Թարգմանիչ

Ռուբեն Ֆիլյան
Արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Ֆիլյանը(1952-1983) ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նրա առաջին՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» գիրքը լույս է տեսել 1980-ին, բնագրագիտական աշխատանքով վերահրատարակվել է 2022-ին,«Քո երկրի դեսպանը» գիրքը լույս է տեսել 1992-ին։ Շրի Շանկարաչարիայի «ՎիվեկաՉուդամանի» հայտնի ստեղծագործությունը մեկնել է Երևանում, թողել ծնողների մոտ ու հեռացել հայրենիքից: 1970-ականների վերջին Ռուբեն Ֆիլյանը մեկնել է Ֆրանսիա, ապա ճամփորդել Եգիպտոսով, Հորդանանով, այնուհետև հաստատվել Հնդկաստանի Գոա նահանգում: Դասավանդել է յոգա, կարատե, երաժշտություն, արևելյան փիլիսոփայություն։ Ֆիլյանի կյանքն ընդհատվել է 1983-ի հունվարի 6-ին, Գոա նահանգի Արամբոլ լճի ափին: