Հերթով կասկածել եմ բոլորին, բայց վերջում ցնցված էի երբ իմացա, թե ով է մարդասպանը
Զորիկ Սամվելյան
Ալեքս Մայքլիդիս. Կույսերը Այս գիրքը Ալեքս Մայքլիդիսի երկրորդ գիրքն է։ Նա միախառնել է հունական դիցաբանությունը և հոգեբանությունը և ստացել այս պատմությունը։ Մարիանան խմբային թերապեւտ է։
Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը: Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի:
Գիրքը կարդացվում է շատ արագ ու լարված է պահում ընթերցողին մինչև վերջին էջը։ Կարդալու ընթացքում հերթով կասկածել եմ բոլորին, բայց վերջում ցնցված էի երբ իմացա, թե ով է մարդասպանը։ Գրքում ձեզ սպասվում են հաճելի անակնկալներ։ Հանդիպելու եք ձեզ շատ ծանոթ հերոսների Պարտադիր կարդալու գիրք:
Ալեքս Մայքլիդիս
3400 ֏
Նկարագրություն
Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:
Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:
Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային:
Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով: