Newmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature ClubNewmag / Signature Club

Թարգմանիչ

Գլխավոր Թարգմանիչներ

Դիանա Համբարձումյան

Դիանա Համբարձումյան

Դիանա Համբարձումյան

Դիանա Համբարձումյանը (ծնվ. 1961 թ.) հայ արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է: 1983 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի անգլերենի ֆակուլտետը: 1984 թվականից աշխատում է Բրյուսովի անվան պետական համալսարանում: Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի պրոֆեսոր է: Համբարձումյանը 24 գրքի հեղինակ է: Արժանացել է գրական և թարգմանական մրցանակների: Պատմվածքները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով. անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, ռուսերեն, վրացերեն, պարսկերեն, ռումիներեն, արաբերեն, կորեերեն, ուկրաիներեն, խորվաթերեն: Զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական, միջազգային գիտաժողովներում և համաժողովներում, հայերեն, ռուսերեն ու անգլերեն գիտական հոդվածները հրապարակվել են հայասատանյան և արտասահմանյան միջազգային գիտական ամսագրերում։ Կազմել և խմբագրել է ԲՊՀ-ում հրատարակվող «Մունետիկ» բազմալեզու գրական-թարգմանական ուսանողական ալմանախը: