Թարգմանիչ
Աննա Դանիելյան
Աննա Դանիելյանը (ծնվ.1998 թ.) ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Տարտուի համալսարանի «Ապատեղեկատվություն և հասարակական դիմակայունություն» մագիստրոսական ծրագիրը։ Անգլերենից հայերեն նրա թարգմանությամբ հրատարակվել են Ջոն Գրինի «Ալյասկայի որոնումներում» (Looking for Alaska) և Լյուսի Մոդ Մոնտգոմերիի «Աննան կանաչ կտուրներում» (Anne of Green Gables) վեպերը։