքերում, գյուղերում: Հաջողվեց անգամ թույլտվություն ստանալ, որ մեր խումբը մոտենա հայ-թուրքական սահմանի չեզոք գոտուն, հեռադիտակով նայեցինք Անիին: Աննկարագրելի էր՝ ինչ զգացումներով վերադարձանք Մոսկվա:
Ա. Հ. - Այդ ժամանակից ի վե՞ր չէի՞ք եղել Հայաստանում:
Զ. Տ. – Մեկ ագամ էլ վերադարձա 1978-ին: Այդ տարի այստեղ անցկացվում էր բյուզանդական ու արևելաքրիստոնեական արվեստին նվիրված միջազգային մեծ կոնֆերանս: Եկա, որ նորից թարմացնեմ ուսանողական այն 20 օրերի տպավորություններս: Ցավոք, դրանից հետո չէր ստացվել վերադառնալ: Հրավերի համար շնորահակալ եմ «ARARAT» -ինընկերությանը, որնը, ի դեպ, մեր` Տրետյակովյան պատկերասրահի վաղեմի գործընկերն է:
Ա. Հ. – «ARARAT Speakers Night»-ի ժամանակ՝ հայաստանցի թանգարանային ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկմանը, դոկտոր Էկկերի հետ գրեթե նույն մտավախությունները հայտնեցիք այսօրվա թանգարանների վերաբերյալ ու գրեթե նույն լուծումներն առաջարկեցիք: Թեպետ իտալացի կոլեգային ծանոթ չէիք, այստեղ ճանաչեցիք իրար:
Զ. Տ. -  Այո՛: Ինձ համար շատ հետաքրքիր ծանոթություն էր: Կարծում եմ՝ «ARARAT»-ի հարկի տակ կայացած զրույցում մենք ցույց տվեցինք, որ իրականում մեզ շատ բան է  կապում: Մեր դիրքորոշումներում, մտահոգություններում շատ նմանություններ կան, չնայած Մոսկվան ու Թուրինը բավական հեռու են իրարից: Այսօրվա թանգարանի ապագան բոլորիս է վերաբերում:
Զ. Տ. – Ուրախ եմ, որ պարոն Էկկերը, որն առաջին անգամ էր Հայաստանում, ներշնչվեց ու ոգևորվեց  ինքնատիպ մշակույթով, անհավանական պատմությամբ, գեղարվեստական հարստությամբ,  որը կա այստեղ: Կազմակերպիչներին խնդրեցի, որ այցի ծրագիր ներառեն նաև Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը, Հռիփսիմե վանքը, Զվարթնոցը, Ազգային պատկերասրահը, Սարյանի տուն-թանգարանը, Մատենադարանը: Ես առանձին եղա նաև Ռուսական արվեստի թանգարանում, որից մեծապես տպավորված եմ: Շատ եմ ուզում կրկին ու շատ շուտով վերադառնալ:
Ա. Հ.  - Ի՞նչ խնդիրներ տեսաք Հայաստանի թանգարաններում:  
Զ. Տ. -  Հայաստանի թանգարանները, հատկապես Երևանում տեղակայաված թանգարանները, որոնք հոյակապ արժեքներ են պահում, դեռ մնում են հանրության ուշադրության ծայրամասում: Կուզեի, որ կարողանան զարգանալ այնպես, որ երևանցիները, Եերևանի հյուրերը ցանկանան իրենց ազատ ժամանակն անցկացնել թանգարաններում, ցանկանան գնահատել ու վայելել այն արվեստը, որը պահվում է այստեղ: Իսկ այստեղ, հավատացե՛ք՝, պահվում է մեծ հարստություն, համաշխարհային մակարդակի գլուխգործոցներ: Անկեղծորեն ուզում եմ, որ Հայաստանի թանգարանային ոլորտը նույն բումը ապրի, այցելուների նույն «պայթյունը» տեսնի, որը եղավ մեզ մոտ՝ Մոսկվայում:
Ա. Հ. - Եվ հենց Ձեր ղեկավարած թանգարանի օրինակով: Ինչպե՞ս հաջողեցիք ստեղծել նոր Տրետյակովյանի իմիջը, որն այցելուների ռեկորդային ցուցանիշ է գրանցում, որի դռների մոտ մարդիկ պատրաստ են ժամերով հերթ կանգնել:
Զ. Տ. - Նախ եկեք մտածենք` ո՞ւմ համար է թանգարանն այսօր` թանգարանային աշխատողների՞ համար, թե՞ սովորական մարդկանց: Այս հարցի պատասխանից է բխում՝ ինչ ստրատեգիա, վերաբերմունք պետք է  որդեգրի թանգարանը: Այցելուն ամենքից ու ամեն ինչից կարևորն է: Պետք է բոլոր ծրագրերը պրոյեկտել՝ ըստ դրա: Մեր թանգարանը, կարծում եմ՝, ամենադեմոկրատականն է, քանի որ հիմնել է մասնավոր անձ, ոչ թե կայսրը:
Մոսկվացի առևտրական, կոլեկցիորներ Պավել Միխայլովիչ Տրետյակովը 27 տարեկանից սկսեց գնել ու հավաքել ռուսական արվեստի ժամանակակից նմուշները, որոնք էլ  դարձան առաջին ազգային թանգարանի հիմքը: Եվ ինչն է հետաքրքիր՝. Տրետյակովը թանգարանն ընկալում էր որպես արվեստի վայր, որը պետք է հասանելի լինի բոլորին: Մեջբերեմ նրա կտակից մի հիանալի միտք. «Այս թանգարանը պետք է օգուտ բերի շատերին ու  հաճույք և ուրախություն պատճառի ամենքին»: Կարծում եմ` Պավել Միխայլովիչի այս խոսքը, որ գրվել է ավելի քան 100 տարի առաջ, ուղերձ է այսօրվան ու ակտուալ է: Թանգարանում մենք մարդկանց գիտելիք ենք տալիս, զարգանալու հնարավորություն, բայց մենք նաև անհավանական էսթետիկ հաճույք ենք պատճառում, ինչը շատ կարևոր է, որովհետև կյանքն այլ է, քան 30-, 20 տարի առաջ էր, երբ, ի դեպ, հերթերը թանգարաններում չէին համարվում նոնսենս: Շատ լավ հիշում եմ` ինչպես էի հերթ կանգնում մեկ` Պուշկինյան թանգարանի առաջ, մեկ՝ Ալեքսանդրովյան այգու նրբանցքի մոտ` Մեծ թատրոնում «Գրանդ օպերայի» համերգներին կամ բալետային ներկայացումներին ներկա լինելու համար: Կարող էինք այդ հերթում սպասել առավոտյան 9-ից մինչև երեկոյան 6-ը, միայն թե հայտնվեինք ներսում և տեսնեինք դա: Քանի որ հասկանում էինք՝ մենք առանց դրա չենք կարող ապրել: Արվեստի այդ չափաբաժինը նույնքան անհրաժեշտ էր, որքան օդը, ուտելիքը, հարազատի հետ շփումը:
Վերադառնանք հարցին: Երբ լրջորեն մտածում ես՝ ի՞նչ է թանգարանն այսօր, հասկանում ես, որ քո ձեռքին հզոր մի զենք է, հանրային կառավարման ու ազդեցության գործիք, որը մարդկանց ստիպում է մտորել այն ամենի մասին, ինչի մասին սովորաբար չեն մտածում,  մարդուն հնարավութրություն է տալիս ստանալ կարևոր ինտելեկտուալ սնունդ, հզորագույն էմոցիոնալ ցնցում է առաջացնում: Ահա այդտեղ հասկանում ես, որ թանգարանը հիմա մաքուր մշակույթի (pure art) վերջին վայրերից մեկն է: Ընդ որում` շատ էժան: Չգիտեմ՝ Երևանում ինչպես է, բայց Մոսկվայում թանգարանի տոմսի գինն ավելի ցածր է, քան կինոյինը:
Ա. Հ. – Երևանում էլ է այդպես:
Զ. Տ. – Զարմանալի չէ: Կինոն ամենամասսայականն է արվեստների մեջ: Ամբողջ աշխարհում է  թանգարանների մուտքի տոմսն ավելի էժան, քան մեկ կինոսեանսը: Ավելին՝, կան երկրներ, որոնք ունեն թանգարաններ` առանց մուտքի վճարի: Օրինակ՝ Բրիտանական թանգարանը, որը պետական լրջագույն դոտացիաներ է ստանում և հաճախ իր որոշ ցուցադրությունների համար մուտքի գումար չի պահանջում:  
Ա. Հ. –Այդ դեպքում՝ ինչպիսի՞ն պետք է լինի մեր օրերի թանգարանը, որտեղ երիտասարդը կնախընտրի ժամանակ անցկացնել հոլիվուդյան հերթական բլոքբասթերը դիտելու փոխարեն:
Զ. Տ. - Այսօրվա թանգարանը պետք է ունենա զարգացած ենթակառուցվածքներ: Պետք է տարրական կենցաղային պայմաններով բավարարի մարդկանց: Ունենա նորմալ զուգարաններ, պետք է հանգստի նստարաններ լինեն, պետք է հնարավորություն ունենա ներս թողնել մայրիկներին` մանկասայլակներով: Անհրաժեշտ է այնպիսի միջավայր ստեղծել, որ ընտանիքով եկած այցելուն հնարավորություն ունենա ինչ-որ բանով հետաքրքրել իր երեխային: Պարտադիր պետք է թանգարանին կից կամ ներսում լինի սրճարան` սնվելու համար: Պետք է լինի հուշանվերների խանութ, որտեղից այցելուն կգնի տվյալ ցուցադրությանը նվիրված հուշանվեր կամ գիրք, որը նրան կհիշեցնի այդ էքսպոզիցիայի մասին:
Զ. Տ.  – Ցավոք, մեր համակարգն էլ դեռ կարգավորված չէ: Բայց աշխատում ենք տարաբնույթ միջոցառումներով մարդկանց ուղղորդել դեպի թանգարան: Հիմա մարդիկ կարող են Տրետյակովյան գալ` կինո նայելու, ընդ որում՝ կինոժապավենով: Առաջարկում ենք ինտերնետով գրանցվել այդ կինոդիտումներին, որոնք, ի դեպ, անվճար են: Կազմակերպում ենք հետահայաց ցուցադրություններ, որոնք նվիրված են համաշխարհային ճանաչում  ունեցող ռուս ռեժիսորներին: Թեմատիկ նյութեր ենք ցուցադրում` մեր ընթացիկ ցուցադրությունների մասին: Բացի այդ,՝ կազմակերպում ենք համերգներ, ընթերցանության երեկոներ: Մեր սրահներում 20-րդ դարի ռուս գրականություն են կարդում հայտնի դերասաններ՝  Ալեքսանդր Ֆիլիպենկոն, Բենյիամին Սմեխովը: Մեր մոտ անգամ հնչում է ջազ,  հնչում է Պրոկոֆև, Շեոստակովիչ:
Հիմա փորձում ենք մաքսիմալ այցելուներ գրավել Կրիմսկի վալում գտնվող մեր պատկերասրահ: Այն երկու տարի առաջ համարյա անմարդաբնակ կղզի էր: Առավելագույնը 250 այցելու էր լինում օրը, հիմա դրությունը կտրուկ փոխվել է: Նորոգել ենք այգին, այնտեղ անցկացնում ենք կրթական  ծրագրեր, համերգներ, հանրային քննարկումներ ենք նախատեսում` այստեղ կայացած «ARARAT Speakers Night»-ի պես: Ուզում ենք Տրետյակովյան պատկեարասրահի` Կրիսկմի վալի վրա գտնվող ցուցասրահը վերածել մշակութային օազիսի:
Ա. Հ. – Իսկ ինչպե՞ս եք օգտագործում սոցիալական մեդիան:
Զ. Տ.  - Լայնորեն ներկայացված ենք նաև սոցցանցում: Ամեն ցուցադրությանը ընդառաջ պատրաստում ենք վառ teaser-հոլովակներ: Օրինակ` այդպիսի հոյակապ հոլովակ ունեինք` Այվազովսկու ցուցադրությանը նվիրված: Առաջին օրը այն դիտեց  500 հազար մարդ: Իսկ վերջին թիզերը՝ հիմա ընթացքող «Оттепель» ցուցադրության մասին, մեկ օրում դիտեց 1 մլն մարդ: Մեծ հաշվով դրա ազդեցությամբ է, որ 50-ականների և 60-ականների խորհրդային արվեստը ներկայացնող «Оттепель» ցուցադրությաունը այցելում է օրը 1800 մարդ, ինչը անսպասելի մեծ թիվ է այդ ժամանակաշրջանի արվեստի համար: Թո՛ւյլ տվեք հիշեցնել, որ մինչև 2015-ի սկիզբը Տրետյակովյան պատկերասրահի ամենադիտված ցուցահանդեսը եղել է Իսաhակ Լևիտանինը, որը անհավատալի պոպուլյար նկարիչ է, իսկապես հանճարեղ վարպետ: Նրա ցուցադրությանը գալիս էր օրը 2600 մարդ: Համեմատե՛ք՝ 2600 այցելու` Լևիտանին, Զ. Տ. - Ինձ թվում է, որ մենք իսկապես համապատասխանում ենք «ամենքի և յուրաքանչյուրի համար» կոնցեպտին: Հասկանալի է, որ 11 տարեկան դեռահասն ու պատկառելի տարիքով տղամարդը տարբեր կերպ են ընկալում այս կամ այն էքսպոզիցիան: Այդ պատճառով մենք դրանք ուղեկցում ենք կրթական ծրարգերով, էքսկուրսիաներ ենք կազմակերպում տարբեր տարիքի այցելուների համար: Փորձում ենք մարդկանց տալ թարմ, նոր հայացք այս կամ այն հայտնի գեղարվեստական ֆենոմենի վերաբերյալ: Շատ գեղանկարիչների հանդեպ վերաբերմունքը հաճախ հնացած է, երբեմն՝ կլիշեավորված:
Ա. Հ. - Այվազովսկին էլ կլիշեավորված է: Ու միշտ է կոմերցիոն առումով հաջողակ եղել: Հանճարեղ մարինիստն ի՞նչ արդյունք տվեց 21-րդ դարում: Թվերի առումով:
Զ. Տ. - Հենց սկզբում ակնհայտ էր, որ այդ ցուցահանդեսը մեծ լսարան կգրավի՝ անկախ նրանից, թե մենք ինչպես այն կկազմակերպենք, կներկայացնենք: Եկեք սկսենք նրանից, որ նա չափազանց հանրահայտ էր անգամ կենդանության օրոք: Դեռ այն ժամանակ՝ 1849-ին, սկսեցին կրկնօրինակել Այվազովսկուն: Կարծում եմ՝ իսկապես դեռ շատ բան կա նրա արվեստում բացահայտելու, վերաիմաստավորելու:
Այվազովսկու 200-ամյակին նվիրված նախագիծը Տրետյակովյանին առաջարկված էր մինչև իմ գալը (2015-ի փետրվարին եմ դարձել տնօրեն): Ես ինքս ինձ հարց էի տալիս` ի՞նչ ենք ասելու այսօրվա այցելուին, այսօրվա սերնդին ինչպիսի՞ն պետք է ցույց տանք Այվազովոսկուն: Պետք էր այդ նկարչին մաքրել լղոզված, կանխակալ վերաբերմունքից, կլիշեներից, սնոբիստական կարծիքներից: Այո՛, նա նկարում էր կոսմիկական արագությամբ, հանրության աչքի առաջ նստում էր մոլբերտի մոտ`, ու երկու ժամից ավարտված էր կտավը: Այո՛, նա ֆենոմենալ ձեռք ուներ: Այո՛, նա այն ժամանակների համար նորարար մեթոդներ, էֆֆեկտներ էր մշակում,  որոնցով արտացոլում էր ջրի ու ծովի անսահմանությունը: Իրոք, աշխարհում դեռ ոչ- ոք այդքան վիրտոուոզ կերպով չի արտացոլել ծովի տարերքը:
Այդ ամենի հետ տարակուսանք էլ կար: Մեզ ասում էին՝. «Աստված իմ, ինչների՞դ է պետք այդ ցուցադրությունը, ինչո՞ւ եք անում այն: Այվազովսկին ի՞նչ կարող է ասել ժամանակակից մարդուն»: Ու մենք սկսեցինք մտածել`. «իԻրոք, ի՞նչ է նշանակում Այվազովսկին այսօր: Ի՞նչն է հիմա նրանում հետաքրքիր»: Պետք է կրկնվեմ. այս պատմությունը ռուսական մամուլին բազմիցս պատմել եմ: Բայց այն շատ կարևոր է:
Մի օր մեզ մոտ` Տրետյակովյան պատկերասրահ, եկավ Անիշ Կապուրը՝ հայտնի ժամանակակից բրիտանացի գեղանկարիչ-քանդակագործը: Նա եկել էր՝ ռուսական սրբապատկերները դիտելու: Ի դեպ, թանգարանը փակ էր, հատուկ նրա համար բացեցինք երեկոյան, ինքնս էլ անցկացրեցի էքսկուրսիան: Ու երբ արդեն դուրս էր գալիս, հանկած կանգ առավ «Սև ծովի»-ի առաջ: Այն Այվազովսկու լավագույն կտավն է՝, ըստ իս,՝ չնսեմացնելով «9-րդ ալիքի» ամբողջ հանճարեղությունը: Այդպես Կապուրը, ուշանալով անգամ օդանավից, քարացած կանգել էր «Սև ծովի»-ի առաջ: Չդիմացա ու հարցրեցի`. «իԻ՞նչն է  Ձեզ հետաքրքրել այս նկարչի մեջ»: Պատասխանեց. «Բայց մենք նրա հետ այնքա՜ն նման ենք իրար` ես և նա: Նա 135 տարի առաջ արել է այն, ինչ ես հիմա եմ փորձում անել: Պատկերել է անսահմանությունը: Սա մետաֆիզիկա է»: Այդ պահին ես վերջապես հասակացա: Աստված իմ, ի՞նչ կա Այվազովսկու մեջ, որի մասին այսօր ընդունված չէ խոսել, ինչն այսօրվա այցելուի աչքը չի տեսնում, չի որսում:  Կոլեգաներիս ասացի` եկեք Այվազովսկուն այդպես նայենք` ավելի լուրջ, խորապես վերլուծենք, թե ինչ է թաքնված նրա «ծովի» հատակում:  Չէ՞ որ նրա կտավների մեծ մասն աշխարհաստեղծման, պայքարի մասին է, գերբնական երևույթների:
Բոլորը ցուցադրությունից դուրս էին գալիս միևնույն տպավորությամբ ու ասում էին. «Մինչև հիմա մենք չգիտեինք ու չէինք հասկանում՝ ով է Այվազովսկին»: Ցուցադրությանը եկավ համարյա 600 հազար մարդ: Մենք նաև շատ ուրախ ենք, որ Հայաստանի Աազգային պատկերասրահն էլ մի քանի չափազանց կարևոր կտավ տրամադրեց այդ ցուցադրության համար:
Զ. Տ. - Ձեր Ազգային պատկերասրահը հաճախ է մասնակցում մեր պրոյեկտներին: Օրինակ` Վալենտին Սերովի ցուցադրության ժամանակ ներկայացված էին մի քանի կտավներ այստեղի հավաքածուից: Մենք գործակցեցինք Այվազովսկու ցուցադրության ժամանակ: Տրետյակովյանն իր հերթին պատրաստ է նմուշներ ուղարկել Երևանում կայանալիք ցուցադրության համար: Հիմա Հայաստանի աԱզգային պատկերասրահի հետ մասնակցում ենք Միլանում ընթացող՝ Կանդինսկու ցուցադրությանը` Աշխարհի մշակույթների թանգարանում: Միլանցի գործընկերներին ես հուշեցի կապվել երևանյան թանգարանի հետ, որ ստանան Կանդինսկու լավագույն նկարները, որ կան այստեղ:
Ա. Հ. - Մարտիորոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենը՝ տիկին Ռուզանը, «ARARAT Speaker Night»-ից հետո ասաց, որ Սարյանով էլ եք հետաքրքրվել:
Զ. Տ. -– Այո՛, Մարտիրոս Սարյանը 20-րդ դարի ամենակարևոր գեղանկարիչներից է: Տրետյակովյանում մենք  պահում ենք Սարյանի վաղ շրջանի գործերի պատկառելի հավաքածու: Սիրով կտրամադրենք աշնանը կայանալիք ցուցադրության համար:
Ա. Հ. - Վերադառնանք այսօրվա թանգարանի խնդիրներին: Դուք արտասահմանյան թանգարանների հետ աշխատանքի կարևոր փորձառություն ունեք: Ունեք դրսի կոլեգաների հետ լուրջ կապեր: Ի՞նչ եք կարծում՝, հետխորհրդային տարածքի թանգարաններին ի՞նչն է պակասում, որ կա արտասահմանում:
Զ. Տ. - Խորհրդային միությունում թանգարանային համակարգը շատ չոր, հիերարխիկ էր: Մինչդեռ ԱՄՆ-ում, Եվրոպայում արդեն թանգարանները գոյություն ունիեին այլ հարթությունում, հետզհետե ձեռք էին բերում այլ կարգավիճակ: Հիմա նախ պետք է այդ շտամպը թոթափել:
80-ականների վերջին և 90-ականների սկզբին հայտնվեցի Գուգենհեմի թանգարանում, որտեղ անում էինք «Մեծ ուտոպիա» ցուցադրությունը: Հետո մնացի այնտեղ` փորձաշրջան անցնելու: Ի՞նչ սովորեցի ես այնտեղ առաջին հերթին:
Մեզ մոտ՝ Խխորհրդային աշխարհում, անգամ ամենահանճարեղ միտքը չէիր կարող արտահայտել ղեկավարության մոտ: Քեզ կշշպռեին ու տեղդ ցույց կտային: Հիշում եմ` ինչպես Գուգենհեմում ինձ հրավիրեցին քննարկելու մի ցուցադրություն, որը պետք է կայանար: Պատկերացրե՛ք՝. ստաժոր Մոսկվայինց, անհայտ արվեստաբան: Նրանք լսեցին ինձ, իրենք հերթով արտահայտվեցին, խոսքը հասավ տնօրենին: Նա ասաց, որ  այս քննարկմանը գալիս նույն կարծիքին էր՝, ինչ մեծամասնությունը, բայց հիմա` ինձ լսելուց հետո, համարում է, որ միակ լավ տաբերակը իմ առաջարկածն է: Ու ցուցադրությունը կայացավ իմ կոնցեպտով: Ունեցավ մեծ հաջողություն: Ես ֆինանսական փոխահատուցում չստացա: Ինձ ուղղակի ասացին` շնորհակալություն: Այսինքն՝ կարևոր չէր՝ ով էր այդ մտքի հեղինակը, կարևոր էր, որ այն պրոդուկտիվ էր: Այստե՛ղ է տարբերությունը: Այնինչ սովետում հակառակն էր. քեզ լռեցնելու էին ու հիշեցնելու՝.  «քՔո գործը վառարանի ածուխը բերելն է»:
Եվ մի բան էլ: Այնտեղ միշտ ասում էին` շնորհակալություն: Դա ինձ համար ամենակարևոր դասն էր ամբողջ կյանքի համար: Ես մինչև հիմա ամեն ինչի համար ասում եմ՝ շնորհակալություն, որովհետև երբեմն շնորհակալ լինելը միակ բանն է, որ կարող ես անել մարդու համար:
Դժվար էր վերադառնալ Ռուսաստան` իմանալով, որ այդ ազատ մտածելակերպով ու գիտելիքով վերադառնում եմ մի երկիր, որտեղ ոչինչ չի փոխվել, չնայած 1994-ն էր: Կարծում եմ՝ նույն վիճակն էր ամբողջ հետխորհրդային տարածքում: Բարեբախատաբար, հիմա իրադրությունն այլ է, փոխվում է քիչ-քիչ: Հիմա հասկանում են, որ թանգարանը կոլեկտիվ է, ոչ թե մեկ մարդու տիրապետություն: Ամենաէֆֆեկտիվ մենեջերը նա է, ով կարողանում է ճիշտ թիմ հավաքել, ճիշտ բաշխել լիազորությունները և կառավարել դրանք:
Ա. Հ. – Արթ մենեջերը պետք է նաև ժամանակակից ինովացիոն մեթոդները գիտենա, կարողանա կիրառել դրանք,. համաձա՞յն եք:
Զ. Տ. – Այո՛, բացի այդ՝ կարևոր է այնպես կազմակերպել, որ ցուցադրությունը հետաքրքիր լինի մեծ հանրությանը, բայց քո նշաձողը չիջեցնես: «Ինչպես»-ն ավելի կարևոր է, քան «ինչ»-ը: Իրականում հասկանալի է, որ մենք չունենք այն ֆինանսական միջոցները, պետական աջակցությունը, ինչ կա դրսում: Մյուս կողմից` հուսադրող է, որ թանգարանների շուրջ հավաքվում են բանիմաց, արվեստը գնահատող մասնավոր  ընկերություններ: Օրինակ` ԱՐԱՐԱՏ«ARARAT»-ը, որ մեր կողքին է:
Ա. Հ. - Հենց «ARARAT Speakers Night»-ից մի միտք էլ այս թեմայով. դոկտոր Էկկերը նշեց, որ նախկինում կարելի էր ընկերական հարաբերություններով ցուցադրություն կազմակերպել, բայց հիմա ամենասովորական էքսպոզիցիան չափազանց թանկ է:
Զ. Տ. - Այսօր ուղղակի սովորական ցուցադրություն չես էլ կարող անել: Դա բավարար չէ: Այցելուն պարզապես չի արձագանքի դրան: Այսօրվա այցելուն, որը սովոր է մուլտիմեդիա հնարքներին, սպասում է ուժեղ տպավորության: Մենք, օրինակ, միշտ ներգրավում ենք լուրջ ճարտարապետների, որոնք նախագծում են ցուցասրահային միջավայրը: Ամեն անգամ, երբ կատալոգ ենք պատրաստում, դիմում ենք լավագույն  պատկերազարդողներին: Դրանք անհրաժեշտ ու մեծ ծախսեր են: Էլ չասենք, որ էքսպոնատները պետք է պահեստավորել, պահպանել, ապահովագրել, երբեմն ռեստավրացնել, իսկ եթե ցուցանմուշներն այլ քաղաքից կամ երկրից են տեղափոխվում Մոսկվա, հոգում ենք դրանց ավիատոմսի ծախսը: Հիմա, իրոք, նորմալ ցուցադրություն անցկացնելը չափազանց թանկ հաճույք է:
Ա. Հ. – Մի մտահոգություն էլ հնչեցրեցիք «ARARAT»-ի զրույցների ժամանակ. մարդիկ, որոնց համար այդքան գումար է ծախսվում, ովքերոնք գալիս են թանգարան, հաճախ չեն հասկանում՝ ինչ են դիտում, և, որ ամենավատն է՝, չեն գիտակցում՝ ինչ են պահանջում: Ի՞նչ է տեղի ունեցել հասարակության հետ:
Զ. Տ. - Շատ պարզ՝ տեխնոլոգիական առաջընթաց: Մարդիկ սկսել են քիչ կարդալ: Ք՛իչ են գիրք կարդում: Կարդում են iPhone-ով, համացանցում: Ես վերջերս «Վիկիպեդիայում» բացեցի իմ անունով էջը: Պարզապես շոկ էր:  Ի՜նչ տեսա՝. չափազանց մակերեսային ու ապատեղեկատվական էջ իմ մասին, իմ ընտանիքի, ծնողներիս մասին: Այդ ինֆորմացիան հավաքվել էր ոչ վստահելի աղբյուրներից, ճշտված չէր, ավելին՝, դրան կցված էին ծայրահեղ սկանդալային հոդվածներ: Էլ ի՞նչ սպասել, թե ինչ է գրված մարդկանց մասին, որոնց հետ մեզ բաժանում են հարյուրամյակներ: Կամ էլ մի ուրիշ բան ասեմ. մեր խմբագրություն գալիս են տեքստեր, որոնք ուղղակի «քոփի- փեյսթ» են «Վիկիպեդիայից»:
Իմ դուստրը ՄՊՀ արվեստաբանության ֆակուլտետն ավարտել է ինձնից 25 տարի հետո, 35 տարեկան է: Նա առավել ինքնուրույն է մտածում, առավել խիզախ է ու իր կարծիքում վստահ, բայց նա ավելի քիչ գիրք է կարդացել, քան ես: Իսկ տարբերությունն ընդամենը 25 տարի է:
Աշխարհն ուղղակի փոխվել է: 20 տարում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Այո՛, իսկապես, մարդիկ թանգարան են գալիս չպատրաստված, երբեմն թյուր, երբեմն ոչ խորը պատկերացում ունեն այս կամ այն գեղարվեստական ֆենոմենի մասին, և մենք պետք է նրանց այն տանք այն գիտելիքը, որը միայն մենք ունենք: Գիտելիք, որը պետք է մատուցել ժամանակակից տեսանկյունից: Իսկ ժամանակակից մարդուն առավել քան երբևէ հենց արվեստ է պետք:
Ա. Հ.- Արվե՞ստն է փրկությունը:
Զ. Տ. - Արվեստը, որը պահվում է թանգարանում: Թանգարանը պետք է փրկենք ու պահպանենք` առաջին հերթին հենց մե՛ր փրկության համար:

Տարածել