Թարգմանությունը կատարյալ էր, խոսքեր չունեմ
Նաիրի Ասատրյան
Սիրելի ընթերցող պատմեմ մի քիչ տպավորություններիս մասին ու ինչպե՞ս որոշեցի կարդալ։
Շուտվանից լսել էի գրքի մասին թե' դրական, թե' բացասական կարծիքներ։ Առաջին անգամ ընթերցեցի ռուսերեն լեզվով, սակայն իմաստը ամբողջովին հասկանալու համար որոշեցի կարդալ նաև հայերեն։ Գիրքը շատ շատ բան փոխեց իմ կյանքում։ Գիրքը ընկերուհուս շնորհիվ կարողացա գտնել։ Մարկ Մենսոնը այնքան լավ և կատարյալ է նկարագրել մարդու կյանքի մասին ամեն ինչ , որ այդ գիրքը կարդալով մարդիկ հասունանում են։
Գրքից մեկ նախադասություն տպավորվել է ուղեղումս «Անկարևորի վրա թքած ունենալու համար, նախ պետք չէ թքած չունենալ կարևորի վրա» և իրոք ճիշտ է գրված։ Կարելի է ասել այս նախադասությունը դարձել էի իմ կյանքի անբաժան մասնիկը։ Ցանկացած իրավիճակում հիշում եմ այն, և շատ է օգնում իրավիճակին ճիշտ լուծում տալու համար։ Հարգելի ընթերցող շատ տպավորված եմ այս գրքից և խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, սակայն մի փոքր բարձր տարիքի ընթերցողներին, որովհետև բառապաշարը մի փոքր ցենզուրայից դուրս է, բայց շատ հիանալի բովանդակություն ունի։ Թարգմանությունը կատարյալ էր, խոսքեր չունեմ։
Մարկ Մենսոն
5800 ֏
Նկարագրություն
Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։ «Թող գրողի ծոցը գնա դրականը,- ասում է Մարկ Մենսոնը: Կյանքը երբեմն դաժան է, և մենք պետք է համակերպվենք այդ մտքի հետ»։ Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։