Գիրք, որի շնորհիվ վերջապես վերաարժևորեցի ինձ
Կարինե Հովհաննիսյան
Գիրք, որի շնորհիվ վերջապես վերաարժևորեցի ինձ ու կարողացա սովորել ասել ոչ, երբ իսկապես ուզում եմ ասել ոչ: Չգնալ զոհ խղճիս ու իմ նյարդերի ժամանակի ու կյանքի հաշվին կատարել դիմացինի համար որևէ ցանկություն: Շատ թեթև ու արագ կարդացվող գիրք է։ Շատ մատչելի բացատրվում է յուրաքանչյուր դետալ, որը հեղինակը ցանկացել է ընթերցողին հասցնել: Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը ունի այս գրքի կարիքը ևս մեկ անգամ հասկանալու համար որ կյամքը մեկն է ու պետք է այն վայելենք իսկապես թքած ունենալով մեր երջանկությանը խանգարող ցանկացած միջադեպի կամ մարդու վրա: Թարգմանության մասին խոսքերն ավելորդ են:
Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։