Թարգմանիչ

Գլխավոր Թարգմանիչներ

Մելինե Անումյան

Մելինե Անումյան

Մելինե Անումյան

Մելինե Անումյանը (ծնվ. 1977 թ.) 1994-ին ընդունվել է ԵՊՀ թյուրքագիտության բաժին, 1999-ից աշխատել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։ 2002-ին գործուղվել է Ստամբուլ՝ օսմաներենի դասընթացի, 2004-2020 թթ․ թուրքերեն հաղորդումների խմբագիր է աշխատել Հայաստանի հանրային ռադիոյում։ 2008-2011 թթ. դասախոսել է թուրք գրականություն, հետագայում որպես ավագ գիտաշխատող միացել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնին։ 2012-ին պաշտպանել է ատենախոսություն Երիտթուրքերի դատավարությունների վերաբերյալ։ Անումյանը հեղինակել է 2 մենագրություն երիտթուրքերի դատավարությունների վերաբերյալ, որոնցից մեկը հրատարակվել է նաև անգլերեն և թուրքերեն։ 2022 թ․ մինչ օրս որպես թուրքերենի դասախոս աշխատում է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում։ Հանդես է եկել բազմաթիվ գիտական հոդվածներով և զեկուցումներով ցեղասպանության և թուրքագիտության թեմաներով, թարգմանել ու խմբագրել է մի շարք աշխատություններ։ Թարգմանել է Հասան Էրքեքի «Շեմ» պիեսը, Թաներ Աքչամի և Քեմալ Յալչընի աշխատությունները, ինչպես նաև Արտակ Մովսիսյանի ֆիլմերը։