Անկանխատեսելի, յուրահատուկ և հիասքանչ
Մրազ Չոլոյան
Բացում ես առաջին էջը և տեսնում քեզ խեթ հայացքով նայող հոգեվերլուծաբան Զիգմուն Ֆրոյդի անմահական խոսքերը, որոնք պարուրված են ճշմարտության ճչացող և միապաղաղ տարրերով։ Բազմաթիվ արտիստներ են ապացուցել , որ արվեստն ու մարդկայինը միմյանց հետ միաձուլելը բարդ է , անգամ ՝ անհնար։ Խնդիրները լուծելի են, դրանք ինքնին ստեղծված են լուծման համար։
«Աստված է ստեղծել խնդիրները , որպեսզի մենք չմոռանանք իրեն» Ռեմարկ ։
Բայց , արդյո՞ք հասու է ամեն մեկին լուծել խնդիրը ։ Չգիտե՛մ ։ Մայքլիդիսն արել է դա , նա կարողացել է հերոսի գիտակցական հոսքի միջոցով, մեզ՝ ընթերցողիս, ներկայացնել Ալիսիա Բերենսոնի հոգեկան «անկայունությունն» ու աններդաշնակությունը , միապաղաղ դարձնելով նաև այն փաստը, որ Ալիսիան չէր խոսում ամուսնու մահից անմիջապես վարկյաններ հետո ։ Ինչո՞վ էր պայմանավորված Ալիսիայի թվացյալ սպանությունն այն դեպքում, երբ նա երջանիկ էր իր սիրելիի հետ, և միապաղաղ իր աշխատանքի՝ արվեստի հետ։
Ոչինչ հասկանալի չէ, պարզ է մի բան . Ալիսիան գտնվում է հոգեկան անկայուն վիճակում։ Բեմ է դուրս գալիս հոգեթերապևտ Թեո Ֆաբերը։ Ինչո՞վ հասնել մարդու վստահությանը և որ ամենակարևորն է ինչպե՞ս պահպանել այդ վստահությունը, թեկուզ և անմարդկային ձևերով։ Ալեքս Մայքլիդիսն ապացուցում է՝ արվեստը լեզու ունի։ Սկսում ես հասկանալ, սիրել և գնահատել արվեստը, որը դարձել էր Ալիսիայի արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու միակ միջոցը։
Չմտածենք , թե ամենը սահմանափակվում է այսքանով, ի հայտ է գալիս Ալիսիայի օրագիրը։ Մելանխորհիկ և հասարակությունից տարանջատված Ալիսիային բացահայտելու միակ ձևը։ Այստեղ ուղղակի կանգ կառնեմ, որովհետև հետագան անկանխատեսելի է, յուրահատուկ և հիասքանչ։ Գրքի ամբողջ ընթացքում ես պատկերավոր տեսել եմ հերոսների և նրանց կատարած գործողությունները ( օրինակ ՝ օրագիրը սև էր , Թեոն նիհար և այլն ) ։
Ալեքս Մայքլիդիս
6800 ֏
Նկարագրություն
Ալիսիա Բերենսոնի կյանքը, թվում է, կատարյալ է: Հայտնի նկարչուհին ամուսնացած է նորաձևության ոլորտում հանրահայտ լուսանկարչի հետ, ապրում է Լոնդոնի հեղինակավոր թաղամասում: Մի օր, ուշ երեկոյան, ամուսինը՝ Գաբրիելը, վերադառնում է նկարահանումից, և Ալիսիան 5 անգամ կրակում է նրա դեմքին, ինչից հետո այլևս ոչ մի բառ չի արտասանում:
Ալիսիան հրաժարվում է խոսել կամ որևէ կերպ բացատրել եղելությունը, ինչի պատճառով ընտանեկան ողբերգությունը վերածվում է մեծ առեղծվածի, որը բորբոքում է հանրության երևակայությունը։ Ալիսիան անմիջապես հայտնի է դառնում, իսկ նա՝ լռակյաց հիվանդը, գովազդային վահանակներից ու հանրության ուշադրությունից թաքնվում է հոգեբուժարանում:
Թեո Ֆաբերը քրեական հոգեթերապևտ է. նա երկար է սպասել Ալիսիայի հետ աշխատելու հնարավորությանը: Որոշել է ստիպել, որ Ալիսիան խոսի և բացահայտի, թե ինչու է սպանել ամուսնուն: