Թարգմանիչ

Նարեկ Մարգարյան
Նարեկ Մարգարյանը (ծնվ. 1983), հաղորդավար է, հումորիստ։ Սովորել է անգլերենի խորացված ուսուցմամբ դպրոցում։ 2006 թվականին ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, 2009 թվականին՝ համալսարանի ասպիրանտուրան։ Ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում։ 2008-2010 թվականներին Բրյուսովի անվան համալսարանում դասավանդել է անգլերեն բանավոր խոսք։ 2011-2012 թվականներին աշխատել է «Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստաընկերությունում, որպես հաղորդավար։ Աշխատել է Արմնյուզ լրատվական հեռուստաալիքում։ 2012 թվականից Սերգեյ Սարգսյանի հետ համատեղ վարում է Արմքոմեդի քաղաքական-երգիծական հաղորդումը։