BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Կարծիքներ Լռակյաց հիվանդը

Մարդիկ այս հոգեբանական թրիլլերից հետո 1 ամիս ուշքի չեն գա

Մարդիկ այս հոգեբանական թրիլլերից հետո 1 ամիս ուշքի չեն գա

Վալերի Թադևոսյան

Կարծիքս միանշանակ դրական է։ Գիրք, որը ընթերցողը սկզբից մինչև վերջ կարդում է նույնիսկ մեկ վայրկյան առանց շնչելու, աչք թարթելու, ծպտուն հանելու և լարված հաջորդ էջը թերթելու վայրկյանի հաճույքին սպասելու ուղղակի կարող է համարվել սիրվածը Աշխարհի կողմից։

Ալեքս Մայքլիդիսը վայրկյան անգամ չսպասեսց և միացավ այդ շարքին իր ամենահրաշալի և ամենաընթերցասերների համար ստեղծված վեպերից մեկով՝ «Լռակյաց Հիվանդը» վեպով, իսկ Նյումեգը միանգամից հայ ընթերցողի դատին հանձնեց մի դետեկտիվ, որի ամեն վայրկյանը բաց թողնելուց հետո պետք է գնաս նորից կարդաս, որի ամեն տող կապված է 100 էջ այն կողմում քեզ սպասողին։ Սպասում է մի այնպիսի մարդու ով ուզում է ագահի պես բոլոր էջերը հատ առ հատ ծամելով և առանց հաճույք չստանալու կուլ չտալ և հասնել այդ 100 էջ այն կողմ գտնվող էջին, որից ևս 100 էջ այն կողմ քեզ է սպասում ավելի կրքով լի և թեժ տող, որը նույնիսկ հասարակ մարդու ենթագիտակցությունը ճղելով կարող է անցնել և հասնել գագաթնակետին։

Նույնիսկ ոչ գրքասեր մարդիկ այս դետեկտիվ հոգեբանական թրիլլերից հետո 1 ամիս ուշքի չեն գա։ Նրանք և ինչպես բոլորը կասեն ինչու ավարտվեց թող անվերջ գնա, որովհետև գիրքը քեզ ամբողջովին իրենն է դարձրել։ Այս դետեկտիվը թարգմանելիս Նյումեգ հրատարակչությունը երևի ամբողջ հայ ընթերցողներին պատիվ է տվել իր ձեռքերում դիպչել և աչքերով հեռվից շոյել բոլոր տողերն հատ առ հատ առանց որևէ վայրկյան կանգնելու և ջուր խմելու որովհետև քո ծարավը քեզ հաղթել է։

Սա վեպը չէ, սա վեպ է գրված տարիներով, սակայն ամենահասարակ մարդու աչքերն ի զորու չեն սա կարդալ նույնքան արագությամբ, որքան որ սա է գրվել։ Մեկ գիշերվա կեսն էլ բավական է։ Այս վեպն ավարտել և դեռ մեկ ժամ էլ նստել և վերլուծել շշմած դեմքով։

Նորից ու նորից Նյումեգը փայլեց իր շնորհքով և գրագետ ձևով թարգամնությամբ։ Իսկ Ալեքս Մայքլիդիդսը ուղղակի փայլեց իր վեպով, որը երբեք չի մոռացվի։ Շնորհակալ եմ Նյումեգ, որ կաս և դեռ կշարունակես գործել։

Տարածել

Լռակյաց հիվանդը
Լռակյաց հիվանդը

Ալեքս Մայքլիդիս

3400 ֏

Նկարագրություն

Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:

Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:

Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն:

Այլ կարծիքներ