Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Թարգմանիչ

Գլխավոր Թարգմանիչներ

Անդրանիկ Իսրայելյան

Անդրանիկ Իսրայելյան

Անդրանիկ Իսրայելյան

Անդրանիկ Իսրայելյանը (ծնվ. 1987թ.) դիվանագետ է, միջազգային հարաբերությունների դասախոս և մարաթոնյան վազորդ։ Նա ունի պետական ծառայության բազմամյա փորձառություն․ աշխատել է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի, Պաշտպանության, Արդարադատության նախարարություններում և Ազգային ժողովում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ։ Պետական և դիվանագիտական աշխատանքին զուգահեռ, Անդրանիկը դասավանդել է Հայաստանի մի շարք բուհերում, այդ թվում՝ Երևանի Պետական Համալսարանում, Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում և Պետական կառավարման ակադեմիայում, հրավիրյալ դասախոսություններով հանդես է եկել Հարվարդի և Չիկագոյի համալսարաններում: Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ է, ունի պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն լեզուներին։ Անդրանիկի մենագրությունը՝ «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում (2002-2012թթ.)», Հայաստանում առաջին մենագրությունն է տվյալ թեմայով։ Անդրանիկ Իսրայելյանը մարաթոնյան վազորդ է․ նա հաղթահարել է աշխարհի գլխավոր յոթ մարաթոններից երկուսը՝ Բեռլինի և Չիկագոյի մարաթոնները։