Թարգմանիչ
Մոնիկա Կեսոյան
Մոնիկա Կեսոյանը (ծնվ․ 1997) անգլերեն-հայերեն թարգմանիչ և օպերացիոն կառավարման ղեկավար է։ Ներկայումս ապրում Նյու Յորքում։ 2018 թվականից գործակցում է Newmag-ի հետ, թարգմանել ու հրատարակել է երկու գիրք, իսկ երրորդ թարգմանությունն այժմ ընթացքի մեջ է։ Նա հինգ տարի աշխատել է Երևանում` ԱՄՆ դեսպանատանը։ Մոնիկան ունի Տեղեկատվական տեխնոլոգիաների նախագծերի կառավարման մագիստրոսի աստիճան՝ Նյու Յորքի համալսարանից (NYU), Բիզնեսի և տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանից (AUA), ինչպես նաև Թարգմանության գծով հետբուհական վկայական՝ նույն համալսարանից։ Նա նաև մասնագիտական կրթություն է ստացել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA)։ Տիրապետում է երեք լեզվի՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։