JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027

Թարգմանիչ

Գլխավոր Թարգմանիչներ

Նարե Հարությունյան

Նարե Հարությունյան

Նարե Հարությունյան

Նարե Հարությունյանը (ծնվ. 1997 թ.) ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի «Թարգմանչական գործ» բաժինը՝ ստանալով բանասիրության բակալավրի (2018թ.) և մագիստրոսի կոչում (2020թ.): Մագիստրատուրայում ուսանելու տարիներին զուգահեռաբար սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով թարգմանչի որակավորման վկայագիր (2019թ.), ապա Էրազմուս փոխանակման ծրագրով ուսանել Իտալիայում՝ Վենետիկի Կա’ ֆոսկարիի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում: Իր աշխատանքային ուղին սկսել է 2016 թվականից՝ դասավանդելով «Քվանտ» վարժարանում ու կատարելով թարգմանություններ հայերենով և անգլերենով: Գործակցելով «Հայասա ֆիլմ»-ի հետ՝ թարգմանել է էկրանավորված «Ձյունանուշը» մանկական ամանորյա ֆիլմը: Նրա թարգմանությամբ լույս են տեսել «Իմ առաջին ատլասը» շարքի 4 գիրք (2021-2023թթ.), Ռոնդա Բեռնի «Գաղտնիքը» բեսթսելլերը (2023թ.): Նարե Հարությունյանը՝ որպես թարգմանիչ, Newmag-ի հետ համագործակցում է 2019 թվականից: Թարգմանած գրքերը՝ Միշել Օբամա «Becoming. Իմ պատմությունը» (համաթարգմանիչ) Անաբել Սթեդման «Սկանդարը և միեղջյուրի գողը»։