Թարգմանիչ
Անահիտ Մեսրոպյան
Անահիտ Մեսրոպյանը (ծնվ. 1951թ.)ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժին (1968 - 1973 թթ.)։ Փարիզում սովորել է Բանավոր և գրավոր թարգմանիչների բարձրագույն դպրոցում (ESIT)։ 1973 թվականից ԵՊՀ դասախոս է։ Եղել է թարգմանիչ ԵՄ «Տասիսի» Gaz-de-France–Partex–Sodeteg ծրագրում։ Բացի այդ՝ որպես թարգմանիչ աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում, փորձագետ՝ ՀՀ Նախագահի աշխատակազմում։ Դասախոսում է Վ. Բրյուսովի անվ. Ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում։