Թարգմանիչ
Լուսինե Շուքուրյան
Լուսինե Շուքուրյանը ծնվել է 1983 թ. Երևանում։ 2006 թվականին ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության բաժինը, այնուհետև ուսումը շարունակել է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Պոլ Վալերի համալսարանում և Պեռուջայի համալսարանում (Իտալիա)։ 2007 թ.ից մինչև 2014 թ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնում դասավանդել է իտալերեն լեզու և գրականություն, 2009 թ. Էրազմուս ծրագրի շրջանակներում հայերեն է դասավանդել Բոլոնիայի համալսարանում։ 2015թ. ի վեր ապրում է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում, դասավանդում է ֆրաներեն Սիեթլի Ալիանս Ֆրանսեզում և Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամում։ Լուսինե Շուքուրյանի ֆրանսերենից, իտալերենից, ռուսերենից հայերեն թարգմանությունները լույս են տեսել հայկական պարբերականներում։ Նրա թարգմանությամբ հրատարակվել են հետևյալ գրքերը՝ « Ինչպես փրկվեց Վան ֆոն» (Մարգըրիտ Յուրսընար՝ Արևելյան Նովելներ 2020), Կլոդ Ռուայի «Բաղձալի Բարովեկածը» (2017), Ումբերտո Էկոյի « Թշնամի կերտելիս» (2016) «La Terre parle» եղեռնազոհ հայ գրողների ստեղծագործությունները՝ (Ռուբեն Զարդարյան, Թլկատինցի, հայերենից ֆրանսերեն 2015): Ֆրանսիայում հրատարակվելիք Հայկական սփյուռք մեծածավալ գրքի համար անգլերենից ֆրանսերեն է թարգմանել հայ և օտարազգի պատմագետների մի շարք հոդվածներ։