Թարգմանիչ
Լուիզա Գրիգորյան
Լուիզա Գրիգորյանը (ծնվ. 1991թ.) ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանչական գործ բաժինը՝ մագիստրոսի կոչումով։ Բանավոր և գրավոր թարգմանիչ է աշխատել դատաիրավական ոլորտում, ավելի քան 3 տարի՝ թարգմանիչ-արվեստաբան մասնավոր պատկերասրահում: 2017թ.-ից զբաղվում է գեղարվեստական թարգմանությամբ: Թարգմանել է Ռոբին Շարմայի գրչին պատկանող երկու բեսթսելլեր՝ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը», «Բացահայտիր ճակատագիրդ վանականի հետ, որը վաճառեց իր ֆերարին» և նյարդահոգեբան Օլիվեր Սաքսի «Արթնացումներ» գիրքը: