Թարգմանիչ

Մինաս Լուռեան

Մինաս Լուռեան

Մինաս Լուռեանը Վենետիկում «Հայ մշակույթի ուսումնասիրության և վաւերագրումի կենտրոնի» տնօրենն է։ Ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում, որտեղ և սկսել է զբաղվել երաժշտությամբ, ապա, 1980-ից շարունակել է ուսումը Վենետիկում։ 1987-ից սկսել է աշխատել Veneto Musica-ում և վաղ և ժամանակակից դասական և ջազ երաժշտությամբ զբաղվող այլ երաժշտական միություններում, հաստատություններում և միջազգային փառատոններում, որտեղ հանդիսացել է հիմնադիր կամ տնորեն։ 1991-ին Լուռեանի կողմից հիմանդրված ստուդիան ստեղծել է Հայ եկեղեցու ծիսական տարվա ամբողջական ժամերգությունների եւ շարականների երգացանկի ձայնային առխիվ, որոնք պահպանվել էին 18 դարի սկզբից Սուրբ Ղազարի Մխիթարյան Միաբանության ավանդությամբ։ Լուռեանը 2016-2019 տարիներին հանդիսացել է նաեւ Իտալիոյ Հայոց Միութեան համայնքային ներկայացուցչական վարչութեան նախագահը։ 2024ին, Միլանօ քաղաքի UTOPIA հրատարակչատան խնդրանքով արեւելահայերէնէ իտալերէն թարգամանած է Շուշան Աւագեանի "Գիրք անվերնագիր" փորձառական վէպը, որը արժանացաւ Իտալիոյ մօտ երեսունի հասնող մամլոյ մեծագոյն թերթերու գրական բաժնի կամ յաւելուածներու բացառիկ, ընդարձակ գրախօսականներու"։ Այժմ իտալերէն թարգմանութեան գրեթէ աւարտին հասցուցած եմ Գրիգոր Պըլտեանի Հայկական Ֆուտուրիզմը, ֆրանդերէնէ իտալերէն աւարտած եմ Մարկ Նշանեանի Perversion historiographiqueը, եւ իտալերէնէ հայերէն գրեթէ աւարտած, Ջորջօ Ագամբէնի Լեզուն որ կը մնայ-ն (այս մէկը Մարկ Նշանեանի խմբագրումով)։