Թարգմանիչ

Գլխավոր Թարգմանիչներ

Լիլիթ Թութխալյան

Լիլիթ Թութխալյան

Լիլիթ Թութխալյան

Լիլիթ Թութխալյանն ավարտել է Վ. Բրյուսովի անվան Օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետը: 1999–2000թթ. ուսանել է Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում (Բոստոն, ԱՄՆ): 1992թ-ից աշխատում է ՀՀ ԱԳՆ-ում։ 2023թ. մինչ օրս՝ Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչության արտակարգ դեսպանոր և լիազոր նախարար է: 2004թ. կազմել և հրատարակել է առաջին հայալեզու Դիվանագիտական բառարանը: 2006թ. կազմել և հրատարակել է առաջին հայալեզու Քաղաքական բառարանը: Թութխալյանը անգլերենից հայերեն է թարգմանել Թաներ Աքչամի «Խայտառակ արարք», Հենրի Մորգեթաուի «Դեսպան Մորգետթաուի պատմությունը», Սարգիս Թորոսյանի «Դարդանելից մինչև Պաղեստին», Վահագն Դադրյանի «Հայոց Ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական փաստարկները, Գևորգ Բարդակչյանի «Հիթլերը և Հայոց Ցեղասպանությունը» գրքերը։