BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Կարծիքներ Կույսերը

Վստահաբար ասում եմ. Մայքլիդիսի «Կույսերը» պետք է կարդալ

Վստահաբար ասում եմ. Մայքլիդիսի «Կույսերը» պետք է կարդալ

Արման Ավետիսյան

Վերջիվերջո, ամեն մեկն իրավունք ունի իր իսկ պատմության հերոսը դառնալու: Ուրեմն թող ես էլ իմ պատմության հերոսը լինեմ: Թեև հերոս չեմ: Չարագործ եմ: Սա Ալեքս Մայքլիդիսի երկրորդ գործն է` «Լռակյաց հիվանդը» վեպից հետո: Կարդալուց առաջ մտածում էի, արդյոք առաջին վեպի պես տպավորությունը մեծ կլինի, թե կզիջի նախորդին: Վստահաբար ասում եմ. Մայքլիդիսի «Կույսերը» պետք է կարդալ: Վեպի գործողությունները ծավալվում են Քեմբրիջում, որտեղ տեղի է ունեցել սպանություն:

Վեպի գլխավոր հերոսուհի` Մարիանան, կասկած չունի, որ մարդասպանը Էդվարդ Ֆոսկան է` հունական ողբերգության պրոֆեսորը: Մարիանան մեկնում է Քեմբրիջ` իր զարմուհու` Զոուիի մոտ, ում ընկերուհին առաջին զոհն է: Մարիանան պատրաստ է ամեն քայլի Ֆոսկայի մեղքն ապացուցելու համար: Ինչպես նախորդ, այնպես էլ «Կույսերը» վեպում բարդ մանկության տարիքում ստացած հոգեբանական տրավմաների ազդեցությունը շատ է նկատվում հերոսների գործողություններում: Կորցրած սիրո, ապագայի վրա դրա հնարավոր ազդեցության, կյանքին պարզ աչքերով նայելու, եղածը վերլուծելու, առաջ շարժվելու, ինչու չէ նաև չնահանջելու ու չհանձնվելու մասին է Մայքլիդիսի «Կույսերը»:

Նախորդ վեպից միանշանակ տարբերվում է գեղեցկությամբ, որակով, ոճով: Ի դեպ նաև «Լռակյաց հիվանդը» վեպի հետ կապն է շատ սահուն ու գեղեցիկ կառուցված: Այո, անակնկալներ սպասվում են նաև այդ առումով: Այո, կարդալու ընթացքում կասկածելու եք վեպի գրեթե բոլոր հերոսներին: Այո, անպայման պետք է կարդալ այս վեպը, մանավանդ, եթե կարդացել եք «Լռակյաց հիվանդը»: Շնորհակալություն Նյումեգին գիրքը շատ արագ թարգմանելու և ընթերցողների լայն շրջանակին ներկայացնելու համար:

Տարածել

Կույսերը
Կույսերը

Ալեքս Մայքլիդիս

3400 ֏

Նկարագրություն

Էդվարդ Ֆոսկան մարդասպան է. Մարիանան կասկած անգամ չունի: Բայց Ֆոսկան անհասանելի է, անշոշափելի: Քեմբրիջի համալսարանի հունական ողբերգության բարետես ու խարիզմատիկ պրոֆեսոր Ֆոսկային պաշտում են եւ՛ դասախոսները, եւ՛ ուսանողները, հատկապես «Կույսեր» գաղտնի խմբի անդամները:

Մարիանա Անդրոսը փայլուն, բայց բարդ ու հակասական խմբային թերապեւտ է։ Նրա ուշադրությունը սեւեռվում է «Կույսերի» վրա, երբ Քեմբրիջում գտնում են նրանցից մեկի՝ Մարիանայի զարմուհի Զոուիի ընկերուհու մարմինը:

Մի ժամանակ Մարիանան նույն համալսարանում էր սովորում։ Նա անմիջապես գլխի է ընկնում, որ սրածայր աշտարակների հովվերգական գեղեցկությունն ու հինավուրց ավանդույթները չարագուշակ մի բան են թաքցնում: Նա համոզված է, որ մարդասպանն Էդվարդ Ֆոսկան է, թեեւ վերջինս հիմնավոր ալիբի ունի։ Բայց պրոֆեսորն ինչո՞ւ պիտի թիրախավորեր ուսանողուհու: Եվ ինչո՞ւ է շարունակ վերադառնում կույս Պերսեփոնեի ծեսերին ու Անդրաշխարհի ուղեւորությունների թեմային:

Հերթական դին հայտնաբերելուց հետո Ֆոսկայի մեղքն ապացուցելու գործում Մարիանայի սեւեռուն գաղափարն ուղղակի անկառավարելի է դառնում՝ սպառնալով հողին հավասարեցնել նրա հեղինակությունն էլ, մտերմագույն հարաբերություններն էլ: Մարիանան վճռում է մարդասպանին խանգարել ամեն կերպ, նույնիսկ սեփական կյանքի գնով:

Այլ կարծիքներ