Թարգմանիչ
Անահիտ Ավետիսյան
Անահիտ Ավետիսյանը (ծնվ․ 1977 թ․) ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ֆրանսիական բաժինը (1999 թ․)։ 2001-2003 թվականներին սովորել է Ժնևի համալսարանի Եվրոպագիտության ինստիտուտում՝ ստանալով խորացված հետազոտությունների դիպլոմ (DEA), իսկ ավելի ուշ՝ 2011-2013 թվականներին, Ժնևի համալսարանի Բանավոր և գրավոր թարգմանության բարձրագույն դպրոցում ստացել է մագիստրոսի աստիճան՝ ֆրանսերեն-անգլերեն-ռուսերեն մասնագիտացմամբ։ 1999 թվականից զբաղվում է ինչպես գրական-գեղարվեստական այնպես էլ բանավոր համընթաց թարգմանությամբ։ 2009-2015 թթ․ եղել է «Ակտուալ Արվեստ» հրատարակչության ֆրանսիական գրականության գծով պատասխանատու։ Ֆրանսերենից հայերեն երկու տասնյակ գրքերի թարգմանությունների հեղինակ է, այդ թվում Ալեն Ռոբ-Գրիյեի «Խանդը», Ահմեթ Ինսելի և Միշել Մարյանի «Երկխոսություն հայկական տաբուի շուրջ», Միշել Բյուտորի էսսեների ընտրանի, Լեյլա Սլիմանիի «Մեղմիկ օրորը» և այլն։ Անահիտ Ավետիսյանի ֆրանսերեն թարգմանությամբ Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» և Հովհաննես Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» վեպերը լույս են տեսել Ֆրանսիայում, իսկ Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպը՝ Քվեբեկում (Կանադա)։