Թարգմանիչ
Անժելա Ղասաբյան
Անժելա Ղասաբյանն (ծնվ. 1964 թ.) ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը՝ անգլերեն լեզու մասնագիտությամբ, ստացել է բանասերի, թարգմանչի և մանկավարժի որակավորում։ Թարգմանությունները ներառում են գիտական, տեխնիկական, գեղարվեստական գրքեր և հոդվածներ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ Իսրայել Չարնիի «Իսրայելի չկայացած արձագանքը Հայոց Ցեղասպանությանը» գիրքը, Վահան Զանոեանի «Օհանավանքի աղավնիները» և «Անապակ առեղծված» ստեղծագործությունները, Ռիչարդ Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն» քառահատոր աշխատության 3-րդ հատորը, Կլարա Բարտոնի զեկույցը։